Լեհաստանում հայտարարել են ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժություններին մասնակցելու մասին
![](banners/solaron_s.gif?v=2)
![Լեհաստանում հայտարարել են ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժություններին մասնակցելու մասին](/timthumb.php?src=/disc/09-02-24/f9880b2a054b8dd5a214273a69ac0578.jpg&w=708)
Լեհաստանում երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 12-ից, գրեթե բոլոր ճանապարհներով կավելանա ռազմական տեխնիկայի տեղաշարժը։ Դա պայմանավորված է վերջին տասնամյակների ընթացքում ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժություններով՝ «Steadfast Defender-24»-ով:
Այս մասին հայտնել է Լեհաստանի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
Գլխավոր շտաբի տվյալներով՝ Լեհաստանում ռազմական տեխնիկայի շարասյունների տեղաշարժը կիրականացվի վարժանքների շրջանակում։ Այսպիսով, նախատեսվում է կիրառել դաշնակիցների զորքերի տեղափոխումը, համակարգել անդրսահմանային գործողությունները և համագործակցել ընդունող երկրների հետ։
Շարասյուներն ուղեկցելու և հսկելու են ռազմական ոստիկանությունը և լեհական բանակի ճանապարհային հսկողության ստորաբաժանումները։
Գլխավոր շտաբը լեհերին կոչ է արել չհրապարակել ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկատվություն և լուսանկարներ, քանի որ դա կարող է ունենալ «բացասական հետևանքներ»։