Հարվածի տակ են առել նախկինում «սիրելի» գեներալին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին իշխանությունն անթաքույց սկսել է «քարկոծել» պաշտպանության նախկին նախարար, պահեստի գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Ի մասնավորի, Կարապետյանի թերացումների հետ կապված բավականին կոշտ անդրադարձներ է կատարել քպական Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե Քառօրյա պատերազմի ժամանակ հետախուզությունը թերացել է, եղել են լուրջ բացթողումներ (նշենք, որ Կարապետյանը այդ ժամանակ եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը, իսկ Քառօրյայից հետո ազատվել էր զբաղեցրած պաշտոնից)։

Սա ուշագրավ է այն առումով, որ այն ժամանակ, երբ Կարապետյանն «իրենցն» էր, Նիկոլ Փաշինյանն ու մյուս քպականները ջանասիրաբար ոչ միայն պաշտպանում էին Կարապետյանին, այլև դիֆերամբներ ձոնում վերջինիս: Այդ թվում՝ նույն Անդրանիկ Քոչարյանը՝ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ: Հիմա «բան է փոխվել»:

Եվ փոխվել է այն բանից հետո, երբ պաշտոնանկությունից մոտ մեկուկես տարի անց Արշակ Կարապետյանը հանկարծ քաղաքական հայտ ներկայացրեց և սկսեց քննադատական գնահատականներ հնչեցնել իշխող թիմի հասցեին։ Ընդ որում, այդ մեկուկես տարին լռելուց հետո: Հնարավոր է՝ ինչ-որ սպասումով, ինչի մասին մամուլը ոչ մեկ անգամ գրել է: Այսինքն, ժամանակին արդեն մեկ անգամ պաշտոնազրկված անձը իշխանափոխությունից հետո զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի, իսկ աղետաբեր պատերազմից հետո՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ու նույնիսկ մի կարճ շրջան պաշտպանության նախարարի պաշտոնները, ու այդ ժամանակ ամեն ինչ հիանալի էր, Կարապետյանն էլ՝ «սրբություն սրբոց»։

Հիմա նա դարձել է վատը, մեղավոր, ընդ որում՝ ոչ միայն հետիշխանափոխության շրջանի պաշտոնավարման համար, այլև այն ժամանակների, ինչի համար պաշտոնանկ էր արվել: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ իշխանությունների քննադատության առանցքային պատճառը միայն Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելը չէ. առաջնային «թեզն» այն է, թե Կարապետյանը ՀՀ-ում իրականացնում է ռուսական հատուկ ծառայությունների պատվեր, այսինքն՝ նրան հարվածելու արշավը նույնպես հակառուսական հերթական դոզայի շրջանակներում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Հայտնաբերվել է մոլորված երեխան․ ՆԳՆ փրկարար ծառայություն Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»
Ամենաընթերցվածները