Եթե նախկին ու ներկա իշխանամոլները 2021-ին երկիրը ընտրությունների տանելու փոխարեն՝ «ով է ավելի տղա» մանկամիտ մրցույթից վեր կանգնեին, հերթական ընտրությունները կլինեին այս տարի․ Մանե Թանդիլյան

Մենք այսօր հայոց պատմության ամենածանր, հակասական ու միևնույն ժամանակ ամենաորոշիչ պահերն ենք ապրում։ Ականատեսն ենք մի խենթացնող եղելության, երբ մեր երկրի իշխանությունը հայրենիքի համար ամենակարևոր հարցում ավելի ձգտում է բավարարել թշնամու պահանջները, քան գործել հանուն ազգային շահի, և, զավեշտալին այն է, որ դա արվում է լայն զանգվածների հանցավոր անտարբերության ներքո։ Բայց մենք դրա իրավունքը չունենք․․․։ Այս մաիսն գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Մենք այսօր իրավունք չունենք Արցախում պաշարված 120 000 մարդու ճակատագրի հետ խաղալ։ Իրավունք չունենք նեղ անձնական շահերին և իշխանատենչության մոլուցքին տուրք տալով՝ երկիրը տանել արկածախնդրության։
Իրավունք չունենք Արցախի իրավիճակի անմեղսունակ գնահատականների հետևանքով առաջացած՝ արտահերթ ընտրությունների մասին քննարկումներ վարել։ Ընտրությունների մասին խոսակցությունները, կամ որևէ միջոցով դրանք անխուսափելի դարձնելը ոչ այլ ինչ է, քան՝ դավադրություն Արցախի դեմ։
Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանն առաջին անգամ հարձակվեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա և ներխուժեց Սև լճի տարածք մայիսի 12-ին՝ արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական միտքը մարտի 18-ին արդեն ճգնել էր արտահերթ ընտրությունների գնալու որոշումը, և բոլորը խիստ զբաղված էին «թեժ» ընտրությունների քարոզարշավին նախապատրաստվելով։
Եթե պետականամետ, ամուր լինելու և ծանրագույն պահին պետության մեջքը պահելու վարքագիծը գերիշխեր հայ քաղաքական մտքում, նախկին ու ներկա իշխանամոլները 2021-ի ցնցումների պահին երկիրը ընտրությունների տանելու փոխարեն՝ «ով է ավելի տղա» մանկամիտ մրցույթից վեր կկանգնեին, և արդյունքում հերթական ընտրությունները կլինեին արդեն այս տարի, երբ ամեն բան տեսնող ու հասկացող մեր ժողովուրդը, որի համար Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակը լիարժեք բացահայտեց՝ ով ինչի համար ինչերի է պատրաստ, վերջնականապես կվռնդեր երկիրը կործանած բոլոր նախկիններին ու ներկաներին, և Հայաստանի ու Արցախի համար շանս կբացվեր արդեն այսօր։
Բայց մենք համբերատար ենք ու համառ։ Կսպասենք՝ ինչքան պետք է, այնպես՝ ինչպես հարկն է, ամեն օր մոտեցնելով այդ օրը։ Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից է կախված, թե վաղն ինչպիսի երկիր ու հայրենիք կունենանք։
Իսկ մենք ուզում ենք ունենալ ապրելու երկիր, մենք ուզում ենք ունենալ հայկական Արցախ։
Եվ սա պայքար է, բառի հենց ուղիղ իմաստով պայքար՝ հանուն ապրելու, հանուն կյանքի։
Այո՛, Արցախը պայքարում է, Արցախը կանգուն է, իսկ մեր անելիքն այստեղ՝ Հայաստանում է՝ այդ պայքարին միանալու ու աջակցելու միջոցով։ Մենք ունենք թիմ, ունենք նվիրում պետության և հասարակության նկատմամբ և ունենք համոզմունք, որ ի վիճակի ենք համախմբել այլ մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, կիսում են մեր գաղափարները, խելացի են, պրոֆեսիոնալ, նվիրված և պատրաստ են իրենց ամբողջ ներուժով գործել հանուն Հայաստանի և Արցախ միասնության։
Մենք պատրաստ ենք ջանք չխնայել վստահության այս խորը ճգնաժամի պայմաններում անտարբերությունն ու հիասթափությունը կոտրելու, ուժերը համախմբելու, բովանդակային համագործակցություններ մեկնարկելու և Հայաստանի ու հայկականի ապագան ձևակերպելու համար։
Հայն ունի երկու ապրելու երկիր՝ Հայաստան և Արցախ, և Հայաստանի ու Արցախի համար մենք աշխատում ենք անդադար։ Մենք պայքարել և պայքարելու ենք Հայաստանի և Արցախի միասնության համար։ Եվ մեզ համար չկա այլընտրանք»։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Ռուսական բանակը Ս-300 հրթիռով հարվածել է Խարկովին, վնասվել է 26 տուն Իսրայելը հարվածել է Ռաֆահին՝ Կահիրեում բանակցությունների ձախողումից հետո ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Դոլարը թանկացել է Վթար՝ Արմավիրում. «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը, վիրավորներ կան Բոլոր թեմերից էլ միացել են, բնական ընթացքով գնում ենք․ Բագրատ Սրբազան Վաղը՝ համազգային հանրահավաք Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան
Ամենաընթերցվածները