«Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ծանուցեց, որ «հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը»: Սյունիքի նախկին մարզպետի որդին նույն օրը ձերբակալվեց, իսկ նոյեմբերի 10-ին նրան կալանավորելու որոշում կայացվեց: Խափանման միջոցի՝ կալանքի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, գործը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին: Դատարանը դեկտեմբերի 14-ին կհրապարակի իր որոշումը:

Տիգրան Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Վահագն Քեշիշյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ ընդհանուր բողոքարկումների փուլում են, ներկայում ընթանում է նախաքննություն: «Նոյեմբերի 9-ից սկսած Տիգրան Խաչատրյանը և ես պահանջում ենք անհապաղ կատարել առերես հարցաքննություն այն մարդկանց հետ, որոնք մեր դեմ ցուցմունք են տվել, որպեսզի օգտվենք մեր հարցեր տալու իրավունքից, ինչը մեղադրյալի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է հանդիսանում: Բայց թե՛ վարույթ իրականացնող մարմինը, թե՛ դատախազությունը առհասարակ որևիցե գործողություն չեն կատարում այդ ուղղությամբ: Հաղորդում եմ ներկայացրել հանցագործության՝ լիազորությունների ակնհայտորեն չարաշահման մասին, այս պահին չունեմ տեղեկություններ՝ վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ»,-ասում է Քեշիշյանը: Ընդգծում է՝ կոպիտ կերպով խախտում են Տիգրան Խաչատրյանի անմեղության կանխավարկածը, քանի որ, ի թիվս այլնի, նաև առերեսումներով է հաստատվելու անձի անմեղությունը: «Մոտեցումն, իմ կարծիքով, հետևյալն է. փորձում են անձին ապօրինի կալանքի տակ պահել այնքան, որքան դեռ կարող են:

Հակառակ դեպքում, հենց կատարվեց այն գործողությունը, որի մասին բարձրաձայնում ենք, Խաչատրյանի՝ կալանքի տակ գտնվելու հարցը կարժեզրկվի: Անընդհատ ասում էին՝ ինչո՞ւ է Տիգրան Խաչատրյանը թաքնվում: Նախ՝ նշեմ, որ նա չէր թաքնվում, այլ անվստահություն ուներ վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ, ինչը նաև հաստատվում է այս պահին իրենց պարտականությունները չկատարելու մասին վկայությամբ: Օրերս խոսել եմ Հակակոռուպցիոն կոմիտեի հետ, ինձ ասել են, որ գործը մակագրվել է քննիչին, քննիչն էլ ասում է՝ սպասում ենք, թե դատախազությունը վերջնական ինչ որոշում կկայացնի, այդպես էլ կանենք: Հիմա ի՞նչ է ստացվում՝ Տիգրան Խաչատրյանի գործը քննում է ոչ թե Քննչական կոմիտեն, այլ ինչ-որ մի անձ: Չեմ կարողանում բացահայտել, թե ով է այդ անձը: Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս
Բրիտանական մասեր են հայտնաբերվել Ուկրաինան ռմբակոծող ռուսական անօդաչուներում. Զելենսկի Որոշումը գրեթե ընդունված է․ Թրամփ Խոշոր վթար Վաղարշապատում. վիրավnր կա Ջերմաստիճանը կնվազի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Մերձավանի ծեծկռտուքով կա 5 ձերբակալված Չիկունգունյա տենդ, ի՞նչ է սա, որքա՞ն մարդ է վարակված Դե, մարդիկ այլ բանով են զբաղված. «Փաստ» «Վախեցողների» կենսաթոշակային պոպուլիզմը. «Փաստ» Ավելին, քան պարզապես «երկակի ստանդարտները». «Փաստ» «Այս իշխանության հակասոցիալական դեմքն ակներև է». «Փաստ» Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը. «Փաստ» Հասարակությունը մերժում է Արևմուտքի մասին իշխանության «հեքիաթները». «Փաստ» Դաշինքո՞վ, թե միայնա՞կ. ի՞նչ աժիոտաժ է Մարուքյանի կուսակցությունում. «Փաստ» Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին. «Փաստ» Արցախից տեղահանված 18-ամյա տղան հիվանդանոցում մաhшցել է Վեհափառն ընդունել է Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին Բանակցություններից հետո Իսրայելը համաձայնվել է զորքերի դուրսբերմանը․ Թրամփ Արարատում բախվել են «Mercedes»-ը, «Kia»-ն և «Skoda»-ն. կա 4 տուժած Վերջին 4 տարվա ընթացքում մենք արդեն տեսել ենք մեր երկրում «Մայդան» կազմակերպելու 5-րդ փորձը․ Կոբախիձե Լա Լիգա․ «Ռեալը» 3:1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին» Գեղարքունիքում «Լադա»-ն բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանն ու բետոնե արգելապատնեշին․ կա տուժած Մարոկկոյում անկարգությունների հետևանքով կան զnհեր և վիրավորներ Transfermarkt-ը թարմացրել է Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների և թմրակարտելների միջև զինված հակամարտության մեկնարկի մասին. NYT
Ամենաընթերցվածները