Ինչո՞ւ են խախտումներ թույլ տված կազմակերպությանը ֆինանսավորում հատկացրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, հայտարարեց, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Բնականաբար, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են խախտումներ թույլ տված կազմակերպությանը կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ հատկացրել 1,8 միլիարդ դրամ ֆինանսավորում։ Նախարարն ասում է՝ այդ գումարը կառավարությունը հատկացրել է ԱՆԻՖ-ին՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերության կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով։ Ուշագրավ է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ (N 2189-Ն) «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալի համալրման մասին ոչինչ ասված չէ։

Նշված գումարը հատկացվել է ԱՆԻՖ-ին դեռևս 2022 թվականին, երբ հաստատվել է ՀՀ 2023 թվականի պետբյուջեն (տես՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշումը)։ Նշված գումարը ներառված է եղել վարչապետի աշխատակազմի բյուջեում, քանի որ այդ ժամանակ ԱՆԻՖ-ը գործել է այդ կառույցի ենթակայության տակ։ 2023 թվականի ամռանը կառավարող գերատեսչությունը փոխվել է, և ԱՆԻՖ-ը անցել է էկոնոմիկայի նախարարության լիազորության տակ։ Իսկ հատկացված բյուջեն, պարզ չէ, թե ինչու, ժամանակին չի տեղափոխվել։ Դա կատարվել է միայն 2023 թվականի դեկտեմբերին վերը նշված որոշմամբ։

Այսինքն, գումարը 2189 որոշմամբ ոչ թե հատկացվել է ԱՆԻՖ-ին, այլ պարզապես մի գերատեսչության բյուջեից տեղափոխվել է մյուսին, իսկ հատկացումը կատարված է եղել դեռևս 2022 թվականին 2111 որոշմամբ։ Գումարը փոխանցվել է ԱՆԻՖ-ին կանոնադրությամբ իրեն վերագրված գործառույթների ընթացքն ապահովելու համար, այլ ոչ թե մեկ հատուկ ծրագրի կամ նպատակի համար, ինչը հստակ արտացոլված է կառավարության վերը նշված որոշումներում (2189 որոշման հավելված 5)։ Այս համատեքստում պետք է ընդգծել հետևյալը: Կառավարության որոշման համաձայն՝ ԱՆԻՖ-ին փոխանցվել է 1,8 միլիարդ դրամ արդյունքային մի շարք չափորոշիչներ ապահովելու համար, այս գումարը պետք է ծախսվեր ԱՆԻՖ-ի գործառնական ծախսերի համար: Սա չի նշանակում, որ չափորոշիչներն ապահովելու համար նախատեսված էր այդ գումարը ԱՆԻՖ-ից փոխանցել «Ֆլայ Արնային» որպես կապիտալ:

Հավելվածում, բացի «Ֆլայ Արնան», նշված են նաև առանցքային կատարման մի քանի այլ ցուցանիշներ, որոնք ոչ մի ձևով կապ չունեն «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալի հետ: Գումարը փոխանցվել է ԱՆԻՖ-ի հաշվին, որպեսզի ծախսվի նրա գործառնական ծախսերի համար: Խնդիրն այն է, որ կա նաև կառավարության 2021 թվականի թիվ 1701-Ն որոշում, որի համաձայն, ԱՆԻՖ-ին հատկացված է եղել մեկ այլ գումար այն ժամանակ դեռևս ստեղծվելիք «Ֆլայ Արնայի» կապիտալը համալրելու նպատակով: Պարզապես «Ֆլայ Արնային» փոխանցելու ժամանակաշրջանը համընկել է 1,8 միլիարդի ստացման ժամանակաշրջանի հետ։ Տեխնիկապես համընկել է, սակայն դրանք գործնականում իրար հետ որևէ կապ չունեն:

Ընդ որում՝ ԱՆԻՖ-ը դրամաշնորհը պետք է ստանար ոչ թե տարեվերջին, այլ տարեսկզբին, կամ առնվազն եռամսյակային կտրվածքով, քանի որ այդպես է նախատեսված եղել վերը նշված 2111 որոշմամբ։ Այդ գումարը, ինչպես և նախորդ բոլոր տարիներին, հատկացվել է ԱՆԻՖ-ին իր ամբողջ տարվա գործառնական ծախսերի ֆինանսավորման համար: Հիմա ֆինանսների նախարարն ասում է, որ խախտումներ են գտել, և, ըստ էության, ստացվում է, որ ապատեղեկացնում է հանրությանը, թե գումարը տրամադրվել է «Ֆլայ Արնային»։ Հետաքրքիր է, ո՞րն է նման մանիպուլ յացիայի իմաստը և նպատակը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ Զախարովա Կարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ Հոլանդ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկել Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևով Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասին ԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով Պաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ» Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ» Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ» Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ» ՌԴ-ում թռչնաբուծարանում հրդեհի հետևանքով 166,000 հավ է վшռվել
Ամենաընթերցվածները