Իդրամի Նոր տարին սկսում ենք 2022 թվականի ամփոփմամբ

Իդրամի 2023 թվականի առաջին հրապարակումը, իհարկե, պիտի լինի հենց այսպիսին՝ ձեռքբերումներով լի, 2022-ի սահմանված նշաձողերին հասած և հստակ արդյունքներով, նոր ծրագրերը մտքում պահած։ Դե ինչ, եկեք ամփոփենք անցած տարին Իդրամում։

2022 թվականին կրկնապատկվել է այն վաճառակետերի թիվը, ուր կա Իդրամելու հնարավորություն․ այժմ կարող եք անհպում վճարել ավելի քան 14․000 վաճառակետերում և  1000-ից ավելի առցանց խանութներում՝ չմտածելով վճարումների անվտանգության, դրամապանակը մոռանալու, քարտը ձեզ մոտ պահելու մասին։

Իդրամում գրանցված օգտատերերի ընդհանուր թիվը 1․5 միլիոնից ավել է․ հպարտ ենք, որ այսքան օգտատիրոջ սմարթֆոններում և սրտերում մեր հատուկ տեղն ենք զբաղեցնում։

Այս տարի Idram&IDBank հավելվածով կատարված QR-վճարումների թիվն անցնում է 3․000․000-ից, բոլոր վճարումների թիվը միասին կազմում է 55․000․000, դե իսկ Rocket Line-ից օգտվել է ավելի քան 50․000 հաճախորդ՝ ստանալով իր ցանկացած ապրանքը նույն պահին, իսկ վճարելով ավելի ուշ՝ ընդհանուր կատարելով 950․000 վճարում։

2022 թվականին Իդրամն էլ ավելի լայն տարածում գտավ Հայաստանի մարզերում․ Իդրամով արդեն կարող եք վճարել Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի և մյուս մարզերի վաճառակետերի մեծ մասում։

Չսահմանափակվելով մեր պետության տարածքով՝ այս տարի փոխըմբռնման հուշագիր կնքեցինք Visa ընկերության հետ՝ նպատակ ունենալով համագործակցել Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 98 երկրների շուկաներում՝ առաջադեմ ֆինտեխ լուծումներ տրամադրելու համար:

2022-ին, ի նպաստ մեր հաճախորդների, սկսեցինք համագործակցել IDplus լոյալության հարթակի հետ։

Աշնանը հայտարարեցինք մեր կրտսեր հավելվածի՝ Իդրամ Ջունիորի ծննդյան մասին․ Ջունիորը դեռ կհասցնի ինքնուրույն պատմել ամենը, բայց այդ մասին՝ առաջիկայում։

Դե իսկ տարվա վերջում որոշեցինք բազմապատկել մեր բարի գործերի թիվն ու նախաձեռնել «#ԲարինԳործենք» արշավը, որի շրջանակում Իդրամի և IDBank-ի ամանորյա նվերների համար նախատեսված բյուջեի մեծ տոկոսը ուղղեցինք բարեգործության՝ մարտահրավեր նետելով մեր գործընկերներին։ Մի դրամի ուժը նախաձեռնությամբ էլ, ի դեպ, արդեն հատել ենք 111 մլն դրամի սահմանը։ Այս տարի աջակցել ենք 9 հիմնադրամի։

Համոզված ենք, որ այս տարի նորարար նախաձեռնություններն ու բարի գործերը կբազմապատկենք՝ մեր գործընկերների և հաճախորդների հետ միասին նոր նշաձողերի հասնելով։

Եվ վերջում՝ շնորհավորում ենք մեր բոլոր օգտատերերի տոները․ թող 2023 թվականը լինի խաղաղության, առատության, խղճի և մտքի հանգստության տարի։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է Առանձնապես խոշոր չափերով ափիոնի հայտնաբերում` Սյունիքում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը Բաքուն տեխնիկայի կամ զինшմթերքի հերթական խմբաքանակն է ստացել. ադրբեջանական «Silk Way» ավիաընկերության ուշագրավ թռիչքները Չինաստանում տեղի է ունեցել թռչող մեքենաների մասնակցությամբ առաջին վթարը (տեսանյութ) Բազկամարտի աշխարհի առաջնությանը ԵՊԲՀ ուսանողուհի Մարիամ Սարգսյանը նվաճել է Աշխարհի չեմպիոնի տիտղոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի կատարում ՄԱԿ-ի կանոնադրությունը. Լավրով «Ֆուլ հաուս»-ի նկարահանումներն ավարտվել են, իսկ Մենչը հայտնվել է հիվանդանոցում Տրանսպորտային միջանցքների աշխարհաքաղաքական առանցքը. «Փաստ» Հերթական բացասական ազդակը տնտեսության համար. ի՞նչ ենք վճարում մեկ հոգու քմահաճույքների համար. «Փաստ» «Օրվա իշխանությունը փաստացի կյանքի է կոչում դենացիֆիկացիայի ու դեմիլիտարիզացիայի ծրագիրը». «Փաստ» Պատերազմ ընդդեմ հայկական խորհրդանիշների՝ հանուն թուրքական «զգացմունքների». «Փաստ» Քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետն արձակուրդից չի վերադառնա. «Փաստ» Մանկապարտեզներն սկսել են գործել անվճար. «Փաստ» Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ» Լուրջ անհանգստություններ էլեկտրաէներգետիկ համակարգում. «Փաստ» Ռուսաստանում շարունակում է արգելափակված մնալ ևս 450 հայկական բեռնատար. «Սպայկան» միակը չէ. «Փաստ» ԱՄԷ նախագահը Ալիևի հետ այցելել է Արցախ (լուսանկարներ) Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային. Էրդողան Հայաստանում մսի և մակարոնեղենի գներն աճել են, ձվինն ու կարտոֆիլինը՝ նվազել Սպերցյանը բացակայում է ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակից Թրամփը հաջորդ շաբաթ կարող է հանդիպել Զելենսկու հետ Նյու Յորքում. Ռուբիո Թրամփը դատական հայց է ներկայացրել New York Times-ի դեմ Սկանդալ Քարդաշյանների տանը. Քլոեն բախում է ունեցել Քայլիի հետ կատուների պատճառով Սեպտեմբերի 21-ին Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը
Ամենաընթերցվածները