«Հերոս հարկատուները» պետք է վճարեն, որ իշխանությունները ուզածի պես ծախսեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նախկինի պես օրումեջ գրառումներ, իհարկե, հիմա չի անում: Բայց նախօրեին Ֆեյսբուքում մի գրառում կատարեց այն մասին, որ Հայաստանի թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է: Փաշինյանը միաժամանակ պարծենում էր, որ 2023 թվականին հարկատուները պետական բյուջե են վճարել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկ և տուրք, ինչը 2017 թվականի համեմատ ավելի է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2,6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով: Ինչ խոսք, դրական երևույթ է, որ պետությունը կարողանում է մեծ միջոցներ ներգրավել, բայց կա նաև խնդրի մյուս կողմը, թե ինչքանով են այդ եկամուտները նպաստում հանրային բարեկեցությանը և բարելավում քաղաքացիների կյանքը։

Թվում է, թե 5 տարվա կտրվածքով 92 տոկոսով հարկերի ավելացումը պետք է, որ քաղաքացիների կյանքի էական բարելավման հնարավորություն դառնար։ Բայց շարքային քաղաքացու սոցիալական դրությունը ոչ միայն չի լավացել, այլ, ընդհակառակը, գնալով անշեղորեն վատանում է։ Սա նույն «շարքից» է, որ Փաշինյանն անընդհատ խոսում էր «թալանվածը վերադարձնելու», «ապօրինի գույքը» բռնագանձելու և նման միֆերի մասին։ Իհարկե, մի քանի քրեական վարույթներ նախաձեռնվել են, ավելին՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու մասին տեսանյութեր են նկարահանվում, բայց եթե ոմանք մտածում էին, թե այդ ամենից իրենք սկսելու են ավելի լավ ապրել, այսինքն՝ մի բան էլ իրենց է հասնելու ինչ-որ ձևով, ժամանակը ցույց տվեց, թե որքան անհեթեթ էին նման հույսերն ու պատկերացումները: Բայց չշեղվենք. իշխանությունները ոչ միայն չեն բարելավում քաղաքացիների սոցիալական դրությունը, այլև բյուջեն համալրելու նպատակով մտադիր են ավելացնել հանրության պարտավորությունների ծանրությունը՝ հարկերի ու տուրքերի բեռն ավելացնելու միջոցով։ Որոշ դեպքերում այդ մտադրություններն արդեն կյանքի են կոչել:

Ու այնքան շատ ուղղություններով են իշխանությունները ձեռնամուխ եղել հարկերի, տուրքերի ու տուգանքների բարձրացմանը, որ նույնիսկ հարկ չկա հատ-հատ անդրադառնալու։ Անգամ տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները օրուգիշեր նստած մտածում են, թե էլ որ ոլորտում հարկերն ու տուրքերը բարձրացնեն։ Դեռևս անցյալ տարվանից սկսած էին տնտեսագետները խոսում այն մասին, որ իշխանությունները մտադիր են հարկերն ու տուրքերը բարձրացնել, քանի որ 2024 թվականի համար այնպիսի բյուջե են ներկայացրել, որի կատարման հարցում խնդիր են ունենալու, ու ստիպված են նմանատիպ քայլերի գնալ։ Բնականաբար, այս հարկային բեռը ընկնելու է ոչ միայն գործարար աշխարհի վրա, այլև, ուղղակիորեն կամ անուղղակիորեն «հպարտ քաղաքացիների» ու սպառողների ուսերին՝ այն պարագայում, երբ նրանց եկամուտների էական ավելացում չի նկատվում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ մեր քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը ավելի է վատանալու։ Բայց կա նաև հարցի մյուս կողմը:

