Գտնվել է Փաշինյանի հիստերիայի բացատրությունը. Ղարաբաղը նոր առաջնորդ ունի

Tsargrad.tv–ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հերթական սրացումն է: Բաքուն պետք է պայմանավորվածությունների շրջանակում ապահովեր ապրանքների տարանցումը Արցախը (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանը  կապող միակ Լաչինի միջանցքով։

Տեղանքը վերահսկվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից։ Դեկտեմբերի 12-ին, ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանը փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող մայրուղին է։ Խորհրդային տարիներին Նախիջևանն ու Ադրբեջանը կապվում էին Սյունիքով, այժմ Ադրբեջանը շահագրգռված է դրա վերադարձով։ Ռուս խաղաղապահները փորձում են կանխել  կողմերի միջև բախումները:


Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն փնտրում է Արեւմուտքի աջակցությունը, և ռուս խաղաղապահներին բացահայտորեն մեղադրում է խրոնիկ հակամարտությունը լուծելու անկարողության մեջ։ Իսկ այս տարի Լեռնային Ղարաբաղի կառավարությունը գլխավորած Ռուբեն Վարդանյանի կարծիքով ռուս խաղաղապահները պետք է «տասնամյակներով» մնան թեժ տարածաշրջանում։


Ի դեպ, Վարդանյանն արդեն իսկ դիտվում է որպես իրական գործիչ, որը հավակնում է Հայաստանի ղեկավարի դերին։ Այսպես, օրինակ, «Ռեգնում» գործակալության վերլուծական խմբագրության գլխավոր խմբագիր Յուրի Բարանչիկը իր հեռագրային ալիքում գրել է, որ Ռուբեն Վարդանյանն «այն մարդն է, ով կփոխարինի Փաշինյանին»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գործարար Վարդանյանը եղել է «Տրոյկա» ներդրումային ընկերության ղեկավարն ու գլխավոր գործընկերը, ինչպես նաև Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի առաջին նախագահը։ Վարդանյանը Արցախ տեղափոխվելու և ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու որոշումը կայացրել է հարաբերությունների հերթական սրման ֆոնին։


«Իր նշանակվելուց մի քանի շաբաթ առաջ Վարդանյանը զգուշացրել էր, որ նոր ապակայունացման վտանգը «մեծ է, քան երբևէ», իսկ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չունի «կամք և պրոֆեսիոնալիզմ», որպեսի համակարգված կերպով լուծի Արցախի անվտանգության հարցը»,– գրել է Բարանչիկը: 


Լրագրող, հրապարակախոս Սերգեյ Մարդանն իր հերթին հեռագրայինի իր ալիքում գրել է, որ Փաշինյանի հիստերիան բացատրվում է հենց Վարդանյանի կերպարի առկայությամբ.


«Թվում է, թե հիմա միանգամայն պարզ է, թե Ռուսաստանը ո՞ւմ է տեսնում որպես բարեկամ Հայաստանի ապագա ղեկավար և ինչո՞ւ է Փաշինյանը հիստերիայի մեջ ընկել»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ամենաընթերցվածները