Պատմության մեջ առաջին անգամ մարդուն փոխպատվաստված խոզի երիկամները ոչ միայն չեն մերժվել, այլև սկսել են նորմալ գործել

Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու երկու երիկամները փոխարինել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով։ Խոզի երիկամները, ընտանիքի թույլտվությամբ, փոխպատվաստել են հիվանդի, որի մոտ ուղեղի մահ է արձանագրվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բժշկության պատմության մեջ առաջին անգամ դոնորական օրգանները ոչ միայն չեն մերժվել, այլև սկսել են նորմալ գործել, այսինքն՝ արտադրել մեզ՝ մաքրելով օրգանիզմը նյութափոխանակության թունավոր արգասիքներից։

Այս բացառիկ վիրահատության մանրամասն նկարագրությունը գնահատվել է գիտական հանրության կողմից և հրապարակվել այս շաբաթ JAMA Surgery գիտական ամսագրում:

Թեև այս դեպքն առայժմ եզակի է, սակայն այն հույս է ներշնչում երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող և փոխպատվաստման կարիք ունեցող տասնյակ հազարավոր հիվանդների։

Ամբողջ աշխարհում դոնորական օրգանների պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը։ Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում փոխպատվաստման սպասող յուրաքանչյուր հինգ հիվանդից երկուսը մահանում են ախտորոշվելուց հետո հինգ տարվա ընթացքում՝ չկարողանալով ստանալ համապատասխան դոնորական օրգան:

Իրականում սա մարդուն խոզի երիկամի առաջին փոխպատվաստումը չէ, որը կարելի է հաջող անվանել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նմանատիպ փորձեր արդեն երկու անգամ արվել են, և երիկամը չի մերժվել օրգանիզմի կողմից։ Սակայն միայն այս անգամ է բժիշկներին հաջողվել ապահովել, որ դոնոր օրգանը նաև լիովին նորմալ գործի՝ կատարելով իր բոլոր գործառույթները, որոնցից հիմնականն օրգանիզմի մաքրումն է կենսագործունեության վնասակար նյութերից, առաջին հերթին՝ կրեատինինից:

Փոխպատվաստման ենթակա խոզի երիկամները հատուկ աճեցվել են և գենետիկ ադապտացիայի մեթոդով «մարդկայնացվել», որպեսզի վիրահատությունից հետո հիվանդի օրգանիզմը չմերժի դոնորական օրգանը՝ որպես օտար։ Դրա համար ԴՆԹ-ի շղթայում գիտնականները գտնում և «անջատում են» չորս՝ բացառապես խոզի գեներ (GTKO, CMAH, B4GALNT2, GHR), որից հետո այն լրացնում են մարդու վեց գեներով (CD46, CD55, CD47, THBD, PROCR, HMOX1):

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մաhացած 25 օրական երեխային տեղափոխել են հիվանդանոց. ողբերգական դեպք՝ Երևանում Կիրկորովը նշել է, թե ինչ մասնագիտության մասին էր երազում նախքան երգիչ դառնալը Ամերիկյան ընկերությունը հետազոտություններ է անցկացնում ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման շրջանակներում Որքան գումար է հատկացրել Էկոնոմիկայի նախարարությունը «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար Աչքի վնասվածքով «Մալայան» բժշկական կենտրոն տղամարդու են տեղափոխել «Ի՞նչն է ստեղծում գեղեցկություն»․ Անի Երանյանի լուսանկարների նոր շարքը Իրանի պատասխանն Իսրայելին տարբերվելու է նախորդ գործողություններից․ դեսպան Յանիկ Սիները՝ US Open 2024-ի հաղթող Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Ռուսաստան Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 9 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Հարթաշեն գյուղում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր Ընտրություններ՝ Մոսկվայում. ինչպե՞ս է քվեարկել Պուտինը Կենդանակերպի 3 նշան, ովքեր կհարստանան այս տարվա վերջին Դատարանը կրկին հետաձգել է Թրամփի գործով դատավճռի հրապարակումը Վանաձորից 49 կմ հյուսիս-արևմուտք 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին կնկարահանվեն «Օուշենի ընկերները» ֆրանշիզայի նոր ֆիլմում. Deadline Իրանը երկար ժամանակ է՝ մեզնից գազի մատակարարումներ է խնդրում. Պուտին Ածխաջրերի փոխարինումը ճարպերով կարող է բարձրացնել դիաբետի առաջացման հավանականությունը. DMS Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ» Խաղաղության պայմանագրի մեծացող փուչիկը. «Փաստ» ԵՄ անդամակցության «թատրոնը»՝ տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին. «Փաստ» Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ» «Հաջողությունների չենք հասնի, քանի դեռ Հայաստանում գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը». «Փաստ»
Ամենաընթերցվածները