Ո՞ւր են տանում Հայաստանը օրվա իշխանությունները

Ակնհայտ է, որ Հայաստանը զարգացման առավել նպաստավոր պայմաններ կարող է ձեռք բերել տարածաշրջանում խաղաղության հաստատման պարագայում։ Բայց այդ խաղաղությունը կարող է վերածվել կործանման սկզբի, եթե հայկական կողմը փորձի հասնել դրան, ինչպես ասում են, «ցանկացած գնով»։ Այդ դեպքում նույնիսկ կարող ենք կորցնել մեր պետականությունը։ Ինչպես ասում են՝ խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են։ Իսկ ներկայում այնպիսի իրավիճակում ենք, որ կարծես հենց խաղաղություն ենք մուրում։ Այսինքն, մենք չէ, օրվա իշխանությունները: Փաշինյանը փորձում է, ինչ գնով էլ լինի, հասնել «խաղաղության դարաշրջանի» բացմանը։ Խաղաղության ձգտում է ցանկացած բանական մարդ:

Սակայն հարցն այն է, թե ինչի գնով: Փաստը մնում է փաստ, որ ինչքան շատ է Նիկոլ Փաշինյանը զիջում հակառակորդին, վերջինս ավելի շատ է պահանջում։ Անընդմեջ խոսվում է, թե շատ շուտով խաղաղության պայմանագիրը կնքվելու է, բայց, որպես կանոն, միշտ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում ու խոչընդոտում բանակցային գործընթացը։ Թուրքիան ևս հայկական կողմի հետ խոսում է նախապայմանների տեսքով, իսկ Անկարայի՝ Հայաստանին ուղղված առաջին նախապայմանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Այսպիսի գործընթացի միջոցով Թուրքիան ու Ադրբեջանը պայմաններ են ստեղծում նոր ռազմական ագրեսիայի համար։ Պատահական չէ, որ հերթական զորավարժության ընթացքում թուրքական և ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից խաղարկվեցին հակառակորդի տարածք ներթափանցելու սցենարներ։

Փաստացի թուրք-ադրբեջանական տանդեմը շարժվում է Հայաստանը կազմաքանդելու ճանապարհով։ Անկարան ու Բաքուն կարող են կանգնել միայն մի դեպքում, երբ որ լուրջ դիմադրության հանդիպեն։ Չենք ասում, որ Հայաստանը չպետք է իր հարաբերությունները կարգավորի երկու հարևանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց այն չպետք է լինի նվաստացման գնով։ Իսկ Փաշինյանն այնպիսի քաղաքականություն է վարում, որը մեր երկիրը տանում է դեպի միայն թուրքացման կամ, այլ կերպ ասած, Թուրքիային ենթակա լինելու ճանապարհով։ Արդյոք պատահակա՞ն էր, որ իր վերջին հարցազրույցում նա նշեց, թե Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել դաշնակցային պարտավորությունները։ Փաշինյանի այս պնդումն ավելի խոր վերլուծելու դեպքում կարող ենք տեսնել, որ խոսքը արևմտյան երկրների մասին չէ, քանի որ Հայաստանը նրանց հետ միշտ էլ գործընկերային հարաբերություններ է ունեցել։

Եվ նոր գործընկեր կարող են դառնալ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հետ Հայաստանը միշտ էլ թշնամական հարաբերություններ է ունեցել։ Դրա համար էլ, պատասխանելով Ռուսաստանի հետ Հայաստանի պատմական հարաբերությունների վերաբերյալ հարցին, Փաշինյանը հորդորել է դրա փոխարեն կենտրոնանալ «թյուրքական հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շատ ավելի երկար պատմության վրա»։ Հետաքրքիր է, որ Փաշինյանը չի նշում Իրանի հետ փոխգործակցության խորացման մասին, որի հետ մեր հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, և այս հարցում կոնկրետ ավանդույթներ կան ձևավորված։

Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ հարցերում Հայաստանի ու Իրանի շահերը համընկնում են։ Բայց ինչպե՞ս կարող էր Փաշինյանն այս մասին հայտարարել, երբ որ Թուրքիան ու Իրանը տարածաշրջանային մրցակիցներ են։ Արևմուտքն էլ մեր տարածաշրջանում առաջ է մղում Անկարային։ Հայաստանը Թուրքիայի կցորդ դարձնելու հեռանկարը Արևմուտքին ամենաձեռնտու տարբերակն է, քանի որ արևմտյան ուժերը գործնական առումով ներկա չեն մեր տարածաշրջանում ու իրենց ներկայությունը կարող են ապահովել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի միջոցով։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է նկատի ունենալ, որ այդ երկիրը կոնկրետ ներկայություն ունի մեր տարածաշրջանում, առավել ևս՝ մեր երկրում։ Ուստի շատ նուրբ հարցի հետ գործ ունենք, և այդ երկրի հետ առճակատման գնալուց առաջ պետք է հաշվի առնել նաև դրա վտանգավորության աստիճանը։

Եթե հայռուսական հարաբերությունների վատթարացումն անցնի թույլատրելի սահմանները, ապա մեր երկիրը կարող է լուրջ խնդիրներ ունենալ։ Տեսել ենք, թե Վրաստանում ինչ տեղի ունեցավ, ու տեսնում ենք, թե Ուկրաինայում ինչ է տեղի ունենում։ Ընդհանրապես, չպետք է հարաբերությունները փչացնել ոչ մի կողմի հետ, ավելին՝ անհրաժեշտ է աշխատել նաև այլ ուղղություններով, օրինակ՝ Չինաստանի ու Հնդկաստանի, բայց պետք է հասկանալ, որ ՀՀ-ն մղելով դեպի Թուրքիա՝ քայլում ենք պետականության ոչնչացման ճանապարհով։ Թուրքիան ու Ադրբեջանն ուղղակի հեռահար մտադրություններ ունեն կլանել Հայաստանը և միավորվել ցամաքային կապով, որը հնարավորություն կտա ստեղծել համընդհանուր համաթյուրքական ինտեգրացիոն դաշտ, որտեղ Հայաստանի համար տեղ չկա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները