Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան

Տեղ-Աղավնո հատվածում հայկական ուժեր չկային, դա ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի հատվածն է, որն սկսվում է ՀՀ սահմանից եւ գնում մինչեւ Ստեփանակերտ: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

«Ուրիշ բան է տեղի ունեցել, ռուսական խաղաղապակ կոնտինգենտը տեղաշարժվել է դեպի հարավ՝ Տեղից դեպի Կոռնիձոն եւ այդ հատվածում, եւ այդ հատվածը, որ իրենք բացել են, տեղակայվել են ադրբեջանական  զինված ուժեր:

Երկրորդ, այդ ամենը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ակնհայտ սադրանքի պայմաններում: Դա պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին, տեղի է ունեցել մարտի 30-ին, դա տեղի է ունեցել պրոպագանդիստական աղմուկ-աղաղակի պայմաններում, որ հեսա իրենց տանկերը կմտնեն Ստեփանակերտ: Իրենք դա ներկայացրել են որպես իրենց հերթական նվաճում, երբ որեւէ հատուկ նվաճում չկա: Ցավալին այն է, որ քանի որ մեր վարչապետը տխրահռչակ Նիկոլ Փաշինյանն է, եւ զինված ուժերն էլ իրեն են ենթարկվում, նրանք կնխարգելիչ միջոցառումներ չեն իրականացրել, որ երբ այդ հատվծում տեղակայվում են ադրբեջանական զինված ուժեր, նրանք տեղակայվեն այնտեղ, որտեղից ռուսներն են դուրս գալիս: Փոխարենը նրանք տեղակայվել են Հայաստանի Տեղ համայնքի տարածքում, Տեղի բնակիչների արտերում: Սա Փաշինյանի հերթական ձախողումներից մեկն է:

Նա եթերում եգիպտացորեն է ուտում, կակաչ է ցանում, աղբ է հավաքում, այդ ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնում է Տեղ համայնքի տարածք: Դիմացը չկան հայկական զինվորներ, սահմանապահներ, ոստիկաններ, որ ասեն՝ ո՞ւր եք գալիս, սա մեր տարածքն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ սահմանին ԶՈՒ ստորաբաժանումներին փոխարինելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը, Չալաբյանն ասաց, որ սահմանապահ զորքերը չեն կարող պաշտպանել սահմանը, նրանք սահմանի պահպանություն կարող են միայն իրականացնել, այն էլ այն դեպքում, երբ սահմանազատում է արված եւ դիմացի կողմի հետ կան սդիվանագիտական ու պայմանագրային հարաբերություններ, որոնք բացառում են փոխադարձ սադրանքները. «Թշնամու առաջ կանգնեցնելով սահմանապահ ուժեր, որոնք շատ թեթեւ են զինված, դուք դրանով էստի համեցեք եք անում: Ասում եք մենք ձեզ հնարավորություն ենք տալիս հետագա ներխուժումների: Առաջ ադրբեջանցիները Տեղ գյուղի ներքեւում էին, հիմա բարձրացել են վերեւ, սա Նիկոլ Փաշինյանի հերթական գարնանային «նվերն» է հայ ժողովրդին»,-ընդգծեց Չալաբյանը:

Լրահոս
Բրիտանական մասեր են հայտնաբերվել Ուկրաինան ռմբակոծող ռուսական անօդաչուներում. Զելենսկի Որոշումը գրեթե ընդունված է․ Թրամփ Խոշոր վթար Վաղարշապատում. վիրավnր կա Ջերմաստիճանը կնվազի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Մերձավանի ծեծկռտուքով կա 5 ձերբակալված Չիկունգունյա տենդ, ի՞նչ է սա, որքա՞ն մարդ է վարակված Դե, մարդիկ այլ բանով են զբաղված. «Փաստ» «Վախեցողների» կենսաթոշակային պոպուլիզմը. «Փաստ» Ավելին, քան պարզապես «երկակի ստանդարտները». «Փաստ» «Այս իշխանության հակասոցիալական դեմքն ակներև է». «Փաստ» Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը. «Փաստ» Հասարակությունը մերժում է Արևմուտքի մասին իշխանության «հեքիաթները». «Փաստ» Դաշինքո՞վ, թե միայնա՞կ. ի՞նչ աժիոտաժ է Մարուքյանի կուսակցությունում. «Փաստ» Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին. «Փաստ» Արցախից տեղահանված 18-ամյա տղան հիվանդանոցում մաhшցել է Վեհափառն ընդունել է Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին Բանակցություններից հետո Իսրայելը համաձայնվել է զորքերի դուրսբերմանը․ Թրամփ Արարատում բախվել են «Mercedes»-ը, «Kia»-ն և «Skoda»-ն. կա 4 տուժած Վերջին 4 տարվա ընթացքում մենք արդեն տեսել ենք մեր երկրում «Մայդան» կազմակերպելու 5-րդ փորձը․ Կոբախիձե Լա Լիգա․ «Ռեալը» 3:1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին» Գեղարքունիքում «Լադա»-ն բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանն ու բետոնե արգելապատնեշին․ կա տուժած Մարոկկոյում անկարգությունների հետևանքով կան զnհեր և վիրավորներ Transfermarkt-ը թարմացրել է Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների և թմրակարտելների միջև զինված հակամարտության մեկնարկի մասին. NYT
Ամենաընթերցվածները