Դեռ ինչոր տեղ կարող էր ընկալելի լինել պետբյուջե նոր միջոցներ մուտքագրելու մոտիվացիան, եթե այդ գումարները գոնե արդյունավետ ծախսվեին։ Բայց խնդիրն այն է, որ պետական ֆինանսները ոչ միայն արդյունավետ չեն ծախսվում, այլև շատ դեպքերում ուղղակի վատնվում են։ Այդ միջոցների մի ահռելի հատվածը իշխանությունները ծառայեցնում են ոչ թե հանրության, այլ միայն իրենց շահերին։ Բարձր պաշտոններում ծվարած իշխանականները, որոնք հանկարծ փողոցից հայտնվել են պետական կառավարման համակարգում, ահռելի աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, երկիրը դարձրել են իսկական «պադավատապետություն», ինչպես նույն Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում, նրանց կյանքը կտրուկ բարելավվել է՝ ի հակադրություն գնալով ավելի աղքատացող «հպարտ քաղաքացիների»։

Հենց միայն իշխանականների հայտարարագրերն արդեն վկայում են, թե ինչպես են նրանք կտրուկ հարստացել պաշտոն կամ մանդատ ստանալուց հետո: Լուրջ խնդիր է նաև այն, որ կառավարությունը միլիոններով գումարների ծախսեր է կատարում այնպիսի նախաձեռնությունների կամ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք բովանդակային առումով հանրությանը ոչինչ չեն տալիս։ Բայց երբ խոսքը որևէ կարևոր կրթական կամ գիտական նախագծի իրականացման մասին է, ապա դրանց համար միջոցներ չեն գտնվի։ Մի խոսքով, ստացվում է, որ «հերոս հարկատուները» պետք է վճարեն հարկերը, որ «ժողովրդի ծառա» իշխանություններն իրենց ուզածի պես ծախսեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հայաստանի հեղինակությունը «բարձրացնելու» քարոզչական փուչիկն ու մեջքից հարվածը. «Փաստ» Թվայնացումը նվազեցնում է տնտեսվարողների ծախսերը. հայաֆիկացումը՝ արդեն Դատա մատրիքս ծածկագրում. «Փաստ» «Այս փաստաթուղթն իրենից որևէ արժեք չի ներկայացնում, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ուժեղացնել իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական դիրքերը». «Փաստ» Բացասական ու քայքայիչ իմպուլսների գլխավոր գեներատորը. «Փաստ» Ո՞ւմ դեմ է իշխանությունների կռիվը. «Փաստ» Ռուսաստանից նոր մարդասիրական օգնություն Արցախից տեղահանվածներին. «Փաստ» «Փաստացի գործ ունենք հանցագործության կոծկման հետ». «Փաստ» 60-ամյա հոբելյանը՝ բանտում. «Նիկոլի թվի Հայաստանի» առանձնահատկությունը. «Փաստ» Իշխանությունը խուսափում է պատասխաններից. ո՞վ է վերահսկելու ադրբեջանական տարանցումը. «Փաստ» «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60֊ամյակը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին մտածելու կարիք դեռ չկա․ Թրամփ Ֆրանսիան շարունակում է վճռականորեն աջակցել Ուկրաինային. Մակրոն Նեթանյահուն ինքնին խնդիր է դարձել․ Դանիայի վարչապետ Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Kamaz»-ը. կա 2 տուժած Վերջին երկու օրվա ընթացքում Պակիստանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել Սաուդյան Արաբիայում կառուցում են աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ Jeddah Tower-ը, որը կգերազանցի Բուրջ Խալիֆային Կարեն Խաչանովը կդառնա Ռուսաստանի առաջին ռակետ Իսպանիայում անտառային հրդեհների զnhերի թիվը հասել է 3-ի Ադրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The Telegraph ՌԴ-ում «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել Արարատ-Արմենիան նոր հարձակվող ունի. պաշտոնական Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա է հայտնաբերվել Հայր–դուստր ջերմ հանդիպում. Կիրկորովն ու Ալլա-Վիկտորիան Հունաստանում
Ամենաընթերցվածները