«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարյուր հազարից ավելի արցախցի մեր հայրենակիցներ բռնեցին բռնի տեղահանման ճանապարհն ու, թողնելով իրենց տունը, հայրենի հողը, եկան և փորձեցին բնակություն գտնել մայր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։ Նրանց թվում է նաև Մարտակերտի շրջանից Երևան տեղափոխված Սարգսյանների ընտանիքը։ Պատերազմի պատճառած կորուստների, հայրենի բնակավայրը թողնելու և այլ հարցերի մասին զրուցել ենք ընտանիքի կրտսեր դստեր՝ Ալյոնայի հետ։ «Սեպտեմբերի 19-ին համալսարան էի գնում։ Քույրս պնդում էր, որ տանը մնամ, հարևաններից էր լսել, որ իրավիճակը լարված է։ Ես էլ կես կատակ-կես լուրջ պատասխանեցի, թե միշտ էլ լարված է, էլի, և տնից դուրս եկա։ Համալսարանի աստիճանների մոտ էի, երբ լսվեցին առաջին կրակոցները։ Բոլորն իրար խառնվեցին և սկսեցին այս ու այն կողմ վազել»,- հիշում է Ալյոնան։

Եթե բռնի տեղահանությունը չլիներ, նա կավարտեր Արցախի պետհամալսարանը. 4-րդ կուրսում է սովորում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։ Արցախցիների համար բարդությունները ծագել են դեռ շրջափակման մեջ լինելու ժամանակներից։ Աղջկա խոսքերով, շատ են եղել ծանր ու դժվար օրերը, սակայն երբեք հանձնվելու մասին չեն մտածել, «ինչո՞ւ այսպես եղավ» հարցի պատասխանը մինչ օրս էլ չեն կարողանում ստանալ։ Ալյոնան Արցախի բուհում ուներ գերազանց առաջադիմություն, անվճար էր սովորում, կուրսի ավագն էր։ Ուսումը կիսատ թողնել չէր կարող։ Երևան գալուն պես դիմել է Երևանի պետական համալսարան, սակայն իմանալով, որ պետությունը չի փոխհատուցելու արցախցի ուսանողների վարձը, գործերը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան է տեղափոխել։

«Ի սկզբանե մայր բուհ էի դիմել, սակայն լսեցինք, որ ուսման վարձի փոխհատուցում չի լինելու՝ ի տարբերություն մանկավարժական համալսարանի։ ՀՊՄՀ ընդունվելու համար 10 տարբերություն քննություն եմ հանձնել, հիմա ամբողջովին ներգրավված եմ դասապրոցեսի մեջ՝ պրակտիկաներ, քննություներ, մի խոսքով՝ ուսանողին բնորոշ կյանք»,-պատմում է Ալյոնան։

 Թե ինչ է թողել Արցախում, այդ մասին առանց հուզմունքի աղջիկը խոսել չի կարողանում. «Այն, որ Արցախի բնությունն անհամեմատելի է, դրա մասին խոսք լինել չի կարող։ Ես բնությունս ու հորս ձեռքերով սարքած տունն եմ թողել այնտեղ, հորս շիրիմն եմ թողել այնտեղ»։ Ինչպես Ալյոնան է նշում, տունը կառուցելու ժամանակ հայրը յուրաքանչյուր մանրուքին շատ ուշադիր է եղել և ամեն քարի մեջ ասես կյանք ու հոգի է դրել. «Մինչև այսօր հիշում եմ՝ ինչ ոգևորությամբ էինք տունը կառուցում, ճիշտ է՝ մեզ օգնող շինարարներ էլ կային, բայց հայրս նրանցից շատ էր աշխատում. ամեն բան իր ձեռքի տակով պիտի անցներ։ Այդ օրերը ու տունս եմ կարոտում»:

