ԶՊՄԿ-ի աջակցությամբ զարգանում է Քաջարանի մշակույթը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրման օրվանից հանդես է եկել որպես քաղաքաստեղծ ձեռնարկություն, անգնահատելի ավանդ ունեցել Քաջարանի ենթակառուցվածքների կայացման և զարգացման գործում, ինչպես նաև մշակույթի ոլորտում:

Քաջարանի մշակութային ավանդույթները ձևավորվեցին քաղաքի կառուցմանը զուգընթաց՝ 50-ական թվականների սկզբներից, իսկ 1959 թվականին շահագործման հանձնվեց Քաջարանի լեռնագործների մշակույթի պալատը, որը վերածվեց տեղաբնակների առօրյայի և ժամանցի կազմակերպման հիմնական օջախի: Ստեղծվեցին գեղարվեստական ինքնագործունեության խմբեր, որոնք ելույթ էին ունենում ոչ միայն համաքաղաքացիների համար, այլև տարածաշրջանի գյուղերում, սահմանապահ զորամասերում, Արցախում, մասնակցում շրջանային և հանրապետական մրցույթ-ստուգատեսների, փառատոների: Սերո Խանզադյանի «Քաջարան» վեպի շնորհանդեսն այդ նույն պալատում է կազմակերպվել:

Քաջարանյան բեմում ելույթ են ունեցել հայ արվեստի վարպետներ, սիրված արտիստներ Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետիսյանը, Մհեր Մկրտչյանը, անվանի գրողներ Վիլյամ Սարոյանը, Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, Հրանտ Մաթևոսյանը, ժողովրդական երգիչներ Արև Բաղդասարյանը, Վաղարշակ Սահակյանը, հայտնի ասմունքող Սուրեն Քոչարյանը և ուրիշներ:

Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Քաջարան համայնքի ղեկավարության համագործակցության շնորհիվ լուրջ տեղաշարժեր և առաջընթաց գրանցվեցին քաղաքի մշակութային կյանքում, մանավանդ մշակույթի պալատի գործունեության ոլորտում:

Մանավանդ 2018 թվականը բեկումնային էր Քաջարանի մշակույթի պալատի կյանքում: Կոմբինատի աջակցությամբ հիմնանորոգվեց, ակնահաճո հարդարանք ստացավ լեռնագործների պալատը (նախկինում այդպես էր կոչվում), համալրվեց ժամանակակից գույքով: Ընդ որում՝ պահպանվեց կառույցի արտաքին տեսքը, առանց խաթարելու նախաստեղծ ճարտարապետական լուծումները:

Այդ ժամանակվանից մշակույթի պալատում գործում է կինոթատրոն, 240 նստատեղով: Նորոգ կինոթատրոնը զինված է նորագույն տեխնիկայով, որն ապահովված է բարձրորակ կինոցուցադրություն ապահովող 4 K, Atmos՝ 3 D ձևաչափերով: Ձայնային բարձրորակ էֆեկտներն ապահովվում են Dolbi Digital բազմալիքային թվային համակարգով:

Կինոթատրոնի գործունեությունը համակարգող Իրինա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հետևում են կինոնորություններին, սերտ հարաբերություններ ունեն հայկական ազգային կինոկենտրոնի, ինչպես նաև դրսի ֆիլմերի դիստրիբյուտորական ընկերությունների հետ: Մեր այցելության օրը մշակույթի պալատի կինոթատրոնում պիտի ցուցադրվեր «Անքնություն» ֆիլմը (սցենարի հեղինակ ու ռեժիսոր՝ Հարություն Ղուկասյան, պրոդյուսեր՝ Արմեն Սողոյան): Այն հոգեբանական դրամա է, թրիլեր: Գլխավոր դերերը մարմնավորել են Սամվել Թադևոսյանն ու Ինգրիտ Կոկչյանը:

Ի լրումն կինոյի թեմայի՝ նշենք, որ մշակույթի պալատի ադմինիստրատոր Արուսիկ Պապյանի ջանքերով մշակույթի պալատում վերջերս ստեղծվել է կինոանկյուն, որի բացմանը ցուցադրվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության «Հայրիկ» ֆիլմը (ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան):

