Ջլատման վտանգը.ովքե՞ր են սպասարկում թշնամու օրակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեկ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է գտնվում, ինչի արդյունքում խորանում է հումանիտար ճգնաժամը։ Հասկանալի է, որ այս իրավիճակն Արցախը կարող է հաղթահարել միայն համախմբման, միասնական ջանքերի, անկոտրում կամքի ու պայքարի շնորհիվ։ Բայց զարմանալիորեն հանգստյան օրերին սկսեցին լուրեր շրջանառվել, թե Արցախում արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու։ Ընդ որում, հաղորդվում էր, թե ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալու, իսկ հետո բուռն արձագանք ստացան նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին լուրերը։

Այսպիսի տեղեկությունները նման էին վառոդի տակառի պայթյունի։ Ուշագրավ է, որ այս ամենը շատերի կողմից դիտարկվում էր Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի կողմից Ադրբեջանի ճնշումներին ենթարկվելու հետևանք: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, սակայն, հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ, ավելին՝ այս պահին անընդունելի է համարում երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ Այս հայտարարությունը փոքր-ինչ լիցքաթափեց մթնոլորտը, չնայած, ինչպես ասում են, նստվածքը մնաց: Առավել ևս, որ այդ ընթացքում տարբեր հարթակներում բավական ակտիվ քննարկումներ էին ընթանում՝ անձնավորված տեղեկատվական պատերազմի «կանոններով»: Այս պայմաններում ճնշումը ուժեղացնելու շրջանակներում կարելի է դիտարկել օրվա ընթացքում Բաքվից հղվող սպառնալից ուղերձները։

Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը նա բանակին կարգադրում էր «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք»: Հետաքրքրական է, որ անցած տարվա սեպտեմբերի 10-ին Հասանովն իր գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ ևս «բանակին հրահանգեց պատրաստ լինել սադրանքների կանխմանը», ու դրան հաջորդեց սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական ագրեսիան ու Հայաստանի տարածքների օկուպացիան։ Բաքվի գործելակերպը նորություն չէ. թշնամական երկրի սադրանքներն ու ագրեսիան շարունակական բնույթ են կրելու, քանի որ գործ ունենք հանցագործ պետության հետ։ Մեզ առավել հետաքրքրում է հարցը, թե ինչո՞ւ հանկարծ առաջ եկան արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները:

Խոսքը ժամանակային հատվածի մասին է: Ի՞նչ ընտրություններ կարող են տեղի ունենալ Արցախում այն պայմաններում, երբ սեղանին դրված է արցախահայության գոյության հարցը։ Մի՞թե արտահերթ ընտրությունների ժամանակն է այն պայմաններում, երբ հակառակորդը չորս կողմից «խեղդում» է Արցախն ու ցանկանում հայաթափել։ 2020 թ. Արցախյան պատերազմից հետո, երբ Արցախում բարձրացվում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի, նոր նախագահական ու խորհրդարանական ընտրություններ նշանակելու անհրաժեշտության հարցը, այդպես էլ ընտրություններ տեղի չունեցան՝ ըստ տեղեկությունների, Ադրբեջանից եկող որոշակի վախերով ու անհանգստություններով պայմանավորված։ Այնինչ, այն ժամանակ բլորն էլ վստահ էին, որ Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնած, պետք է հրաժարական ներկայացներ: Չարեց:

Ինչպես և Նիկոլը, Արայիկը ևս մնաց կառչած իր աթոռից: Ու հիմա հանկարծ այդ ի՞նչ պատահեց, որ օրակարգ բերվեց Արցախում նոր ընտրությունների անցկացման հարցը, ընդ որում՝ այդ տեղեկությունը դաշտ նետվեց Արցախի ԱԺ նախագահի կողմից։ Սակայն երեկ արդեն նա «փոշմանեց» ու հայտարարեց, թե մոտ ապագայում Արցախում արտահերթ ընտրություններ չի տեսնում, և որ եթե «հիմա ընտրություններ անենք, ապա մեզ համար ավելի վատ է լինելու»: Միանշանակ է, որ դրա համար ներկայում ավելի բարենպաստ պայմաններ չեն ստեղծվել, եթե ոչ հակառակը։ Ի դեպ, ԱՅՍ ՎԻՃԱԿՈՒՄ, ԱՅՍ ՊԱՀԻՆ ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չեն գտնում նաև Արցախի ԱԺ խմբակցությունները, այսինքն՝ հիմնական քաղաքական ուժերը: Միամիտ պետք է լինել կարծելու, թե հիմա Ադրբեջանը համակերպվել է Արցախում ընտրությունների անցկացման գաղափարի հետ, այն դեպքում, երբ նույնիսկ պարտված ժամանակ Ադրբեջանը անընդհատ վայնասուն էր բարձրացնում ԱՀ-ում անցկացվող յուրաքանչյուր ընտրությունից հետո։

Ուստի պատահական չի կարելի համարել շատ վերլուծաբանների դիտարկումը, թե ծայրահեղ պայմաններում նոր ընտրությունների գաղափարը զարգացնելու և օրակարգ բերելու հարցում կուլիսային պայմանավորվածությունների հոտ է գալիս։ Այս ամենի կոնտեքստում վտանգավորագույն կետերից մեկը կարող է լինել արցախահայության միասնականության ջլատման և հուսալքության հնարավորությունը։ Հասկանալի է՝ Ադրբեջանին հենց այդ էլ պետք է։ Այստեղ հեծանիվ հայտնագործելու հարց չկա: Սակայն հետաքրքիր է, թե էլ ո՞ւմ է ձեռնտու նման վիճակը: Բոլորին էլ հասկանալի է, որ այս պահին Արցախում ներքաղաքական հարցերով զբաղվելը հրատապ չէ, դրա փոխարեն գերակա խնդիրը Արցախի պետականության պահպանումն է։ Այստեղ ուշագրավ է նաև Ռուբեն Վարդանյանի հայտարարության վերջնամասը, որտեղ բավական թափանցիկ ակնարկներ կան:

«Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք: Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»,- գրել է Վարդանյանը: Թե ովքեր, ինչպես և ամենակարևորը, ինչու են պատրաստվում սպասարկել «թշնամու օրակարգը», երևի թե ցույց կտա ժամանակը: Իսկ ներկա պահին ամենակարևորը ընդհանուր համաձայնության միջոցով ավելորդ ներքաղաքական ցնցումներից խուսափելն է, կրկնենք՝ Արցախի միասնականության, պայքարի ոգու ջլատման անթույլատրելիությունը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ» Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ»
Ամենաընթերցվածները