«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ու համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այսօր հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։


 Կուսակցության ղեկավարությունը դեսպանի հետ զրույցում կարևորել է հայ-իրանական հարաբերությունների դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում։ Քննարկվել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ 
«Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդները ներկայացրել են Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության վտանգները տարածաշրջանում և մատնանշել, որ դրանք խաթարում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։ 
Դեսպանին է ներկայացվել նաև Արցախում ստեղծված իրավիճակը, ճգնաժամի հետևանքները և դրա խորացող վտանգները Արցախի համար։ 


Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշել է Իրանի կարևոր դերը տարածաշրջանում և հույս հայտնել, որ պաշտոնական Թեհրանը իր գործուն ազդեցությունը կունենա ուժերի հավասարակշռման և տարածաշրջանում նոր ագրեսիաների կանխարգելման հարցերում։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
«Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ» Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ» Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ» Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ» Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ» Թարգմանված և փոխառված հասկացությունների տարաձև կիրառությունը շփոթ է առաջացնում. ինչպե՞ս են նախատեսում հարցը կարգավորել. «Փաստ» Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ» Ինչի՞ հաշվին է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով առաջատարը Սյունիքի մարզը. «Փաստ» «Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ» Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» Հայաստանն ու Ադրբեջանը չեն քննարկել սահմանի սահմանազատման հաջորդ հատվածը. փոխվարչապետ «Միսս Տիեզերք Արմենիա» Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք 2024» մրցույթին Ծաղկաձորում իրականացվում են խոշոր սուբվենցիոն ծրագրեր․ ՏԿԵՆ Յամալը կրկնել է Մեսսիի 10 տարի առաջ գրանցած նվաճումը ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի գնդակոծությունների մասին. կան վիրավորներ Ռազմագիտության դասին ինչ վարժություններ են իրականացրել երեխաները, որ հնչել է կրակոց (տեսանյութ) Երևանում և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինելու Почему армянский деятель, житель России, посетил парламент РФ? «Паст» ԱՄՆ-ը Ռուսաստանին հակառակորդ կհամարի՝ անկախ ընտրությունների արդյունքից․ Լավրով Կոտայքում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Ford»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը պայքարում է «Օսկարի» համար Աճուրդի է հանվել Շումախերի Ֆերարի 248 բոլիդը Մարդիկ գալիս էին Բեռնաբեու՝ դիտելու, թե ինչպես է Զիդանը վերահսկում գնդակը․ Բեքհեմ 95-ը՝ 95-ի դիմաց. Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
Ամենաընթերցվածները