Մշակույթի պալատում գործում է էլեկտրոնային գրադարան, շախմատի ակումբ, իսկ 2022 թ. օգոստոսի 21-ին, երբ Քաջարանում նշվում էր քաղաքի օրը, կոմբինատի ղեկավարության, Մեղրու սահմանապահ ջոկատի զինվորականության, մայրաքաղաքից ժամանած հյուրերի մասնակցությամբ ու Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացվեց կենտրոնի մասնաճյուղը, որը միտված է Քաջարանում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պրոպագանդմանը և

տարածմանը: Այստեղ անց են կացվում ռուսաց լեզվի երկամսյա անվճար ուսուցման դասընթացներ դպրոցականների համար: Կենտրոնը «Մոսկվայի տան» շնորհիվ հարստացվել է ռուսական գրականությամբ: Իսկ կոմբինատի օժանդակությամբ էլեկտրոնային գրադարանի գրքային ֆոնդը պարբերաբար թարմացվում է հայ և արտասահմանյան հեղինակների  ստեղծագործություններով:

Մշակույթի պալատում գործում է պարի երկու համույթ՝ «Նռանե» (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Մելանյա Մարտիրոսյան) և «Զանգեզուր» (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Նարինե Մովսիսյան):

Այժմ պալատի վարիչը Նարա Մկրտչյանն է, ով ժամանակին երկու անգամ ժողնվագարանների հանրապետական մրցույթ-փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման (որպես մենակատար՝ երաժշտական գործիքը՝ քանոն):

Վերջերս կոմբինատի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Սյունյաց երկիր» հատուկ համարի շնորհանդեսը՝ նվիրված 44-օրյա պատերազմում ընկած 228 տղաների հիշատակին: Մերօրյա պատերազմի 20-ամյա նահատակ Արտաշես Մարտիրոսյանի անունը կրող դասարանի աշակերտները հակիրճ ներկայացրեցին քաջարանցի զոհվածների կենսագրականները, մարտական ուղին, իսկ պալատի աշխատակիցները հանդես եկան երաժշտական կատարումներով: Եվս մեկ անգամ ոգեկոչվեց ընկածների հիշատակը: Վերջում 19- քաջարանցի զոհվածների ընտանիքներին հանձնվեց «Սյունյաց երկիր» հատուկ համարի մեկական օրինակ:

Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ վերջերս վերանորոգվել է Քաջարանի արվեստի դպրոցը (տնօրեն՝ Արմինե Թումանյան): Կրթօջախում ստեղծված բարեհարմար պայմանները գրավում են երեխաներին: Դպրոցը լավագույններից է ոչ միայն տարածաշրջանում, այլև հանրապետությունում: Հատկապես վերջին տարիներին Քաջարանի արվեստի դպրոցի սաները հաջողություններ են գրանցում՝ մասնակցելով հանրապետական, նաև միջազգային մրցույթների, վերադառնում մրցանակներով:

2018 թ. կրթօջախի տնօրեն Արմինե Թումանյանի նախաձեռնությամբ դպրոցում բացվեց թատերարվեստի բաժին: Վերջերս Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված «Սլավյանսկի վենեց» միջազգային փառատոնում դպրոցի թատերարվեստի բաժնի սաները (դասատու՝ Արթուր Գաբրիելյան) հաղթող ճանաչվեցին և արժանացան առաջին մրցանակի: Միջազգային փառատոնին մասնակցությունն այս անգամ ևս հնարավոր դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ և աջակցությամբ:

- Ունեցանք հրաշալի շրջագայություն: Սա անմոռանալի տպավորություններով լի՝ իսկական հյուրախաղերի մասնակցելու մի կարևոր փորձառություն էր քաջարանցի թատերասեր երեխաների համար, և այդ հրաշալի հնարավորությունը նրանց համար ապահովեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, - ասում է Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի ուսուցիչ Տիգրան Ղուկասյանը, - երեխաներն անչափ ոգևորված էին, կարողացան իրականում ինքնադրսևորվել և զգալ մեծ բեմի վրա հանդես գալու պատասխանատվությունն ու հաճույքը:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Հայկ Թադևոսյանի

 

 

դիտվել է 72 անգամ
Լրահոս
«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը
Ամենաընթերցվածները