Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ն անցկացվում է մեծ ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ մեկ հարթակում հատուկ առաջարկներով և զեղչերով հանդես են գալիս կառուցապատող խոշոր ընկերությունները, անշարժ գույքի գործակալությունները, բանկերը, նախագծող և վերանորոգող ընկերությունները, դիզայնի մասնագիտացված ընկերությունները և ոչ միայն։ IDBank-ը ևս մասնակցում է Toon Expo 2023 ցուցահանդեսին, այս անգամ՝ «Քո նոր տուն տանող ճանապարհը» կարգախոսի ներքո։


IDBank-ը ցուցահանդեսին ներկայացված է առանձին հարմարավետ տաղավարով, որտեղ Բանկի աշխատակիցները պատրաստ են հաճախորդներին ներկայացնել Բանկի հիփոթեքային վարկերի պայմանները, առաջարկել համագործակցող կառուցապատողներից ամենահամապատասխանը, ինչպես նաև օգնել գլուխ հանել հիփոթեքի ձևակերպման ողջ ընթացքից։


IDBank-ի վաճառքների վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր սկսած 8% անվանական տոկոսադրույքից։ Բացառիկ պայմաններ են գործում հատկապես IDhome փաթեթի շրջանակում։ «Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում մեր յուրաքանչյուր հաճախորդի, բայց մի բան ընդհանուր է բոլորի համար․ IDBank-ի միջոցով հիփոթեքային վարկ վերցնելու դեպքում մեր հաճախորդներն իրենց ապահով կզգան․ Բանկը համագործակցող կառուցապատող ընկերությունների հետ միասին բացառիկ պայման է առաջարկում իր հաճախորդներին․  վարկի գումարը կառուցապատողին է փոխանցվում միայն բնակարանի վերջնական սեփականության վկայականի առկայության դեպքում, իսկ մինչ այդ վարկի ամբողջ գումարը սառեցվում է։ Այս դեպքում մեր հաճախորդները էական նվազեցնում են ռիսկերը չկառուցված շենքերում բնակարան ձեռք բերելիս,  անգամ այն պարագայում, երբ շինարարությունն ինչ-ինչ պատճառներով կանգ առնի կամ ընդհանրապես տեղի չունենա։», - նշում է Արթուր Քոչարյանը։


Ի դեպ, IDhome փաթեթով բնակարան ձեռք բերելիս կարելի է ստանալ մինչև 10 մլն դրամ Rocket Line սահմանաչափ, մինչև 5 մլն դրամ վարկային գիծ, անվճար Visa Platinum քարտ, 0.5%-ով ավելի շահութաբեր խնայողական հաշիվներ և շատ ավելին։


Սպասում ենք Ձեզ մեր տաղավարում։ 


ԲԱՆԿԸ ՎԵՐՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Կայացավ «Մանթաշյանց» գործարարների միության հերթական «Business weekend»-ը․ «Փաստ» Ի՞նչ էր ակնկալում «համարձակ» սփյուռքահայ երիտասարդը՝ փողոցում Ալեն Սիմոնյանի հասցեին «դավաճան» ասելով Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ» Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպչական աշխատանքներում. «Փաստ» Կոչ ենք անում բոլոր հայերին համախմբվել. Զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել Խաչատուրովին Արցախին շատ լուրջ միջոցներ են անհրաժեշտ, առանց դրսի օգնության հնարավոր չէ. Ռուբեն Վարդանյան Ինչո՞ւ են ոմանք վախեցած Աբրահամյանի լռությունից Ֆրանսիայում սոյայի հատիկներն աճեցվում են ագրովոլտաիկների տակ Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ» Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսել Ալեն Սիմոնյանը «կրծքով պաշտպանում է» յուրայիններին. Տեսանյութ Առաջին երկրաբանները քարը հողից հանած և աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվ Մեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում են Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում
Ամենաընթերցվածները