Ալյոնան մասնագիտությամբ նաև ֆոտոլուսանկարիչ և հրուշակագործ է։ Երկու տարբեր մասնագիտությունների մեջ էլ փորձում է յուրովի դրսևորվել։ Ինչպես ինքն է նշում, եթե լուսանկարչությամբ առաջ չգնա, վստահ է, որ իր անունը շատ կլսեն՝ որպես լավագույն հրուշակագործի։ Ինչպես ինքն է ասում, նպատակ է ունեցել Արցախում մի համով կետ բացել, որտեղից մարդիկ կարող էին ձեռք բերել իր պատրաստած քաղցրավենիքը։ Նպատակներից մեկն է՝ այդ ամենն իրագործել Երևանում։Հուզմունքով է նշում, որ դեռ այդ հնարավորությունը չկա. «Մեր օրերում, որպես այդպիսին, լուսանկարիչները շատ-շատ են։ Դժվար է քո տեղը գտնել և այդպես առաջ գնալ։ Մեծ լսարան ունեցող մարդկանց եմ դիմում, որպեսզի էջս գովազդեն, հավանության դեպքում էլ հենց իմ ծառայություններից օգտվեն մարդիկ։ Ինչ վերաբերում է հրուշակագործությանը, այս ոլորտում ես ինքնուս եմ, չնայած հասցրել էի արդեն բավական հաճախորդներ ունենալ։

Մինչև օրս էլ Արցախից շատերն ասում են, որ համով ձեռք ունեմ, և այդ աշխատանքս Երևանում պիտի շարունակեմ։ Նպատակներիս մեջ է՝ փոքր քայլերով նորից սկսել այդ աշխատանքը»։ Խոսեցինք նաև Հայաստանում առաջ եկած խնդիրների և մարդկանց վերաբերմունքի մասին։ Ալյոնայի խոսքով, ինչպես ամենուր, Հայաստանում էլ, բնականաբար, մարդիկ տարբեր են և, ըստ այդմ, տարբեր վերաբերմունք են ցուցաբերում արցախահայության նկատմամբ։ Նա նշում է, որ շատ են թե՛ օգնության ձեռքերը, թե՛ անտարբեր հայացքները։ «Նկատել եմ, որ շատ են տարանջատում հայաստանցիներին և արցախցիներին։ Ես կարծում եմ, որ սխալ է այդ մոտեցումը, չէ՞ որ բոլորս էլ հայ ենք։ Ճիշտ է, Արցախը հիմա ժամանակավորապես հայաթափված է, բայց Հայաստանն էլ մեր մայր Հայրենիքն է։ Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ, դրա համար կռվել է պետք։ Ադրբեջանը մեզ նման ուղղակի ստորագրությամբ մեր հայրենիքը չի վերադարձնի, Արցախի համար պայքարել է պետք»,-ասում է Ալյոնան:

ՍՅՈՒԶԻ ԴԱՎԹՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Մասկն առաջարկել է 97,4 մլրդ դոլարով գնել OpenAI-ը. վերջինիս ղեկավարը մերժել է՝ առաջարկելով 97,4 մլրդ-ով գնել X-ը Էրդողանը ցանկանում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պայքարեն անօրինական ներգաղթի դեմ Wildberries-ը սկսել է օգտագործված մեքենաներ վաճառել Xiaomi-ն դադարեցրել է մի շարք հայտնի սմարթֆոնների աջակցությունը «Ինտերի» մեկնարկային կազմը Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները հնարավոր կլինի ձեռք բերել աճուրդի ժամանակ Բաքվի դատարանն անտեսել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի բողոքը Երևանում բախվել են «Lada» և «Nissan», որն էլ հետո մխրճվել է խանութի մեջ, վիրավnրներ կան В каком вопросе большинство абхазских армян пришли к консенсусу? «Паст» Մսուր-մանկապարտեզ.... «Փաստ» Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ. «Փաստ» «Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի». «Փաստ» Փաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ» «Այն իրավապահները, որոնք գործ կհարուցեն Փաշինյանի դեմ ու կդատեն նրան, Հայոց պատմության մեջ կմտնեն որպես իրապես Հայրենիքին ծառայողներ». «Փաստ» Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը. «Փաստ» Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա». «Փաստ» Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր. «Փաստ» Հովիկ Աբրահամյանը լավն էր, Նիկոլը՝ վատը, կամ՝ կառավարությունը մասամբ ճիշտ է, բայց ոչ ազնիվ Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը. Վահան Զանոյեան Ի՞նչ ստացավ ամերիկաթուրքական քարոզչամեքենան Աբխազիայում Что получила американо-турецкая пропагандистская машина в Абхазии? ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ» Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ»
Ամենաընթերցվածները