ԱԳՆ-ն իր խիստ դժգոհությունն է հայտնել Բաքվում Դունյա Միյատովիչի հանդիպման կապակցությամբ

Դունյա Միյատովիչի նշված հանդիպման կապակցությամբ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական կապուղիներով արտահայտել է իր խիստ դժգոհությունը: Այս մասին MediaHub-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

-Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպում է անցկացրել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԳՆ-ն այս կապակցությամբ դիմե՞լ է Միյատովիչին, եվրոպական կողմին պարզաբանում ստանալու կապակցությամբ: Եվ ո՞րն է մեր ԱԳՆ դիրքորոշումը:      
 
-Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ՀՀ ԱԳՆ քննարկումները, այդ թվում՝ դիվանագիտական կապուղիներով, կրում են շարունակական բնույթ: Դա վերաբերվում է նաև հանձնակատարի՝ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 բնակչության բռնի տեղահանման և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքների իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով հոկտեմբերի 16-23-ը կատարած այցին, դրա շրջանակներում կայացած հանդիպումներին և առանձին հարցերի շուրջ քննարկումներին: 

Ինչպես միջազգային մյուս գործընկերների, այնպես էլ հանձնակատար Միյատովիչի հետ քննարկումներում ՀՀ-ն ընդգծել է Ադրբեջանի կողմից հաճախ տարբեր հարցերի միտումնավոր խեղաթյուրման, իր քարոզչական նպատակներով հարթակների շահարկման, իսկ առանձին դեպքերում նաև անընդունելի երևույթների ու եզրույթների մասին: Ձեր կողմից վկայակոչվող «կազմակերպության» հետ Դ. Միյատովիչի հանդիպման կապակցությամբ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական կապուղիներով արտահայտել է իր խիստ դժգոհությունը: Հավելենք, որ այցից հետո հանձնակատարի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ «կազմակերպությունը» կայացած հանդիպումների շարքում չի հիշատակվում: Փոխարենը, հանձնակատարն արձանագրել է, որ ԼՂ բնակչության համար տները լքելը եղել է միակ հասանելի տարբերակը։ Նշվել է, որ զանգվածային տեղահանմանը նախորդել են սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդկանց տեղաշարժի և հիմնական ապրանքն

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները