Կարևոր․ նոր փոփոխություններ անձնագրում
![](banners/solaron_s.gif?v=2)
![Կարևոր․ նոր փոփոխություններ անձնագրում](/timthumb.php?src=/disc/04-12-23/f85505d586823835c854be420bf94e69.jpg&w=708)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կառավարության 22 սեպտեմբերի 2023թ. № 1604-Ն որոշման համաձայն՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սկսած 2024թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման։ Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Մինչև 2024թ. հունվարի 1-ը ՀՀ քաղաքացու սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրն օտարերկրյա պետությունում վավերական համարվելու համար պետք է պարունակի վավերականության մասին նշում։