Մահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում. հավաքվածներն ասում էին. «Ցավալի դեպք է, բայց մահացածը հաճախակի էր վարորդների համար վտանգավոր իրավիճակներ ստեղծում». ժամանել են Տավուշի մարզի և Դիլիջանի ոստիկանապետերը

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է «Դիլիջան» ԲԿ», ապա ոստիկանության Դիլիջանի բաժին, և օպերատիվորեն ժամանած Դիլիջանի բժիշկների հետ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Գրիգոր Վարդանյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մազյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Մազյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վրաերթի ենթարկվածը մոտ 60 տարեկան կին է, ով ուշ թե շուտ, ցավոք, նման փաստի առաջ էր կանգնեցնելու վարորդներին, քանի որ նրան հաճախակի էին տեսնում, երբեմն նույնիսկ՝ գինովցած, ճանապարհը անցնելով ու վտանգավոր իրավիճակներ ստեղծելով վարորդների համար.«Այսօր մինչ Lexus-ի կողմից վրաերթի ենթարկվելը, տեսանք, թե ինչպես է նա անընդհատ նորից վարորդների համար վտանգ ներկայացնելով անցնում «շոշը», ու մինչ Lexus-ի կողմից վրաերթի ենթարկվելը, 3 հատ ավտոմեքենա հազիվ փախցրեցին, որ չբախվեն այդ կնոջը։ Իսկ Lexus-ն էլ չկարողացավ խույս տալ հարվածից, քանի որ մեկ այլ ավտոմեքենայի առաջից այնպես դուրս եկավ ու հայտնվեց Lexus-ի առաջ, որ անգամ ցանկացած վարորդ չէր կարող խուսափել։ Լավ դեպք չէ, ինչի համար ցավում ենք, բայց սա այն դեպքերից է, որ հետիոտնը պետք է, առաջին հերթին, իր անվտանգության մասին մտածեր»։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Դիլիջան քաղաքի բնակիչ է, 20-25 տարեկան տղամարդ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները