«Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառման նպատակն էր տեխնոլոգիական ոլորտի ընկերություններից հավաքագրված համակարգային խնդիրները լուծելը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի աջակցությամբ՝ «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը կազմակերպել էր «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար›› միջոցառումը։ 

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիեն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթը, ՀՀ կառավարության և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման նպատակն էր, ամփոփելով «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի հետներդրումային սպասարկման ծառայության շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերություններից հավաքագրված համակարգային խնդիրները, խթանել դրանց շուրջ պետական լիազոր մարմինների, ոլորտի փորձագետների և գործարար համայնքի միջև երկխոսությունը՝ հնարավոր լուծումների ուրվագծման և համապատասխան ճանապարհային քարտեզի մշակման նպատակով: 

Միջոցառման երեք պանելային քննարկումների ընթացքում պետական և մասնավոր հատվածները ներկայացնող բանախոսներն անդրադարձան ոլորտի առաջնային և առավել հրատապ խնդիրներին, որոնք ներառում էին hմուտ աշխատուժի պակասը,  Հայաստանի բուհերում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի մասնագիտացումներում կրթության որակը և Հայաստանում տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգերի կատարելագործմանն առնչվող հարցերը: 

«Հայաստանն այժմ տնտեսության ավանդական ոլորտների արդիականացման և նորարարական վերազինման ճանապարհին է: Այս տեսանկյունից տեխնոլոգիական առաջընթացի և տարբեր ոլորտներում տեխնոլոգիական լուծումների ներդրման կարևորությունը դժվար է գերագնահատել։ Առաջնորդվելով այս գիտակցմամբ՝ Կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել մրցունակ էկոհամակարգի ամրապնդման ուղղությամբ, որը բարենպաստ պայմաններ կառաջարկի ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացվածության ապահովման, այնպես էլ տեղական ստարտափ ընկերությունների կողմից հաջողություններ գրանցելու համար»,- նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրայանը:

Нет описания.

«Ես ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը և ՏՏ ոլորտի ընկերությունները ծավալել են կառուցողական երկխոսություն՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին և առաջարկելով անհրաժեշտ լուծումներ: Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցությունն օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու Հայաստանի ջանքերին»,- ասել է դեսպան Քվիենը։

Нет описания.

«Մեր առաջնահերթություններից է աջակցել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում գործարար միջավայրն առավել բարենպաստ դարձնելու գործում։ Այդ նպատակով, մեր լիազորությունների շրջանակում և հասանելի գործիքակազմով լսելի ենք դարձնելու գործարարների ձայնը պետական կառավարման մարմիններում, որպեսզի պետության կողմից առաջարկվող լուծումները բխեն անմիջապես պրակտիկ օրինակներից և նպաստեն գործարարների կողմից բարձրացված խնդիրների համակարգային լուծմանը»,- նշեց «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյան:   

# # #

Enterprise Armenia is the national investment promotion authority of Armenia to promote and facilitate foreign and domestic investments, attract new foreign direct investments, and rovide aftercare services to foreign investors in Armenia.

# # #

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Հայաստանի գործարար միջավայրի բարելավում›› ծրագիրն աջակցում է ՀՀ կառավարությանը և մասնավոր հատվածին՝ պետություն-մասնավոր երկխոսության միջոցով, բարելավելու քաղաքականությունը, օրենքներն ու կանոնակարգերը, որոնք անհրաժեշտն են ներդրումները, առևտուրը և մրցունակությունը խթանելու համար:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ» Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ արծվաշենցիներին. «Փաստ» Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ» «Միայն հարկ վճարելը բավարար չէ». ԶՊՄԿ-ի գործունեության հիմնական բաղադրիչներն են բնապահպանական, սոցիալական և կառավարչական մոտեցումները. «Փաստ» Սպանե'լ բոլորին. Մեդվեդևը՝ «Կրոկուսի» ահաբեկչության մեղավորների մասին
Ամենաընթերցվածները