Մբապեն որոշել է` որտեղ է ապրելու Մադրիդում
![](banners/solaron_s.gif?v=2)
![Մբապեն որոշել է` որտեղ է ապրելու Մադրիդում](/timthumb.php?src=/disc/07-02-24/bd0258281e4de88b653d5fe1bbd05821.jpg&w=708)
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով, ըստ վերջին տեղեկությունների, որոշել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կմիանա «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով, արդեն որոշել է, թե որտեղ է ապրելու Մադրիդ տեղափոխվելուց հետո։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն՝ նախապատրաստվելով «Լոս Բլանկոս» տեղափոխվելուն, Մբապեն կապ է հաստատել մադրիդցի ընկերների հետ, որպեսզի նրանք իրեն խորհուրդ տան Իսպանիայի մայրաքաղաքի ամենահարմարավետ տարածքները:
Ֆրանսիացի հարձակվողը նաև ներկայումս վերանորոգում է իր փարիզյան տունը՝ նպատակ ունենալով հյուրընկալել ՊՍԺ-ի ևս մեկ խաղացողի:
Աղբյուր ArmSport.am