Կայացավ Հայ գործարարների ասոցիացիայի և Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի (HKTDC) համատեղ միջոցառումը

Հայ գործարարների ասոցիացիան և Հոնկոնգի առևտրի զարգացման խորհուրդը (HKTDC) մարտի 13-ին Երևանում անցկացրեցին «Հայաստան և Հոնկոնգբիզնես հնարավորություններն ու հեռանկարները 2023 թվականին» թեմայով հանդիպում։

Միջոցառումը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը՝ կարևորելով նման ֆորմատի միջոցառումների նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Միջոցառման ընթացքում Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի (HKTDC) ռեգիոնալ ղեկավար Լեոնիդ Օռլովը շուրջ 100 գործարարներին ներկայացրեց Հոնկոնգի բիզնես հնարավորությունները, ինչպես նաև HKTDC գործունեությունը՝ Հոնկոնգում անցկացվող այս տարվա ցուցահանդեսները, խորհրդի ծրագրերը, ծառայությունները և նախաձեռնությունները։

Այն գործարարները, ովքեր հետաքրքրված են Հոնկոնգի շուկայով և ցանկանում են մասնակցել այս տարի այնտեղ կայանալիք ցուցահանդեսներին, կարող են դիմել Հայ գործարարների ասոցիացա հետևյալ հեռախոսահամարով՝ 055810101։

Հանդիպման շրջանակներում Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Գումաշյանը ներկայացրեց կառույցի գործունեության հիմնական ուղղությունները և գալիք ծրագրերը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղ մենամարտելու. Էրիկ Իսրայելյան Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Երևանում պետք է իշխանափոխություն լինի, ցույց տանք, որ արժանապատվություն ու ինքնասիրություն ունենք. Մանե Թանդիլյան Հարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Անդրանիկ Ամիրջանյանը միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանը Նոր պատերազմի սպասումով․ ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրին Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում․ Ռուբեն Վարդանյան NTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել Ճապոնիայում գտնվող իր կենտրոնների և գրասենյակների պատերին NTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել իր կենտրոնների և գրասենյակների պատերին Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետը ԶՊՄԿ-ն ներդրում է անում աշխատակազմի՝ աշխատանքային անվտանգության պատրաստվածության ուղղությամբ Որտեղ է և ինչով է զբաղվում ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Ռուբեն Վարդանյանի պատվերով միջազգային մասնագետները պարզել են Արցախին հասցված վնասները Թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո. Աբրահամյան Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ» Շվեյցարական երկաթուղին՝ արևային էներգիայի աղբյուր Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Նաիրի Սարգսյանը Էջմիածին համայնքում հանդես է եկել բացառիկ դասախոսությամբ «Հարկային հսկողություն» թեմայով Շուշին իր նշանակությամբ մեծ կարևորություն է ունեցել ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար. Ռուբեն Վարդանյան
Ամենաընթերցվածները