Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Օպերատիվ շտաբի հերթական նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել  շտաբի հերթական նիստը:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, նշել է, որ շրջափակումը  նոր մարտահրավերներ է առաջ բերում: «Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել  շրջափակման հետևանքով  տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝  վերանայելով  իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Միաժամանակ շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը, ըստ նրա, ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել  առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:
Նշվել է նաև, որ պետնախարարի հրամանով ստեղծվել է  աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:

Նիստի ընթացքում զեկուցվել է կտրոնային համակարգի ներդրման ընթացքը, տեղեկացվել է, որ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Համակարգի սահուն ներդրման նպատակով համապատասխան բացատրական և ուսուցողական աշխատանքներ են իրականացվելու ինչպես մատակարարների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի համար: Առաջնային մի քանի խումբ ապրանքների՝ կտրոններով վաճառքն իրականացվելու է ողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտում 200, շրջաններում՝ 400 խանութների միջոցով:
Պետնախարարը կարևորել է համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը: Նա նաև անհրաժեշտ է համարել համապատասխան տեղեկատվական բազաների ստեղծումը:

Ներկայացվել է հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, որը շարունակում է լարված մնալ:  Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է, քանի որ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները: Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի  հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝  ներկայիս երկու ժամվա փոխարեն:

Զեկուցվել է իրավիճակը պարենային ապրանքների, դեղորայքի, դիզվառելիքի շուկաներում: Նշվել է նաև, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում  հաջողվել է նվազեցնել լարվածությունը կանխիկի դրամաշրջանառության մասով:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»
Ամենաընթերցվածները