Կիմ Չեն Ընը սպառնացել է անհրաժեշտության դեպքում օկուպացնել Հրվ. Կորեան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան Հարավային Կորեան համարում է իր մշտական գլխավոր թշնամին։ Նա խոստացել է, որ ԿԺԴՀ-ն կօկուպացնի հարևան հանրապետության տարածքը, եթե ի հայտ գան արտակարգ հանգամանքներ՝ սեփական անվտանգությունը պաշտպանելու համատեքստում։

«Հարավային Կորեայի խամաճիկներին որպես մեր երկրի ամենավնասակար և մշտական գլխավոր թշնամի ճանաչելը և արտակարգ իրավիճակների դեպքում նրանց տարածքն օկուպացնելու որոշումը՝ որպես ազգային քաղաքականություն, ողջամիտ միջոց է ապագայում մեր երկրի հավերժական անվտանգության, խաղաղության և կայունության համար», - ասել է Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Անցյալ տարի Կիմ Չեն Ընն ասել էր, որ Կորեայի Աշխատավորական կուսակցությունն այլևս չի հավատում Կորեական թերակղզու խաղաղ միավորմանը։ Նա ասել էր, որ ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան դարձել են միմյանց նկատմամբ թշնամական պետություններ։ Հունվարին Կիմ Չեն Ընն առաջարկել էր սահմանադրորեն ապահովել Հարավային Կորեայի՝ որպես գլխավոր թշնամու կարգավիճակը և կոչ արեց հրաժարվել հարավկորեացիների համար «հայրենակիցներ» տերմինից։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արա Սադոյանը՝ Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային Մերկուրի հետընթացը 2024 թվականի օգոստոսին ամենաշատը կազդի կենդանակերպի այս 3 նշանների վրա Օբաման ակտիվորեն աջակցում է Հարրիսին Ռուսաստանում ցածր ծնելիությունը «աղետшլի» է ազգի ապագայի համար. Կրեմլ Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen Tuareg»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ ավելացել Սկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմն այդքան շատ անհանգստացած Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցությունից․ «Փաստ» Պետական համակարգի «բաբելոնյան խառնաշփոթը»․ «Փաստ» «Առաջիկա մի քանի հարյուր տարվա համար պետք է շրջագիծ գծվի, և ժողովուրդը դրանից դուրս չգա, որ մեզ հետ նորից նման ողբերգություն չպատահի»․ «Փաստ» Արձագանք չկա՞, այն էլ ինչպես կա․ «Փաստ» «Փաշինյանը պայքարում է Հայ առաքելական եկեղեցու և ոչ թե հայ ազգի թշնամիների դեմ»․ «Փաստ» Փաշինյանն իրենց կողմնակից «սփյուռք» է ստեղծո՞ւմ. «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծումն օրհասական է․ «Փաստ» Ովքե՞ր են Հայաստանում օրակարգ թելադրում․ «Փաստ» Փարիզ-2024․ Արգենտինա - Մարոկկո․ մեկնարկային կազմեր Մակրոնը հրաժարական տալու մտադրություն չունի Շոլցը հայտարարել է, որ կրկին առաջադրվելու է կանցլերի պաշտոնում Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 13 մարդ Կիևը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. ՌԻԱ «Նովոստի» Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները՝ կօգնեք հրշեջներին. ՆԳՆ փրկարար ծառայություն Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում
Ամենաընթերցվածները