Ի՞նչ էր ակնկալում «համարձակ» սփյուռքահայ երիտասարդը՝ փողոցում Ալեն Սիմոնյանի հասցեին «դավաճան» ասելով

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և սփյուռքահայ մի երիտասարդի միջև միջադեպ է եղել, որից հետո երիտասարդին՝ ոմն Կարեն Մգրդիչյանի, բերման են ենթարկել ոստիկանություն։ Սփյուռքահայը մոտեցել է ԱԺ նախագահին, «դավաճան» ասել, վիրավորանքներ հնչեցրել, խորհրդարանի նախագահի թիկնապահներն էլ բռնել են նրան և հանձնել ոստիկանությանը։

Իրավապահները պարզել են նրա անձը, նյութեր նախապատրաստել և բաց թողել։ Ոչ ծեծել են, ոչ քաշքշել որևէ զուգարանում։ Տարօրինակը երիտասարդի պահվածքն է, որ բերման ենթարկվելուց հետո կեղծիքներ է տարածում, նեղսրտում, որ բերման են ենթարկել։

Ոչ պակաս տարօրինակ է ընդդիմադիրների պահվածքը, որոնք Ալեն Սիմոնյանին մեղադրում են հակաժողովրդավար պահվածքի մեջ։ Այդ ընդդիմադիրների իշխանության օրոք նույն այդ երիտասարդին... լավ, չասենք, թե ինչ կանեին։ Յուրաքանչյուր երկրում էլ կարող են լինել միջադեպեր, և իրավապահները, թիկնապահները, պետական պահպանության ծառայությունը պարտավոր են ադեկվատ արձագանքել, անհրաժեշտության դեպքում էլ ուժ կիրառել, ինչն այս դեպքում նույնիսկ չափազանց մեղմ է եղել։

Բոլոր երկրներում էլ մարդկանց զգալի մասը համաձայն չի լինում իշխանության քաղաքականության հետ, նրանց մեղավոր համարում ինչ-ինչ հարցերում։ Այդ երկրներում իշխանությանը փոխում են լեգիտիմ ընտրությունների միջոցով։ Քաղաքացին իր կարծիքն ու կամքը հայտնում է քվեարկության ժամանակ։ Հարց է ծագում՝ ի՞նչ էր ակնկալում «համարձակ» սփյուռքահայ երիտասարդը՝ փողոցում Ալեն Սիմոնյանի հասցեին «դավաճան» ասելով, որ իրեն շնորհակալություն կհայտնեն, գլուխը կշոյե՞ն, թե ուսին կթփթփացնեն՝ ի նշան խրախույսի։ Դժվար թե...

Կարծում եք՝ իշխանությունը «դավաճան» է, մեղավո՞ր եք համարում, պատրա՞ստ եք այդ մասին բարձրաձայնել նրա դեմքին, ուրեմն պատրաստ եղեք կրել օրենքով սահմանված պատասխանատվությունը։ Օրենքով և միմիայն օրենքով։

Կարեն Հարությունյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Չգործող քարհանքում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք․ մանրամասներ Առեղծվածային դեպք, գերեզմանների մոտով անցնող գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ Հարավային Կովկասում ամենավատ oդի որակը Երևանում է. ՄԱԿ Անդրեի նախկին կինը նոր հրապարակում է կատարել Միացյալ Նահանգները և Ղազախստանը համաձայնության են եկել 4 միլիարդ դոլարի լոկոմոտիվային գործարքի շուրջ Գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ. ի՞նչ են արժենում ժողովրդին նախընտրական «խոնարհումները». «Փաստ» «Գործում է հետևյալ տրամաբանությամբ՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինելու». «Փաստ» Թշնամանքի, ատելության և մանիպուլյացիաների «գեներատորները» բողոքում են դրանցից. «Փաստ» Մուրճով ու «պողպատե մանդատով» հարված պետության իրավական ու պատմական հիմքերին. «Փաստ» Քննիչների «կարած» քրեական գործերը հենց իրենց համար դառնալու են դատավճիռ. «Փաստ» Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը. «Փաստ» Ինչպե՞ս է լուծվելու հայկական գյուղմթերքի արտահանման խնդիրը. «Փաստ» Երևանում բախվել են «Lexus GX 470»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան տուժածներ Ուկրաինան գիշերը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության. կան զոհեր և վիրավորներ․ Զելենսկի Ասպիրինը կիսով չափ կրճատում է աղիների քաղցկեղի կրկնության ռիսկը․ հետազոտություն Ինդոնեզիայի արևելքում հրաբուխ է ժայթքել․ իշխանությունները տագնապի մակարդակը հասցրել են առավելագույնի ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթը չի ներառի Ռուսաստանից նավթի գնման սահմանափակումներ «Մի օր դու կարթնանաս և ոչինչ չես ունենա». Քիմ Քարդաշյանի նախազգուշացումը նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին Արարատում «կիր»-ի գործարանում վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղից 2 աշխատակիցներ ընկել են Ի՞նչ եղավ Հ1 ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու իմ առաջարկը. Դավիթ Ղազինյանի արձագանքը Ռոմանոս Պետրոսյանին Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանին օդ է բարձրացրել կործանիչները Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմ Սի Ծինփինը կոչով դիմել է Թրամփին ՃՏՊ Լոռու մարզում․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները