Հանքարդյունաբերության ոլորտի դերը Հայաստանի տնտեսության մեջ և ադրբեջանական փսեվդո-բնապահպանությունը

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի ասուլիսը, որը կազմակերպել էին համատեղ Տնտեսական լրագրողների ակումբը և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Ասուլիսի ընթացքում ամփոփվեց անցած տարին, խոսվեց ոլորտի խնդիրների և ընթացիկ տարվանից սպասելիքների մասին, շոշափվեցին մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտի դերը Հայաստանի տնտեսության մեջ և ադրբեջանական փսեվդո-բնապահպանությունը։

Վարդան Ջհանյանը կարևոր արձանագրումներ արեց. «Հանքարդյուանբերությունը 200 մլրդ դրամի  եկամուտ է ապահովել պետական բյուջե: Այն աննախադեպ է և դժվար է լինելու այդ ցուցանիշը պահպանվել: Անցյալ տարվա որոշ եկամուտներ՝ տուրքերի և այլնի, մասով այս տարի չի գործելու: Անցյալ տարի վճարվել են տուրքեր նախանցած տարվա բարձր տուրքերի հաշվարկով, երբ պղինձը 9500-ի էր հասնում: Այսպիսի աննախադեպ մուտքեր 2023թ-ի համար չենք կանխատեսում, բայց սպսում ենք, որ հաջորդ տարիներին այդ մուտքերը արտադրողականության հետ կաճեն: Հիմա ոլորտի ծախսային մասն ավելացել է, իսկ շահութաբերությունն էլ նվազել է: Բնականաբար հարկերը հաշվարկվում են շահութաբերությունից, եկամուտներից՝ դրա պատճառով էլ նվազում է տեղի ունենալու:  Ըստ Հարկային օրենսգրքի՝ վճարումներն արվում են ավանսներով, որը հաշվվում է նախորդ տարվա ֆինասկան հոսքերի հիման վրա»:

Նկարտենք, որ 2022թ ապրիլի 29-ին շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր: Նախագծի կարգավորման առարկան ռոյալթիի հարկման համակարգն էր: Ակնկալվում է՝

1) ձևավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կան­խա­տե­սելի հարկա­յին միջավայր, որը նաև կապահովի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպու­թյուն­ների մրցունակությունը միջազգային շուկաներում, կնպաստի ոլորտի ներդրումային գրավ­չու­թյան բարձրացմանը,

2) մետաղական օգտակար հանածոների համար վճար­վող ռոյալթիի համակարգը դարձնել առա­վել արդարացի և տնտե­սագիտական տեսանկյունից առավել հիմնավորված,

3) մետաղական օգտակար հանածոների համար վճար­վող ռոյալթիի համակարգը դարձնել մետաղ­­ների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգ­­րե­սիվ՝ դրանով իսկ մետաղ­­ների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հար­­կային եկամուտներ։

Նախագծի ազդեցությունը բնականաբար տեսանելի կլինի 2023թ-ին:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ» Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ արծվաշենցիներին. «Փաստ» Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ» «Միայն հարկ վճարելը բավարար չէ». ԶՊՄԿ-ի գործունեության հիմնական բաղադրիչներն են բնապահպանական, սոցիալական և կառավարչական մոտեցումները. «Փաստ» Սպանե'լ բոլորին. Մեդվեդևը՝ «Կրոկուսի» ահաբեկչության մեղավորների մասին
Ամենաընթերցվածները