Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է

Այսօր բեքափի միջազգային օրն է: Բեքափը տվյալների պահուստավորումն է, որը կատարվում է լոկալ տվյալների կրկնօրինակն այլ տեղ պահելով: Դա արվում է տվյալներիկորուստից խուսափելու համար: Լինում են մի քանի տեսակի: Առաջինը ամբողջական կամ ֆուլբեքափն է, որը հիմնականում կիրառվում է համակարգը ստեղծելիս: Այս պարագայում պահուստավորվում են բոլոր տվյալները։

Հաջորդ տիպը  դիֆերենցիալ բեքափն է, որը կիրառվում է յուրաքանչյուր փոփոխությունից հետո և պահուստավորում է ֆուլ բեքափից հետո կատարված բոլոր փոփոխությունները։ Մյուս տիպը նույնպես կիրառվում է ցանկացած փոխոխության դեպքում, սակայն այս պարագայում պահուստավորվում են միայն վերջին փուլում կատարված փոփոխությունները։ Սա օգնում է, որ մեր տվյալներն ավելի քիչ տեղ զբաղեցնեն, իսկ բացասական կողմը ֆայլերի վերականգնման արագությունն է: Այսինքն՝ վերականգնելու համար անհրաժեշտ է էտապ առ էտապ գնալ և հասնել այն վիճակին, որը ցանկանում ենք:

Fortra կազմակերպության որակի ապահովման ավագ ղեկավար Հովհաննես Կասարջյանը բացատրում է, թե ինչից կարող են լինել տվյալների կորուստները. «Ամենատարածվածը մարդու սխալմունքն է, երբ պատահական ջնջում է ֆայլերը։ Մեկ այլ տարածված պատճառ կարող է լինել հեղուկի թափվելը լափթոփի վրա։ Կարող է պատճառ լինել նաև լափթոփի գողանալը, համակարգի վնասվելը, օրինակ ափդեյթից հետո։ Մյուս պատճառը համակարգչային վիրուսներն են: Դրանց մեջ կան այնպիսիք, որոնք նախատեսված են տվյալներ գողանալու համար: Մեկ այլ դեպքում էլ կարող է սարքը վնասվել, օրինակ՝ հասարակ հոսանքազրկման պատճառով»:

Տվյալների պահուստավորմամբ զբաղվող ընկերությունների համար այսօրվա ամենամեծ մարտահրավերներից է տվյալների ծավալների մեծացումը: Օրինակ՝ ոչ վաղ անցյալում բջջային հեռախոսների վիդեոները մի քանի կիլոբայթ ծավալ ունեին, իսկ հիմա մեկ րոպեանոց վիդեո ֆայլը կարող է լինել մի քանի գիգաբայթ: Բացի այս՝ դիվայսների քանակն էականորեն մեծացել է: Դա կազմակերպելու համար, ըստ մասնագետի, անհրաժեշտ են մեծ ֆինանսներ:

Կասարջյանը նշում է, որ կարևոր է բեքափը համադրել հակավիրուսային համակարգի հետ, որպեսզի ընկերությունները վստահ լինեն, որ պաշտպանված են կիբերհանցագործություններից։ Իսկ եթե ինչ-որ կերպ հաջողվի մուտք գործել համակարգ, ապա այն հնարավոր կլինի վերականգնել:

Տվյալների պահուստավորման հիմնական սխալը, ըստ մասնագետի, մեկ օրինակի վրա հիմնվելն է, քանի որ կարող է բեքափի այդ մեկ օրինակն ինքը վնասված լինել:

«Հաջորդ սխալն այն է, երբ առկա է միայն լոկալ բեքափ, և համակարգչի տվյալների կրկնօրինակները պահպանվում են տվյալ համակարգչում։ Այդ դեպքում,եթեսարքը վնասվի,բնականաբարչենք կարող վերականգնել: Մեկ այլ պարագայում հնարավոր է, որ բեքափն ինքը վնասված լինի, ուստի անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թեստավորել բեքափները»,-նշեց Fortra-իմանագետը և հավելեց, որ բեքափիկիրառման և անհրաժեշտությունն ապացուցող բազմաթիվ օրինակներ կան:

 

Fortra-ն ունի Կիբերանվտանգության և Ավտոմատացման ոլորտում 40 տարվա մասնագիտական փորձառություն, 3500-ից ավելի աշխատակից և 30,000-ից ավելի հաճախորդ, որոնց թվում են աշխարհի մի շարք խոշորագույն ընկերություններ։ FORTRA-յի հայաստանյան գրասենյակում այսօր 140-ից ավելի բարձրակարգ մասնագետ է աշխատում, ովքեր միջազգային գործընկերների հետ միասին իրենց արժեքավոր ներդրումն են ունենում ընկերության կողմից մշակվող գրեթե բոլոր ծառայություններում ու պրոյեկտներում։ 

Fortra-ի թիմին միանալու հնարավորությունների, ինչպես նաև կիբերանվտանգության և ավտոմատացման ոլորտների մասին ավելին իմանալու համար կարող եք հետևել Լինքդինյան էջին՝ https://www.linkedin.com/showcase/fortra-armenia/ 

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Թրամփը հաստատել է, որ Փի Դիդդին իրենից ներում է խնդրել Մակրոնն անկյուն է մղվել և կարող է լուծարել խորհրդարանը. New York Times Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի. Ալիև Հասմիկ Խոջյանի և դստեր ճանապարհորդությունը Պրահա Շենգավիթի համայնքային ոստիկանները տղամարդուն բռնել են գողության պահին Հայտնի են ֆիզիկայի բնագավառում 2025 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրները Ղազախստանը կավելացնի Ռուսաստանի միջոցով Գերմանիային տրվող նավթի մատակարարումները Բրիտանական մասեր են հայտնաբերվել Ուկրաինան ռմբակոծող ռուսական անօդաչուներում. Զելենսկի Որոշումը գրեթե ընդունված է․ Թրամփ Խոշոր վթար Վաղարշապատում. վիրավnր կա Ջերմաստիճանը կնվազի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Մերձավանի ծեծկռտուքով կա 5 ձերբակալված Չիկունգունյա տենդ, ի՞նչ է սա, որքա՞ն մարդ է վարակված Դե, մարդիկ այլ բանով են զբաղված. «Փաստ» «Վախեցողների» կենսաթոշակային պոպուլիզմը. «Փաստ» Ավելին, քան պարզապես «երկակի ստանդարտները». «Փաստ» «Այս իշխանության հակասոցիալական դեմքն ակներև է». «Փաստ» Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը. «Փաստ» Հասարակությունը մերժում է Արևմուտքի մասին իշխանության «հեքիաթները». «Փաստ» Դաշինքո՞վ, թե միայնա՞կ. ի՞նչ աժիոտաժ է Մարուքյանի կուսակցությունում. «Փաստ» Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին. «Փաստ» Արցախից տեղահանված 18-ամյա տղան հիվանդանոցում մաhшցել է Վեհափառն ընդունել է Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին Բանակցություններից հետո Իսրայելը համաձայնվել է զորքերի դուրսբերմանը․ Թրամփ
Ամենաընթերցվածները