Հիպերավտոմատացում և ավտոմատացում. որո՞նք են տարբերությունները

2022 թվականին Gartner-ը կանխատեսել է 600 միլիարդ դոլար արժողությամբ համաշխարհային շուկա հիպերավտոմատացման տեխնոլոգիաների համար: Անկասկած, հիպերավտոմատացումը ոլորտային մոդայիկ բառից արագ անցում կատարեց ավտոմատացման համընդհանուր մոտեցման։ 

Տեխնոլոգիական հետազոտությունների և խորհրդատվական ընկերությունների հարցումները ցույց են տալիս, որ գործադիր տնօրենների մեծ մասը և տնօրենների խորհուրդների երկու երրորդը պահանջում են գործառնական գերազանցություն և աճ, որը հնարավոր է ապահովել հիպերավտոմատացիոն ռազմավարությունների միջոցով: Ըստ Gartner-ի գնահատման՝ ընկերությունների 56%-ն ունի 4 և ավելի հիպերավտոմատացման միաժամանակյա նախաձեռնություններ, մինչդեռ առաջատար ընկերություններն ունեն ավելի քան 10 զուգահեռ նախագծեր:

Ինչպես ցանկացած նոր ձևավորվող տեխնոլոգիական տերմին, հիպերավտոմատացումը կարող է ունենալ բավականին տարբեր իմաստներ՝ կախված նրանից, թե ով է օգտագործում, գնում կամ վաճառում հիպերավտոմատացիոն պրոդուկտներն ու ծառայությունները: Այս հոդվածը կանդրադառնա հիպերավտոմատացման գաղափարին, թե ինչպես է այն համեմատվում ավտոմատացման այլ գործիքների հետ և ինչպես կարող է փոխակերպել բիզնես գործընթացները:

Нет описания.


Ի՞նչ է հիպերավտոմատացումը

Հիպերավտոմատացման սահմանումներից մեկը ավտոմատացման գործիքների համակարգված օգտագործումն է, որի նպատակն է ավտոմատացնել այն ամենը, ինչը հնարավոր է ավտոմատացնել: Ավտոմատացնելով մեխանիկական, ժամանակատար և բարդ գործընթացները՝ հիպերավտոմատացումը բարձրացնում է աշխատակիցների արդյունավետությունն ու արտադրողականությունը: Ավտոմատացման կարիքների մեծացմանը և զարգացմանը զուգահեռ՝ ընկերությունները նաև շահում են՝ ստանալով հավելյալ ճկունություն և ընդլայնելիություն։

Ըստ մեկ այլ սահմանման՝ հիպերավտոմատացումը ռոբոտացված գործընթացների ավտոմատացումն (ՌԳԱ) (robotic process automation) է համատեղված ավտոմատացման այլ գործիքների հետ՝ նախագծերի շրջանակն ու բարդությունը մեծացնելու համար: Օրինակ, աշխատանքային ծավալի ավտոմատացման (workload automation), փաստաթղթերի խելացի մշակման (intelligent document processing), գործընթացների մայնինգի (process mining) կամ այլ ավտոմատացման գործիքներ ՌԳԱ-ի հետ կիրառելը հավասարազոր կլինի հիպերավտոմատացման: 

Հիպերավտոմատացում կարող է լինել նաև ավտոմատացման շարունակական ինտեգրումը ընկերության գործընթացների անընդհատ կրկնվող ցիկլում:

