Մինասյանը՝ սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, Բուչնևը՝ լավագույն ֆուտբոլիստ
![](banners/solaron_s.gif?v=2)
![Մինասյանը՝ սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, Բուչնևը՝ լավագույն ֆուտբոլիստ](/timthumb.php?src=/disc/26-10-23/30bbc3feb266ffd64317f6b5369d7c22.jpg&w=708)
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։
Armsport.am-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։
Իսկ «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
«Ուրարտուի» ֆուտբոլիստ Յայա Սանոգոյի` ԲԿՄԱ-ի դարպասը խփած գնդակը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա լավագույն գոլ։