Օրհնված խաչերի հանձնման արարողություն Մարտունի քաղաքում

Այսօր՝ փետրվարի 23-ին, Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում տեղի է ունեցել Արցախում շրջափակման ընթացքում ծնված փոքրիկներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ օրհնված խաչերի հանձնման արարողություն: Մարտունի քաղաքի և շրջանի թվով 22 երեխա ստացել է իր խորհրդանշական խաչը:
 
Արարողությանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը, Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը:
 
Շնորհակալական և օրհնանքի իր խոսքում Տեր Հովհան քահանա Հովհաննիսյանը նշել է. «Սիրելի մայրեր, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այս ծանր ու դժվարին պայմաններում շարունակում եք նոր կյանքեր պարգևել Արցախ աշխարհին:
Շնորհակալություն եմ հայտնում նաև Ծառուկյան ընտանիքին՝ ազգանվեր նախաձեռնության համար, ցանկանում, որ այն շարունակական բնույթ կրի: Կխնդրեմ ձեզ, հայ մայրեր, որ այս փոքր թվաքանակով չսահմանափակվեք, հնարավորինս շատ երեխաներ պարգևեք մեր լեռնաշխարհին: Օրհնված տերունական խաչերն այսօր հանձնում ենք փոքրիկներին: Նրանք կունենան խաչեր, բայց պետք է կրեն մկրտվելուց հետո: Պետք է խնդրեմ, որ երեխաներին շուտափույթ մկրտեք, որովհետև մկրտությամբ ենք դառնում քրիստոնյա»:
 
Փոքրիկ Գաբրիելան ծնողների առաջնեկն է, ծնվել է 2022թ.-ի դեկտեմբերի 19-ին: Մոր՝ Էլինա Նասիբյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի կողմից մեկնարկած նախաձեռնությունն այս բարդ իրավիճակում նոր հույս ու լույս է հաղորդում արցախցի մայրիկներին. «Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բարերարի ընտանիքին՝ Արցախի համար ծանրագույն ժամանակաշրջանում մեր կողքին լինելու և այսպիսի նվեր պարգևելու համար: Թող Արցախ աշխարհում փոքրիկների ծնունդները շարունակական լինեն: Մենք էլ նրանց ժպիտներով ամրանանք ու շարունակենք պայքարել մեր հողում ապրելու, արարելու իրավունքի համար»,- նշել է նորաթուխ մայրիկը:
 
Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում տեղադրված հայտարարության մեջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանը նշել էր.
 
«Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է: Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր: Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը: Աստված պահապան մեր երեխաներին….»:
դիտվել է 21 անգամ
Լրահոս
Կայացավ «Մանթաշյանց» գործարարների միության հերթական «Business weekend»-ը․ «Փաստ» Ի՞նչ էր ակնկալում «համարձակ» սփյուռքահայ երիտասարդը՝ փողոցում Ալեն Սիմոնյանի հասցեին «դավաճան» ասելով Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ» Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպչական աշխատանքներում. «Փաստ» Կոչ ենք անում բոլոր հայերին համախմբվել. Զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել Խաչատուրովին Արցախին շատ լուրջ միջոցներ են անհրաժեշտ, առանց դրսի օգնության հնարավոր չէ. Ռուբեն Վարդանյան Ինչո՞ւ են ոմանք վախեցած Աբրահամյանի լռությունից Ֆրանսիայում սոյայի հատիկներն աճեցվում են ագրովոլտաիկների տակ Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ» Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսել Ալեն Սիմոնյանը «կրծքով պաշտպանում է» յուրայիններին. Տեսանյութ Առաջին երկրաբանները քարը հողից հանած և աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվ Մեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում են Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում
Ամենաընթերցվածները