Չինաստանը հիբրիդային արևային ֆերմա է փորձարկում

Novate.ru-ն գրում է, որ աճող էներգետիկ ճգնաժամը ստիպում է գիտնականներին կենտրոնանալ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում նոր լուծումներ գտնելու վրա։ Մասնավորապես, չինացի փորձագետներն առաջարկել են արդիականացնել արևային էլեկտրակայանի ձևը այն դարձնելով հիբրիդային՝ արևային ու քամու:

Այս պահին կան երկու տեսակի վերականգնվող էներգիայի աղբյուրներ, որոնք կարող են բավարար էներգիա ապահովել ցանկացած խոշոր քաղաքների համար: Կան, իհարկե, նաև ուրիշներ, բայց նրանցից ոչ մեկը չի կարող մրցել քամու ուժի և Արեգակի էներգիայի հետ, ուստի գիտնականներն ու ինժեներներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են ֆոտոգալվանային բջիջների և քամու գեներատորների արդյունավետության բարելավման վրա: Նրանք նույնիսկ կարողացել են գտնել միջոց փոխհատուցելու դրանց ամենագլխավոր թերությունը՝ գործողության հաճախականությունը, քանի որ էլեկտրաէներգիան արտադրվում է բացառապես բնության քմահաճությամբ։ Արևային մարտկոցները հասնում են իրենց արտադրած էներգիայի ամենաբարձր գագաթնակետին միայն կեսօրին և ամբողջությամբ դադարեցնում են աշխատանքը մայրամուտին մոտ, իսկ հողմային տուրբինները առավելագույն բեռնված են լինում միայն առավոտյան և երեկոյան:

Քաղաքների և ձեռնարկությունների էլեկտրամատակարարման համար նման ժամանակացույցը բացարձակապես անընդունելի է, հետևաբար էլեկտրակայանների և սպառողների միջև ստեղծվում է մի տեսակ բուֆեր, որը կուտակում է ավելորդ էներգիան, այնուհետև տալիս է այն, երբ էներգիայի արտադրությունը զգալիորեն կրճատվում է կամ ընդհանրապես դադարում է: Այստեղ, իհարկե, կա մի թերություն, որը զրոյացնում է վերականգնվող աղբյուրներից օգտվելու բոլոր առավելությունները։ Գոյություն ունեցող պահեստավորման համակարգերը չափազանց թանկ են, իսկ հնարավոր այլընտրանքները միայն զարգացման փուլում են: Փաստորեն, էներգիայի մեծ պաշարների պահպանման համար մատչելի և էժան տեխնոլոգիայի բացակայությունը «կանաչ» էներգիայի զարգացմանը խոչընդոտող պատճառների ցանկում վերջին տեղերում չէ։ Թերևս չինացի փորձագետների որոշումն է ունակ գոնե ժամանակավոր ելք դառնալ։ Չինաստանի պետական ​​էներգետիկ ներդրումային կորպորացիայի (SPIC) հետազոտողները եզրակացրել են, որ այդ թերությունները փոխհատուցելու ամենադյուրին ճանապարհը երկու տեսակի էլեկտրակայանների միասին աշխատելն է, այսինքն հիբրիդային արևային ֆերման է:

SPIC-ն ակտիվորեն ներգրավված է արևային էներգիայի լուծումների մեջ, և նրա վերջին ձեռքբերումներից մեկը վերջրյա արևային ֆերմաների ստեղծումն է: Կայունացնելով իրենց լողացող արևային վահանակաները ուժեղ ալիքների ժամանակ չինացի մասնագետները մեծ արդյունքների են հասել։ Մեկ այլ ընկերություն արդեն կարողացել է կառուցել 320 ՄՎտ անվանական հզորությամբ արևային վերջրյա կայան, և ապագայում նախատեսում է հզորությունը հասցնել 2,2 ԳՎտ-ի։ Այսպիսով, արդյունքն իրական է և ավելի քան հասանելի:

SPIC-ի հետազոտողները կառուցել են ցածր հզորությամբ արևային- քամու փորձարարական հիբրիդային ֆերմա և սկսել են փորձարկել այն: Դրա մեջ ամենահետաքրքիրը էներգիա գեներացնելու երկու եղանակների համակցումն է։ Ֆերմայի առաջին մասը լողացող արևային մարտկոցներն են, որոնք կարող են արտադրել 0,5 ՄՎտ էներգիա, մարտկոցները պատրաստված են երկու մեծ կլոր պոնտոնների տեսքով։ Նրանց օգնությամբ ստացված ողջ էներգիան մալուխի միջոցով փոխանցվում է քամու գեներատորի փոխարկիչին։ Այն կատարում է փոխհատուցող դեր և ծածկում է էներգիայի պակասը, երբ արևային մարտկոցներով դրա արտադրությունը զրոյի է հասնում։ Ինժեներները կհետևեն ֆերմայի աշխատանքին և մոտ ապագայում այն ​​կմեծացնեն մինչև 20 ՄՎտ անվանական հզորություն, ասել է SPIC-ի ներկայացուցիչը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները