Իդրամը՝ «Այբ»-ի մրցույթների գործընկեր

Իդրամը և «Այբ» կրթական հիմնադրամը հունվարի 16-ին համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին։ Իդրամն աջակցելու է «Այբ»-ի զանգվածային մրցույթներին, որոնց մասնակցում են դպրոցականները ողջ հանրապետության տարածքում, ինչպես նաև Սփյուռքում և Արցախում։

Իդրամը «Այբ»-ի հետ համատեղ պատրաստվում է կազմակերպել ֆինանսական գրագիտությանը նվիրված միասնական դասընթացներ, որոնց անբաժանելի մասը կդառնա ընկերության նոր՝ Idram Junior հավելվածը։ Idram Junior-ը հավելված է՝ նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար, որը գրպանի անկանխիկ գումարի կառավարումը սովորելու մեծ հնարավորություն է երեխաների համար, իսկ ծնողներին թույլ է տալիս վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները։

Իդրամի և «Այբ»-ի համագործակցության մեկնարկը տրված է․ «Մեղու 2022» մրցույթը եղավ առաջինն այս շարքում։ Դեկտեմբերի 26-ին և 27-ին աշխարհում հայերենի ամենամեծ դպրոցական մրցույթին մասնակցեցին ՀՀ և Արցախի 3-12-րդ դասարանի հազարավոր երեխաներ՝ շուրջ 7800 գրանցված մասնակից։

Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի՝ շատ ուրախալի է, որ հայերենի «Մեղու» մրցույթին միացել է Իդրամի նման մեծ կազմակերպություն․ «Գնահատելի է, որ Իդրամի հետ գործակցությունն այսքանով չի սահմանափակվելու և «Այբ»-ի տարբեր մրցույթների շրջանակում մեր գործընկերների հետ համատեղ հնարավոր կլինի ոչ միայն մեծացնել հետաքրքրությունը դպրոցական առարկաների հանդեպ, այլև վաղ հասակից զարգացնել ֆինանսական գրագիտության հմտություններ»։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ ընկերության համար մեծ պատիվ է դառնալ կրթական բացառիկ մրցույթների գործընկերը։ «Հույս ունենք, որ հետագայում էլ ավելի կընդլայնվի համագործակցության շրջանակը։ Դե իսկ Իդրամ Ջունիորի մասով կարող ենք ասել, որ վստահ ենք՝ պատանիները մեծ հետաքրքրությամբ կուսումնասիրեն հավելվածը», - նշում է Արսեն Քդենյանը:

Կազմակերպությունները վստահ են, որ այս համագործակցությունից դպրոցական պատանիները միայն կշահեն՝ ստանալով հավելյալ կրթական հարթակներ։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա
Ամենաընթերցվածները