Հիպերավտոմատացում և ՌԳԱ. ինչո՞վ են դրանք տարբերվում


ՌԳԱ-ն ավտոմատացման հիմքն է, որը պարզեցնում է մեխանիկական գործընթացները՝  կատարելով հստակ կանոնների վրա հիմնված, կրկնվող առաջադրանքներն ավելի արագ և արդյունավետ, քան մարդիկ: ՌԳԱ բոտերը կարող են «հաղորդակցվել» այլ բիզնես հավելվածների հետ մարդու նման՝ վերցնելով կամ փոխանցելով կառուցվածքային տվյալներ այլ համակարգեր և հավելվածներ, որպեսզի օգնեն ստեղծել ավտոմատացված հաշվետվություններ, ավտոմատացնել վեբ բրաուզերներ և այլն: ՌԳԱ գործիքներն օգտագործվում են կազմակերպություններում արտադրողականությունը բարձրացնելու, սխալները նվազեցնելու և այլնի համար: Բայց հիպերավտոմատացման հասնելու համար միայն ՌԳԱ-ն բավարար չէ: Հավելյալ գործիքները կարող են ներառել աշխատանքային ծավալի ավտոմատացում, արհեստական բանականություն, ֆայլերի անվտանգ փոխանցում և շատ ավելին: Թեև ՌԳԱ-ն բազմաթիվ տարբերակներով կարող է օգտագործվել կազմակերպություններում, լրացուցիչ գործիքների ավելացումը կարող է մեծապես ընդլայնել ավտոմատացման հնարավոր նախագծերի շրջանակը: ՌԳԱ-ն այլ պրոդուկտների հետ համատեղելը թույլ է տալիս ընկերություններին ավելի շատ գործընթացներ ավտոմատացնել և ավելի բարդ նախագծեր իրականացնել:

Խելացի ավտոմատացում և հիպերավտոմատացում

Թեև խելացի ավտոմատացումը (intelligent automation) հիպերավտոմատացման բաղադրիչն է, հիպերավտոմատացման ոչ բոլոր կոնֆիգուրացիաներն են ներառում խելացի գործիքներ: Խելացի ավտոմատացումը թույլ է տալիս լուծել ավտոմատացման ավելի բարդ խնդիրներ, որտեղ անհրաժեշտ է դատողություններ անել և որոշումներ կայացնել: Դրա օրինակն է փաստաթղթերի խելացի մշակումը (intelligent document processing), որի համար անհրաժեշտ է մեքենայական ուսուցում և արհեստական բանականություն՝ չհամակարգված տվյալներ հավաքելու և փոխակերպելու համար՝ դարձնելով դրանք կազմակերպության համար ավելի օգտագործելի: Այնուհետև ՌԳԱ-ն կարող է օգտագործել այդ տվյալները՝ ձևաթղթերը լրացնելու, հաշվարկներ կատարելու, տարբեր համակարգերի հետ փոխազդելու և ավտոմատացման այլ առաջադրանքներ կատարելու համար:

Մեկ այլ պարագայում, ՌԳԱ-ն աշխատանքային ծավալի ավտոմատացման հետ համատեղելը կարելի է հիպերավտոմատացում համարել, բայց այն չունի խելացի ավտոմատացման բաղադրիչ։ Խելացի ավտոմատացումը ներառում է հիպերավտոմատացման մեջ օգտագործվող գործիքներ, մինչդեռ հիպերավտոմատացումը  օգտագործում է բազմաթիվ գործիքներ՝ հնարավորինս շատ գործընթացներ ավտոմատացնելու համար:

————————————————

Հոդվածը թարգմանվել է Fortra.com կայքից։ Անգլերեն տարբերակի հղումը՝ https://www.fortra.com/blog/automation-hyperautomation-differences

Fortra-ն աշխատանքի հիանալի հնարավորություններ է տրամադրում կիբերանվտանգության և ավտոմատացման ոլորտներով հետաքրքրվող մարդկանց համար։

Fortra-ն այժմ ունի 40 տարվա ոլորտային փորձառություն, ավելի քան 3000 աշխատակից և 30,000 հաճախորդ ամբողջ աշխարհում: Իսկ հայաստանյան գրասենյակում այսօր 140-ից ավելի մասնագետ է աշխատում, ովքեր միջազգային գործընկերների հետ միասին իրենց արժեքավոր ներդրումն են ունենում ընկերության գրեթե բոլոր ծառայությունների մշակման պրոյեկտներում։ 

Fortra-ի թիմին միանալու հնարավորությունների, ինչպես նաև կիբերանվտանգության և ավտոմատացման ոլորտների մասին ավելին իմանալու համար կարող եք հետևել Լինքդինյան էջին՝ https://www.linkedin.com/showcase/fortra-armenia/ 

 

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել Թուրքիայի կոչը՝ Իրանին
Ամենաընթերցվածները