ԱրարատԲանկը «Նկարազարդ հասարակած. Հայաստան» նախագծի կողքին

Երեկ՝ հունվարի 25-ին, Հենրիկ Իգիթյան գեղագիտության ազգային կենտրոնում մեկնարկեց «Նկարազարդ հասարակած. Հայաստան» (Painted Equator Armenia) ցուցահանդեսը՝ նշանավորելով Սլովակիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև  դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։

Այս կարևոր նախագծի կողքին էր ԱրարատԲանկը, որի ֆինանսական աջակցության շնորհիվ է հնարավոր դարձել կատալոգի հրատարակումը։ Ցուցահանդեսում ցուցադրված կտավները, որոնք իրենց հանգրվանը կգտնեն Բրատիսլավայում գտնվող «Painted Equator Gallery» պատկերասրահում, մեկտեղվել են «Նկարազարդ հասարակած. Հայաստան» կատալոգում։ Մի քանի օրինակ կտրամադրվի  դիվանագիտական կորպուսներին, արվեստագետներին և կուղարկվի նաև արտերկիր։

 

Որպես տարբեր մշակույթների ազգերին ճանաչելու և մերձեցնելու համընդհանուր գործիք՝ «Նկարազարդ հասարակած. Հայաստան» ծրագրի հիմնական գաղափարը բոլոր ազգերին ու ժողովուրդներին միավորելն է փոքր կտավներ նկարելով (20x20 սմ)՝ նպատակ ունենալով երկրի հասարակածի 40075 կիլոմետր երկարությանը համարժեք աշխարհի տարբեր երկրներից հավաքել 40075 նկար և դրանք ի մի բերել մեկ պատկերասրահում։

 

«Նկարազարդ հասարակած. Հայաստան» համաշխարհային կուրատորական նախագծի հեղինակը Մոսկվայի մշակույթի և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ, Ֆրանց Կաֆկայի եվրոպական մրցանակի (1998թ․), Եվրոպական արվեստի միության մրցանակի (2002թ․), Սալվադոր Դալիի համաշխարհային մրցանակի դափնեկիր, արվեստի մի շարք փառատոնների հեղինակ Անդրեյ Սմոլակն է:

«Նկարազարդ հասարակած. Հայաստան» նախաձեռնությունն ի շահ հայ արվեստագետների կյանքի է կոչվել նկարչուհի, դիզայներ, գեղանկարչական ցուցահանդեսների համակարգող, Հայաստանի նկարիչների միության անդամ, Տավուշի նկարիչների միության մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանի շնորհիվ:

Միջոցառմանը ներկա էին տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱրարատԲանկի ներկայացուցիչներ, արվեստագետներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ Միրոսլավ Հացեկը և ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Արմինե Թումանյանը։

«Նկարազարդ հասարակած. Հայաստան» կատալոգը կարող եք թերթել՝ անցնելով այս հղումով` http://surl.li/eomtj:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»
Ամենաընթերցվածները