Անընդունելի է պառակտողական օրակարգերի, լղոզված ձևակերպումների բարձրաձայնումը, մենք բավարար ուժ ունենք՝ սերունդներին փոխանցելու հայկական Արցախ. Ռուբեն Վարդանյան

Արցախը հիմա կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ, ու մենք այլ ճանապարհ չունենք, քան դրանց արժանապատվորեն դիմակայելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Այս բարդ իրավիճակում անընդունելի եմ համարում պառակտողական օրակարգերի, տարբեր լղոզված ձևակերպումների բարձրաձայնումը, որովհետև ավելի քան համոզված եմ, որ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք, մենք բավարար ուժ ունենք պահպանելու Արցախը, մեր սերունդներին փոխանցելու անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախ:

Առաջնորդների խնդիրը պետք է լինի ժողովրդին համախմբել գաղափարի ու մեր միակ նպատակի շուրջ, ոգեշնչել, սեփական ուժերի նկատմամբ հավատ ու վստահություն ներշնչել, քանի որ դժվար է հաղթել այն ժողովրդին, որը դիմակայում է ոգով ու կամքով: Ու հենց այդ ոգին ու կամքն էր, որ մեր տղաներին մղեց արժանի հակահարված տալ մարտի 5-ին ադրբեջանական ահաբեկչական գործողություններին:

Երեկ լրացավ մեր ընկած տղաների մահվան 7-րդ օրը: Ես սգում եմ նրանց կորուստը, բայց կարծում եմ, որ նրանց հոգեհանգստի ու հուղարկավորության ժամանակ պետք է գերակայեին ոչ թե ընկճվածության ու սգի, այլ միավորվելու ու կուռ բռունցք դառնալու տրամադրությունները: Նրանք մեզնից դա էին պահանջելու:

Մենք բավարար չափով չգնահատեցինք, մեր հարգանքն ու երախտագիությունը չհայտնեցինք մեր այն կենդանի հերոսներին, որոնք արագ կերպով արձագանքեցին ադրբեջանական ահաբեկչությանը, կանգնեցին ոստիկանության տղաների թիկունքին ու արժանի հակահարված տվեցին հակառակորդին՝ իրենց այդ արարքով ցույց տալով, թե ինչպես պետք է մեզ դրսևորենք:

Մենք չգնահատեցինք նաև ռուս խաղաղապահների գործողությունները, որոնք առաջին օգնությունն էին ցուցաբերել մեր տղաներին ու դադարեցրել կրակը, ճշգրիտ տեղեկատվություն էին հաղորդել իրադարձությունների մասին, ինչն այս իրավիճակում չափազանց կարևոր էր: Փոխարենը նրանք անգամ հակառուսական ակցիաների թիրախ դարձան:

Գաղափարը, կամքն ու ոգին շատ ավելի զորեղ են, քան ցանկացած զենք ու սպառնալիք»,- գրել է Վարդանյանը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Պորտուգալացի մարզիչները կաշխատեն Նոայի ակադեմիայում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ»
Ամենաընթերցվածները