Բժիշկը պատմել է, թե ինչ է զգում մшրդը կյшնքի վերջին րnպեներին

Պալիատիվ խնամքի բժիշկ Քեթրին Մաննիքսը, ով 30 տարի աշխատել է հոսպիսային խնամքի ոլորտում, նկարագրել է, թե ինչ է ապրում մարդը կյանքի վերջին րոպեներին: Մասնագետի հետ հարցազրույցը հեռարձակվել է BBC RADIO 4-ի եթերում:

Ըստ Մաննիքսի՝ մահացող մարդը շատ է քնում, և սա առաջին բանն է, որ տալիս է հուշում կյանքի ավարտի մասին։

«Այն, ինչ կատարվում է, կարելի է համեմատել հին բջջային հեռախոսի աշխատանքի հետ, որի մարտկոցը նույնիսկ լիցքավորիչին միանալուց հետո չի լիցքավորվում»,- ասում է բժիշկը։

Նա բացատրել է, որ քունը, ջուրն ու սնունդն այլևս չեն կարողանում փոխհատուցել ուժի պակասը, մարդն ամեն օր ավելի շատ է քնում և աստիճանաբար նրա քունը վերածվում է ուշագնացության։

Մաննիքսը նշել է, որ, ի տարբերություն ֆիլմերի, իրականում կյանքի վերջում անգիտակից վիճակները զուրկ են դրամայից։ Մարդիկ վախ կամ ափսոսանք չեն զգում։

«Նրանք պարզապես չեն գիտակցում տարբերությունը: Դա ոչ թե սարսափելի հոգեվիճակ է, այլ ոչինչ չիմանալու զգացում»,- ասում է Մաննիքսը:

Բժիշկը հավելել է, որ պալիատիվ հիվանդների հարազատներին հաճախ վախեցնում է նրանց ընդհատվող, երբեմն խռպոտ շնչառությունը։ Նրանց թվում է, թե մարդը ցավ է զգում, տհաճություն է զգում կամ շնչահեղձ է լինում։ Իրականում, ասում է Մաննիքսը, շնչառությունը կապված է ուղեղի հետ, ուստի այն կարող է դառնալ խորը և դանդաղ, կամ մակերեսային և արագ:

«Հենց վերջում սովորաբար լինում է դանդաղ շնչառության փուլ: Ինչ-որ պահի մարդը կշնչի և նորից չի շնչի։ Դա կլինի վերջ, բայց ոչ բոլորովին այն վերջը, որը ցույց է տալիս Հոլիվուդը»,- եզրափակել է Մաննիքսը։

Նա նշել է, որ կյանքի վերջին րոպեների մասին փաստերի իմացությունը տխուր է, բայց գուցե դա կօգնի ազատվել վախերից։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները