Քաղաքական հետապնդումների հենարանները

Հայաստանի համար միշտ էլ առաջնային նշանակություն է ունեցել արդարադատության համակարգի կայացումն ու իրավական պետության կայացումը։ Բայց գործնականում ունենք մի այնպիսի իրավիճակ, երբ մեր արդարադատությունը մի շարք ուղղություններով հետընթաց է գրանցում։ ՀՀ գործող իշխանությունները դրսում փորձում են ներկայանալ ժողովրդավարության առաջամարտիկի լուսապսակով, սակայն երկրի ներսում խաթարում են ժողովրդավարական սկզբունքները ու գործում այդ սկզբունքներին հակառակ։ Խոսքը, մասնավորապես, դատական համակարգի մասին է։ Այսօր էլ շարունակվում է Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո դատարանների դեմ սկսված արշավը, որի նպատակը դատական համակարգի վերջնական հպատակեցումն է գործադիր իշխանությանը, իսկ եթե ավելի հստակ ասենք՝ մեկ անձին ու նրա քաղաքական շահերին:

Եթե դատական համակարգը՝ որպես իշխանության առանձին թև, պահպաներ իր հակակշիռների համակարգը, ապա իշխանությունները չէին կարողանա իրենց հակաօրինական քայլերն ու որոշումներն առաջ մղել։ Սակայն Նիկոլ Փաշինյանին պետք է, որ արդարադատության համակարգն իր շահերին ծառայի, որպեսզի յուրաքանչյուր դեպքում լուծի իր քաղաքական խնդիրներն ու, առաջին հերթին, իշխանությունը պահելու խնդիրը։ Ուստի իրավապահ համակարգի հպատակեցմանը զուգահեռ ներդրվեց ընտրովի արդարադատության իրականացումը։ Այդպիսով իշխանությունները իրավապահ համակարգը դարձրեցին քաղաքական գործիք, որի կիրառման միջոցով փորձում են լռեցնել ընդդիմադիրներին, ճնշել բողոքի դրսևորումները և տեղ չթողնել այլակարծության համար։ Դրանով է պայմանավորված, որ իշխանություններին ոչ հաճո գործիչները իսկույն դառնում են իրավական հետապնդումների թիրախ։ Ու, որպես կանոն, կազմվում են այնպիսի անհեթեթ ու արհեստականորեն կարված գործեր, որոնց հեռանկարն ի սկզբանե կասկածի տակ է։

Ու արդեն ավանդույթ է դարձել, որ այդպիսի գործերը հետագայում քանդվում են ու կարճվում՝ բավարար հիմնավորում և ապացույցներ չունենալու պատճառով։ Բայց մինչ այդ երկար դատական գործընթացի ժամանակ հաջողվում է անազատության մեջ պահել իշխանությունների համար անհաճո անձանց։ Խոսքը կալանքի մասին է, որը Նիկոլ Փաշինյանը դարձրել է պատժի միջոց: Ներպետական և միջազգային պրակտիկան վկայում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է ծայրահեղ դեպքերում, սակայն Հայաստանում այն դարձել է անհրաժեշտ ընթացակարգ։ Դրա համար էլ կալանքի միջնորդությունները գլխավորապես բավարարվում են։ Եթե նույնիսկ դատական գործընթացը տեղի է ունենում այնպիսի փնթի գործով, որի հեռանկարն ի սկզբանե պարզ է, միևնույնն է, դրան պետք է հետևի կալանքի որոշումը։ Ու այդ գործի մինչև վերջնական ջարդվելը քննությունն արհեստականորեն երկարացվում է, որպեսզի մեղադրվող անձը, ինչքան հնարավոր է, երկար ժամանակ գտնվի կալանքի տակ, որպեսզի գոնե այդքանով Նիկոլ Փաշինյանի «սիրտը հովանա»։

Բնական է, որ բացահայտ ձևով արդարադատության ոտնահարումը և օրենքի կամայական կիրառումը չեն կարող դիմադրություն և վրդովմունք չառաջացնել իրավապահ համակարգում։ Եվ իրավապահ համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ ուղղակի հրաժարվում են իշխանությունների քմահաճույքները կատարելուց, ինչի մասին քանիցս նշել են լրատվամիջոցները: Սա, իհարկե, դատական համակարգի և, ընդհանրապես, իրավապահ համակարգի համար շատ լավ է, նշանակում է՝ դեռ ամեն ինչ կորած չէ: Բայց օրվա իշխանությունները սկսել են հենվել հատուկենտ դատավորների, դատախազների, քննիչների ու փոքրաթիվ ոստիկանների վրա, որոնք տարբեր պատճառներով պատրաստ են իրենց բուն պարտականությունները, օրենքը մի կողմ դնել և ծառայություններ մատուցել իշխող վերնախավին։ Պատահական չէ, որ, ի մասնավորի, քաղաքական ենթատեքստ ունեցող գործերը, որպես կանոն, մակագրվում են նույն դատավորներին։ Իսկ բողոքի ակցիաների ժամանակ ընդդիմադիրներին ճնշելու գործում առաջին պլան են մղվում հիմնականում բերետավորները, որոնց Նիկոլ Փաշինյանը պարգևատրումների ու հավելավճարների միջոցով օգտագործում է իր քաղաքական նպատակների համար։

Այսինքն, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, նույնիսկ իրավապահ համակարգում է Փաշինյանը հաջողացնում իր հարցերը լուծել փոքրամասնության միջոցով: Արդյունքում, քանի որ իշխանությունները գլխավորապես կենտրոնացել են քաղաքական հետապնդումների ասպեկտի ուղղությամբ, ապա իրական հանցավորության դեմ պայքարը երկրորդական պլան է մղվել, և իրավապահ համակարգը շեղվել է իր բուն գործառույթներից։ Չկա հանցավորությունը նախականխելու հատուկ ռազմավարություն, դրա համար էլ հանցագործությունների թիվն աճում է։ Ու հաճախակիացել են հատկապես ծանր հանցագործությունները։ Այս հարցում ևս իրոք մտածելու տեղ կա։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները