«Հայաստանի ղեկավարության հայտարարություններն էլ ավելի են մեծացնում Ադրբեջանի ախորժակը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության դարաշրջանը» չբացած՝ մեր երկրի օրվա իշխանությունները լծվել են Հայաստանը «խաղաղության խաչմերուկ» դարձնելու ծրագրին : Զրույցների ու քննարկումների հիմքում Հայաստանի իբր տնտեսական օգուտներն են, մինչդեռ կարևորագույն՝ անվտանգային գործոնը մղված է հետին պլան: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանն ասում է՝ եթե խոսում ենք, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկի» մասին, դա առաջին հերթին նշանակում է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, որոնք այս կամ այն չափով կապ ունեն այդ խաչմերուկի հետ, նույնպես պետք է պատրաստվեն այդ, այսպես կոչված, խաղաղությանը:

«Միայն մեր կողմից՝ միակողմանի պատրաստվածությունն այդ խաչմերուկի բացմանը ոչ մի բանի, մեծ հաշվով, չի բերելու: Արդյոք Ադրբեջանը և Թուր ք ի ան, որոնք տեսականորեն պետք է հանդիսանան այդ խաչմերուկի շահառուներից, այս պահին պատրա՞ստ են և ցանկություն ունե՞ն խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Իմ գնահատմամբ, առնվազն այս փուլում նրանք այդ ցանկությունը չունեն: Դա արտահայտվում է ոչ թե կանխատեսումների, այլ փաստացի նրանց գործողությունների միջոցով: Նրանք պարբերաբար անցկացնում են հարձակողական բնույթի համատեղ զորավարժություններ: Դրանց սցենարում ընդգծված նշում են, թե կոնկրետ ինչ ստորաբաժանումների դեմ են փորձում պայքարել: Մասնավորաբար, նշում են, որ փորձում են պայմանական հակառակորդի թիկունքում ոչնչացնել «Իսկանդեր» հրթիռային համակարգը, փորձում են ոչնչացնել պայմանական հակառակորդի թիկունքում գտնվող այս կամ այն հրամանատարական կետերը և այլն: Այս ամենը հուշում է, որ նրանք պլանավորում են, նրանց պլաններում առնվազն գոյություն ունի այս պահին նման գործողություններ իրականացնելու սցենարը: Եվ այս պարագայում խոսել ինչ-որ խաչմերուկների մասին, մեղմ ասած, ժամանակավրեպ է»,-«Փաստի» հետ զրույցում նշում է ռազմական հարցերի փորձագետը:

Հավելում է՝ 2020 թ.-ի պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը ոչ մի բնույթի զորավարժություն չի իրականացրել: «Այո, շատ կարևոր է պաշտպանության մասին խոսելը, հասկանում եմ, որ միջազգային հանրության մոտ կարևոր է ցույց տալ, որ մենք պաշտպանության համար ենք պատրաստվում, զինվում և այլն, բայց դրան զուգահեռ կարևոր է, որ այս ամենը փորձենք իրականացնել զորավարժությունների միջոցով, ինչը, ցավոք, չենք անում»,-ընդգծում է Մանգասարյանը:

Ադրբեջանի նախագահը նաև փաստացի չի մասնակցում տարբեր ձևաչափերով բանակցությունների: Նախ՝ չմեկնեց Գրանադայի հանդիպմանը, հետո հանդիպում չկայացավ ԱՊՀ երկրների գագաթաժողովի ընթացքում, որին չմասնակցեց Նիկոլ Փաշինյանը: Հոկտեմբերի վերջին նախանշված բրյուսել յան հանդիպումը ևս չկայացավ: Որոշ փորձագետներ պնդում են, որ Ալիևը բանակցությունների միջոցով ստացել է այն, ինչ կարող էր, ոմանք էլ հավելում են, որ նա կփնտրի բանակցային այլ հարթակներ կամ էլ գուցե ինչ ուզում է, այլ ձևով կստանա: Հիմա էլ ասում է, թե Հայաստանի «օկուպացիայի» տակ ադրբեջանական ութ գյուղ կա:

«Այդ քաղաքականությունն առաջին օրը չէ, որ Ադրբեջանը որդեգրել է, նա միշտ էլ այդ քաղաքականությունը փորձել է վարել, բայց այլ հարց է, թե նախկինում որքանով է իր մոտ ստացվել և հիմա որքանով են փորձում այդ հարցերում հաջողել: Կարևոր եմ համարում նշել այն հանգամանքը, որ նրանք որքան էլ փորձեն բանակցությունների դաշտում կառուցողական ձև «բռնել», փաստը մնում է այն, որ նրանք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների նկատմամբ որոշակի պլաններ ու նկրտումներուն են : Ս ա ապացուցում է նաև այն, որ փաստացի 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք նրանք օկուպացրել են 44-օրյա պատերազմից հետո: Կամաց-կամաց, քայլ առ քայլ փորձում են ճնշում գործադրել և իրենց համար հնարավորինս լավ արդյունք գրանցել: Պետք է նշել նաև այն հանգամանքները, որոնք այդ ամենի համար պարարտ հող են ստեղծում, այսինքն՝ ինչ է տեղի ունենում, որ այս ամենն ավելի մեծ քայլերով է Ադրբեջանը փորձում իրականացնել:

Նախ՝ ֆիքսենք, որ երբ Հայաստանի ղեկավարությունը, առանց բանակցությունների ու քննարկումների, միջազգային հանրության կողմից առաջարկների, պատրաստակամություն է հայտնում և հայտարարում է, որ ՀՀ-ն պատրաստ է, այսպես կոչված, այդ ութ գյուղերը «վերադարձնել» Ադրբեջանին, այդ ամենը պարարտ հող է ստեղծում և Ադրբեջանի ախորժակն էլ ավելի է մեծացնում: Առնվազն այս փուլում, եթե չգնան որոշակի գործողությունների, հարմար պահի, երբ աշխարհաքաղաքական տարբեր ասպեկտներ պարարտ հող կստեղծեն մարտական գործողություններ սկսելու համար, կգնան այդ քայլին: Մարտական գործողությունների միջոցով ճնշում կգործադրեն և ոչ միայն ութ գյուղերը կփորձեն իրենց վերահսկողության տակ վերցնել, այլ նաև այդ նույն գյուղերի մոտակայքում գտնվող ստրատեգիական ճա ն ա պարհ ն ե րը: Մի ջազգ ա յ ի ն հանրության տեսանկյունից նրանք այս ամենը նորմալ կմարսեն, և որևէ մեկը չի կարողանա նրանց ասել «աչքիդ վրա ունք կա», քանի որ Հայաստանի ղեկավարությունն է առանց որևէ պայմանավորվածությունների, պայմանների ու նախապայմանների հայտարարել, որ պատրաստ ենք այդ գյուղերը «վերադարձնել»:

Նրանց գործողություններն այդ իմաստով էլ ավելի լեգիտիմություն են ձեռք բերելու, և միջազգային հանրությունն ինչպես աչք փակեց Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վրա, նույն տրամաբանությամբ էլ աչք է փակելու այդ հատվածներում տեղի ունեցող գործողությունների վրա»,ընդգծում է մեր զրուցակիցը: Իսկ Ադրբեջանի ախորժակը զսպել այլևս չի ստացվելու: Նա Հայաստանի ողջ տարածքն է համարում իրենը: «Ադրբեջանի ռազմավարական հատկապես միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակը հետևյալն է՝ նրանք տարածաշրջանը պատկերացնում են առանց հայերի: Այդ նպատակին հասնելու համար նրանք քայլ առ քայլ փորձելու են փոքր խնդիրներ լուծել, առաջ գնալ, որպեսզի վերջնարդյունքում լուծեն բարդ խնդիրը: Բնական է, որ դա շատ բարդ խնդիր է՝ այս փուլում վերացնել ամբողջ Հայաստանը, դատարկել և դարձնել առանց հայերի ինչ-որ մի տարածք, բայց, իմ գնահատ մամբ, միանշանակ է , որ փոքր խնդիրներ են իրենց առջև դնում, լուծում դրանք և ընթանում դեպի իրենց նպատակը»,-ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Բաքվի դատարաններում շարունակում են անհիմն մեղադրանքներով դատապարտել մեր հայրենակիցներին: Օրերս 15 տար վա ազա տազրկ ման դա տապարտվեց արցախցի Վագիֆ Խաչատրյանը: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչ պահվում է բանտերում: Գերիների վերադարձի մասին առհասարակ շատ քիչ է խոսվում: Պաշտոնական գերատեսչություններից հնչում են հերթապահ հայտարարություններ, իսկ շոշափելի արդյունք չենք տեսնում: «Նախ՝ չպետք է դանակը հասցնել ոսկորին, հետո նոր մտածել՝ ինչ անել: Պետք է գործողություններ իրականացնել, որ հարցը չհասնի նման սարսափելի իրավիճակների: Եթե ամեն դեպքում նման իրավի ճակ է ստեղծվել , նշենք, որ այստեղ մեծ դաշտ կա աշխատելու: Մեկ օրինակ բերեմ:

Վերջերս Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի ամբիոնից, դա լավագույն հարթակն էր նման միջադեպերից խոսելու համար, պետք էր միջազգային հանրությանը հնարավորինս մանրամասն ներկայացնել այն ամենը, ինչն այս փուլում իրականացնում է Ադրբեջանն անմեղ մարդկանց նկատմամբ: Այդ ամենը տեղի չունեցավ: Ի՞նչ պետք է անի գործող ղեկավարությունը, կարծում եմ՝ շատ բան կա անելու: Բնական է՝ ինձ կհակադարձեն, որ որոշակի քայլեր արվում են և այլն, իսկ բավարա՞ր են այդ քայլերը, եթե նույնիսկ արվում են: Միանշանակ՝ ոչ, սկսած մասնագետների կոմպետենտությունից, վերջացրած ցանկությունով: Պետք է ակնհայտ լինի, որ մեծ ցանկություն ունենք որոշակի քայլեր իրականացնելու: Դա այս փուլում, մեղմ ասած, չի երևում»,-եզրափակում է Վիտալի Մանգասարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Հայտնաբերվել է մոլորված երեխան․ ՆԳՆ փրկարար ծառայություն Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»
Ամենաընթերցվածները