Տնտեսական աճի նվազման դինամիկայի խորությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը դեռևս շարունակում է բարձր մնալ։ Սակայն ուշագրավ է, որ մասնագետները կանխատեսում են, թե մեր տնտեսության մեջ նույն արտաքին գործոնների շատ մեծ ազդեցության հետևանքով էլ տարվա երկրորդ կեսին տնտեսական աճը էապես դանդաղելու է։ Ճիշտ է՝ օգոստոսին տնտեսական ակտիվության աճի որոշակի բարձրացում տեղի ունեցավ, սակայն այն երկար չտևեց։ Եվ սեպտեմբերին արդեն տնտեսական ակտիվությունը կտրուկ դանդաղեց՝ կազմելով ընդամենը 5,6 տոկոս։ Ըստ երևույթին, այս տեմպը կպահպանվի նաև հետագա ամիսներին։

Տնտեսական ակտիվության նվազումն իր հերթին ազդեցություն է ունենում նաև վերջին 9 ամսվա ընդհանուր ցուցանիշների վրա։ Արդյունքում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա 14,1 տոկոսից դանդաղել է մինչև տարեկան 9,7 տոկոս՝ նախորդ ամսվա ցուցանիշների համեմատությամբ նվազելով 0,7 տոկոսային կետով: Այս միտումն ուղեկցվում է արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արգելակմամբ, իսկ մի շարք ոլորտներում ակտիվության էական նվազում է նկատվում։ Օրինակ՝ ծառայությունների ոլորտի աճը եռակի դանդաղել է։ Եթե օգոստոսին այն 13,8 % էր կազմել՝ դրական սպասումներ ձևավորելով, ապա սեպտեմբերին այն կազմեց ընդամենը 4,6%։

Ծառայությունների աճի այս տեմպը հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով, այսինքն՝ կապված է նախորդ տարվա տվյալ ժամանակաշրջանի ընթացքում գրանցված ակտիվության տեմպերով, սակայն մյուս կողմից էլ սեպտեմբերին ծառայությունների ոլորտի վրա բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում էթնիկ զտումների գործընթացը։ Իսկ արդյունաբերության ոլորտում իրավիճակն ավելի մռայլ տեսք ունի։ Այս ոլորտում չորս ամիս անընդմեջ անկում է արձանագրվում։ Հունվար-սեպտեմբերին ոլորտի անկումը խորացել է 0,5 տոկոսային կետով և կազմել 0,6 %։ Արդյունաբերությունը, որպես կանոն, համարվում է ՀՀ տնտեսության շարժիչ ուժը, իսկ այս ոլորտում բացասական միտումները խոր ազդեցություն կունենան նաև տնտեսական աճի հետագա հեռանկարի վրա։

Հատկանշական է, որ արդյունաբերության անկման ֆոնին արտահանումը շարունակում է աճել։ Այսպես, 2023 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 31,5 %-ով՝ օգոստոսի համեմատ արագանալով 25,4 տոկոսային կետով։ Իսկ այս իրողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտահանման աճը Հայաստանում ոչ թե տեղական ապրանքների հաշվին է, այլ ուղղակի վերաարտահանման։ Հայաստանի համար էական տնտեսական ռիսկեր է պարունակում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը։ Հաշվի առնենք, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է ու արտահանման հիմնական ուղղությունը։

Բայց ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններում փորձում են այնպիսի պատրանք ստեղծել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից կթուլանա, ու ՀՀ տնտեսությունը նոր զարկ կստանա Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական գործառնությունների իրականացման արդյունքում։ Պատահական չէ, որ «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, թե քաղաքական հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից, նաև տարանցիկ երկիր լինել՝ Ադրբեջանից Եվրոպա գազ տեղափոխելու համար։

Բայց, ինչպես մասնագետներն են նկատում, Ադրբեջանից գազ գնելու հայտարարություններն ավելի շատ փիառ նպատակներ են հետապնդում։ Ռուսաստանն, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանին գազ է տրամադրում բավական էժան գնով՝ 175 դոլարով։ Այնինչ Ադրբեջանն իր գազը վաճառում է բավական թանկ գներով։ Թուրքիային ադրբեջանական գազը տրամադրվում է մոտավորապես 300 դոլարով։ Մյուս կողմից՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի համար ՀՀ-ն հարստացված ուրան է ներմուծում ՌԴ-ից։ Նկատի ունենանք, որ ատոմային էներգետիկայի ոլորտում համաշխարհային շուկայում ռուսները բացառիկ առավելություն ունեն, քանի որ իրենք հումքը բավականին էժան են վաճառում, քան շուկայական գներն են։ Այս ոլորտում որևէ այլ երկիր չի կարող փոխարինել Ռուսաստանին։

Վերջապես՝ Ռուսաստանը հայկական տնտեսության համար մեծ նշանակություն ունի ոչ միայն արտահանման, այլև պարենային կարևորագույն ապրանքների ներմուծման տեսանկյունից։ Պատահական չէ, որ ցորենի, ալյուրի և եգիպտացորենի 99 %-ից ավելին Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից։

Ընդհանուր առմամբ, ներկա իրավիճակը նաև վկայում է այն մասին, որ Հայաստանն ի վիճակի չեղավ ամբողջությամբ օգտվել բարենպաստ արտաքին պայմաններից ու տնտեսությունը հեռանկարային զարգացման ռելսերի վրա դնել։ ՀՀ իշխանությունները միայն փորձում են ֆոն ստեղծել, թե տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծել։ Իրականում համոզվում ենք, որ մեր տնտեսության ներսում նկատվող աճն ընդամենը իրավիճակային բնույթ ունի և ոչ մի կապ չունի կառավարության գործունեության հետ, և երբ որ իրավիճակը փոխվի, այդ աճը, ցավոք, կարող է արագ փոխարինվել անկմամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները