Արցախին շատ լուրջ միջոցներ են անհրաժեշտ, առանց դրսի օգնության հնարավոր չէ. Ռուբեն Վարդանյան

Ինչու Ադրբեջանը չբացեց Լաչինի միջանցքը Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո, թեև շատ էր խոսվում այն մասին, որ դա նաև Բաքվի պահանջն է: Ո՞ւմ միջոցով հնարավոր է հասնել ստեղծված բարդ իրավիճակի հանգուցալուծմանն Արցախում և ե՞րբ:

Այս և մի շարք այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, Ձեր պաշտոնանկությանն ընդառաջ, երբ ԶԼՄ-ներում այդ մասով արտահոսք եղավ, նշվում էր, որ դա Բաքվի պահանջն է և դրանից հետո Լաչինի միջանցքի հարցը կլուծվի: Սակայն տեսանք, որ դրանով հարց չլուծվեց, հակառակը՝ Ադրբեջանն ավելի է սեղմում օղակը Արցախի շուրջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը և ո՞րն է այս ճգնաժամի իրական լուծումը: 

-Ես համոզված եմ, որ մեր միակ ճանապարհն ու իրավիճակից ելքը համախմբվելը, միավորվելն ու պայքարելն է: Ուրիշ ճանապարհ չկա: 
Ինչ վերաբերում է Ձեր հարցի առաջին մասին, ապա կարծում եմ այն ուրիշ հասցեատեր ունի: 

- Ռուսական խաղաղապահները ջանքեր են գործադրում՝ այդպես է հայտարարվում տարբեր մակարդակներում, սակայն դա, ինչպես տեսնում ենք, բավարար չէ: Քաղաքական լուծո՞ւմ պետք է լինի լրջագույն այս խնդիրը հանգուցալուծելու համար․ ի՞նչ սպասել և կոնկրետ ո՞ր երկրից: 

-Մենք բոլորից ինչ-որ բան ենք պահանջում կամ սպասում, և համարում ենք, որ մեզ բոլորը պարտական են: Բայց առաջին հերթին մենք ինքներս՝ Արցախը, Հայաստանը, հայկական աշխարհը պետք է կողմնորոշվենք, վերջնականապես հասկանանք, որ մեր նպատակի, մեր ազգային արժանապատվության պահպանման համար պիտի անենք մեր ուժերի առավելագույնը, այսինքն՝ 100 տոկոսով անենք այն, ինչ կարող ենք: Միայն այդ դեպքում կարժանանանք վստահության ու հարգանքի: Եթե մենք միասնաբար ցույց տանք, որ մեր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար պատրաստ ենք մինչև վերջ գնալ, ոչ մեկի թույլ չտալ օգտագործել իրենց ժամանակավոր առավելությունները՝ մեզ արժանապատվությունից զրկելու համար, վստահ եմ, որ ձեռք կբերենք դաշնակիցներ, ովքեր իսկապես կկանգնեն մեր կողքին:

-Դուք հայտարարեցիք, որ Արցախը չի կարող ՀՀ բանկերին այս տարի վճարել 60 միլիարդ դրամ և այդ գումարն այս պահին չկա: Ինչպե՞ս պետք է լուծվի նաև ֆինանսական այս խնդիրը և արդյո՞ք Արցախի կողմից ֆինանսական պարտավորությունները չկատարելու դեպքում առկա է մտավախություն, որ ՀՀ-ն կկրճատի աջակցությունը ԱՀ-ին:

 - Արցախի կառավարության համար շատ մեծ սահմանափակումներ կան ներդրումներ ներգրավելու կամ վարկեր ստանալու հարցում: Ես կարծում եմ՝ այս իրավիճակում պետք է դիմել միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների՝ հումանիտար աջակցություն ստանալու համար: Մենք չենք կարող բավարարվել միայն կառավարության բյուջեով և բարեգործական գումարներով, Արցախին շատ լուրջ միջոցներ են անհրաժեշտ: Եվ առանց դրսի օգնության հնարավոր չէ: 

- Ադրբեջանը պնդում է Արցախի՝ իր կազմ ինտեգրման մասին և հնարավոր բոլոր միջոցները կիրառում՝ Արցախին խեղճացնելու համար: Սրա այլընտրանքը պայքարն է, բայց որքա՞ն ժամանակ։ 

- Այնքան ժամանակ, քանի դեռ մեր նպատակին չենք հասել:

 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Կայացավ «Մանթաշյանց» գործարարների միության հերթական «Business weekend»-ը․ «Փաստ» Ի՞նչ էր ակնկալում «համարձակ» սփյուռքահայ երիտասարդը՝ փողոցում Ալեն Սիմոնյանի հասցեին «դավաճան» ասելով Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ» Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպչական աշխատանքներում. «Փաստ» Կոչ ենք անում բոլոր հայերին համախմբվել. Զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել Խաչատուրովին Արցախին շատ լուրջ միջոցներ են անհրաժեշտ, առանց դրսի օգնության հնարավոր չէ. Ռուբեն Վարդանյան Ինչո՞ւ են ոմանք վախեցած Աբրահամյանի լռությունից Ֆրանսիայում սոյայի հատիկներն աճեցվում են ագրովոլտաիկների տակ Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ» Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսել Ալեն Սիմոնյանը «կրծքով պաշտպանում է» յուրայիններին. Տեսանյութ Առաջին երկրաբանները քարը հողից հանած և աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվ Մեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում են Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում
Ամենաընթերցվածները