Ինչո՞ւ Մխիթար Զաքարյանը վայր դրեց մանդատը. հարցազրույց

Past.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «ՎերածնվողՀայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանի հետ.

Պարոն Զաքարյան, որոշում եք կայացրել վայր դնել պատգամավորական մանդատը։ Ինչո՞ւ։

Այո՛, կայացրել եմ ինձ համար շատ կարևոր որոշում։ Ըստ էության, ես իմ հանրային խոսքում արդեն անդրադարձել եմ որոշմանս պատճառներին, և դրանք, ըստ իս, առավել քան հիմնավոր են։ Հայաստանն ու Արցախն այսօր աննախադեպ լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Այսօր մշուշոտ է Արցախի ապագան, խիստ վտանգավոր են Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Իրապես վճռական փուլում ենք գտնվում, որտեղ հապաղելու, դանդաղելու իրավունք պարզապեսչունենք։

Ես համոզված եմ, որ նման իրավիճակում հայրենիքի համար սրտացավ յուրաքանչյուր ոք պիտի փորձի անել առավելագույնը, իսկ դրա կարևոր նախապայմանը ճիշտ տեղում լինելն է։ Խորհրդարանն, այո՛, ընդդիմադիր գործունեության իրականացման կարևոր հարթակ է, և շատ-շատերի համար բավական արդյունավետ հարթակ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա կարծում եմ՝ խորհրդարանից դուրս ավելի մեծ նպաստ կարող եմ բերել իմ պետությանն ու հայրենիքին։

Ինչո՞ւ հիմա։ Նախկինում չունեի՞ք ընկալում, որ խորհրդարանն ամենաարդյունավետ հարթակը չէ Ձեզ համար։

Յուրաքանչյուր որոշում հասունանալու համար ժամանակ է պահանջում։ Մյուս կողմից, կարծում եմ՝ սխալ կլիներ անմիջապես հրաժարվել խորհրդարանական գործունեության հնարավորությունից՝ առանց, առնվազն, փորձելու առավելագույնը անել։ Ես իսկապես փորձել եմ, և, կարծում եմ, որոշ հարցերում նաև հաջողել եմ։ Բայց, նորից կրկնեմ, հիմա մենք գտնվում ենք այնպիսի լուրջ մարտահրավերների առաջ և իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ հապաղելու ժամանակ չունենք։ Պիտի յուրաքանչյուրս լծվենք այն գործին, որը բոլորից ու ամենից լավն ենք կարողանում անել, պիտի յուրաքանչյուրս մեր դիրքը պահենք։

Արդյոք Ձեր որոշումն արդյո՞ւնք էխմբակցության կամ կուսակցության ներսում առկա տարաձայնություների, և մանդատը վայր դնելուց հետո ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել։

Իմ որոշման պատճառների մասին արդեն նշեցի, որևէ այլ պատճառ պարզապես չկա։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության իմ գործընկերների հետ: Նույն «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ ունենք միասին անցած երկար ճանապարհ, որը ժամանակի ընթացքում վերածվել է ամուր ընկերության:

Եվ, ի դեպ, մանդատը վայր դնելուց հետո ևս շարունակելու եմ աշխատելգործընկերներիս հետ՝ հանուն ընդհանուր նպատակի։ Ես չեմ հեռանում քաղաքականությունից, շարունակելու եմ գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում։ Իհարկե, ուզում եմ հիշեցնել նաև, որ ամեն գործունեություն չի, որ պարտադիր կերպով պիտի հանրային ու հրապարակային լինի։ Կա աշխատանքի լայն դաշտ մարդկանց հետ, աշխատանք տեղերում, և սրանք շատ ավելի արդյունավետ կարող են լինել։ Ես ունեմ նման աշխատանքի և՛ փորձ, և՛ պատկերացում։ Մի բան վստահաբար կարող եմ ասել՝ շարունակելու եմ հնարավորություններիս սահմաններում պայքարել հանուն մեր երկրի և կլինեմ այնտեղ, որտեղ այդ պայքարն ամենաարդյունավետ կերպով կկարողանամ իրականացնել։

Նարե Պետրոսյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է Առանձնապես խոշոր չափերով ափիոնի հայտնաբերում` Սյունիքում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը Բաքուն տեխնիկայի կամ զինшմթերքի հերթական խմբաքանակն է ստացել. ադրբեջանական «Silk Way» ավիաընկերության ուշագրավ թռիչքները Չինաստանում տեղի է ունեցել թռչող մեքենաների մասնակցությամբ առաջին վթարը (տեսանյութ) Բազկամարտի աշխարհի առաջնությանը ԵՊԲՀ ուսանողուհի Մարիամ Սարգսյանը նվաճել է Աշխարհի չեմպիոնի տիտղոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի կատարում ՄԱԿ-ի կանոնադրությունը. Լավրով «Ֆուլ հաուս»-ի նկարահանումներն ավարտվել են, իսկ Մենչը հայտնվել է հիվանդանոցում Տրանսպորտային միջանցքների աշխարհաքաղաքական առանցքը. «Փաստ» Հերթական բացասական ազդակը տնտեսության համար. ի՞նչ ենք վճարում մեկ հոգու քմահաճույքների համար. «Փաստ» «Օրվա իշխանությունը փաստացի կյանքի է կոչում դենացիֆիկացիայի ու դեմիլիտարիզացիայի ծրագիրը». «Փաստ» Պատերազմ ընդդեմ հայկական խորհրդանիշների՝ հանուն թուրքական «զգացմունքների». «Փաստ» Քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետն արձակուրդից չի վերադառնա. «Փաստ» Մանկապարտեզներն սկսել են գործել անվճար. «Փաստ» Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ» Լուրջ անհանգստություններ էլեկտրաէներգետիկ համակարգում. «Փաստ» Ռուսաստանում շարունակում է արգելափակված մնալ ևս 450 հայկական բեռնատար. «Սպայկան» միակը չէ. «Փաստ» ԱՄԷ նախագահը Ալիևի հետ այցելել է Արցախ (լուսանկարներ) Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային. Էրդողան Հայաստանում մսի և մակարոնեղենի գներն աճել են, ձվինն ու կարտոֆիլինը՝ նվազել Սպերցյանը բացակայում է ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակից Թրամփը հաջորդ շաբաթ կարող է հանդիպել Զելենսկու հետ Նյու Յորքում. Ռուբիո Թրամփը դատական հայց է ներկայացրել New York Times-ի դեմ Սկանդալ Քարդաշյանների տանը. Քլոեն բախում է ունեցել Քայլիի հետ կատուների պատճառով Սեպտեմբերի 21-ին Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը
Ամենաընթերցվածները