Արդյոք Ադրբեջանի միակ ցանկությունն ու պահանջը Ռուբեն Վարդանյանի հրաժարակա՞նն է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հայաստանն Արցախին կապող միջանցքի հնարավոր բացման հարցը վերջին օրերին արծարծվում է Արցախի պետնախարարի հնարավոր հրաժարականի համատեքստում։

Ըստ այդ տրամաբանության՝ և՛ ՀՀ իշխանությունը, և՛ Ադրբեջանից եկող ազդակները ցույց են տալիս, որ պետնախարարի հրաժարականը հնարավորություն կստեղծի միջանցքի բացման համար։

Մի կողմ դնելով ՀՀ իշխանության, առավել ևս՝ Ադրբեջանի ցանկությունները, իրավիճակը փորձենք դիտարկել փաստական տեսանկյունից։

Արդյո՞ք Ադրբեջանի միակ ցանկությունն ու պահանջը Ռուբեն Վարդանյանի հրաժարականն է և արդո՞ք նրա գնալով առկա և ուրվագծվող խնդիրները կլուծվեն։

Հիշեցնեմ, որ միջանցքը փակելուց հետո պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը կյանքի ուղին բացելու համար պահանջում էր կասեցնել «Կաշենի» հանքի շահագործումը, միջանցքի որևէ հատվածում ադրբեջանցի գործուղել, ով վերահսկողություն կիրականացնի ՀՀ-ից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների նկատմամբ, տեղադրել անհրաժեշտ սարքավորումներ, երկկողմանի շարժը վերահսկելու համար։

Մեկ այլ պահանջ, որը շրջանառվում է, կապված է ՊԲ ծանր տեխնիկայի դուրս բերման հետ, որը 44-օրյա պատերազմից հետո, փոքր ծավալով, մի քանի փուլով իրականացվել է։

Այսինքն՝ միջանցքի հնարավոր բացման հետ կապված Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում, ենթադրվում է, այդ թվում՝ պետնախարարի հրաժարականի թեման։

Ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ նույնիսկ այս պահանջների կատարումից հետո միջանցքը կբացվի՝ ոչ։

Ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ եթե նույնիսկ ադրբեջանական պահանջները կատարվեն, միջանցքը բացվի, ապա նույնպիսի խնդիր չի առաջանա, օրինակ՝ 1-2 ամիս հետո։ Կամ օրինակ՝ գազի, էլեկտրաէներգիայի խնդիր այլևս չի լինի։ Իհարկե, ոչ։

Ընտրությունն Արցախին է, իրենք են ծանր իրավիճակում և դժվար է նրանց դերի ու բեռի տակ մտնելով, նրանց լուծում կամ «ճիշտ» թելադրել, ամեն դեպքում ստեղծված իրավիճակին պետք է նայել սթափ, մտածված, հաշվարկված, հակառակ դեպքում, Ադրբեջանը նախապայմանների այնպիսի ցանկ կբացի, որից հետո դիմադրության ռեսուրս այլևս չի լինի։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկն արվել էր օգոստոս/սեպտեմբերին, նշանակումը՝ նոյեմբերին, նշանակողն ու շահագրգիռ կողմերը երկար ժամանակ ունեին մտածելու, ծանր ու թեթև անելու և այդ ամենից հետո արել են նշանակում։

Չափազանց անլուրջ է այդ նշանակումից 2 ամիս անց սկսել հետին թվով պատճառներ, ռիսկեր քննարկել։ Դրա մասին պետք է շուտ մտածեիք։

Գնացքը գնացել է, այլևս այլ իրավիճակ է և խնդիրների հնարավոր լուծումները պետք է դիտարկել առկա իրողությունների տրամաբանությունից»։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ
Ամենաընթերցվածները