Ինչո՞ւ է նյարդայնանում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

lentv24.ru-ն «Փաշինյանի նյարդերը. ո՞ւմ և ինչի՞ համար է Հայաստանում պետք «հինգերորդ շարասյուն»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում հետաքրքիր զարգացումներ են: Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել է խոսել «հինգերորդ շարասյան» մասին։ Դա նախկինում արդեն եղել է: Ըստ Փաշինյանի նախկինում հնչեցրած խոսքի, 2020 թվականին հայկական բանակի «հինգերորդ շարասյունն» էր մեղավոր Ղարաբաղյան պատերազմում պարտվելու համար։ Եվ հիմա՝ երեք տարի անց, «հինգերորդ շարասյունը» կրկին հայտնվել է Նիկոլ Փաշինյանի գլխում։ Նա անգամ կոչ է արել Հայաստանի անվտանգության խորհրդին՝ պայքարել դրա դեմ։ Ամեն դեպքում, այսպես է պնդում սովորաբար քաջատեղյակ «Երևանյան դիտորդ» Տելեգրամալիքը։

«Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել համակողմանի պայքար մղել «հինգերորդ շարասյան» դեմ: Նա երկրում վաղուց ուշացած բարեփոխումները փոխարինում է դեմագոգիայով և ապակողմնորոշում քաղաքացիներին»,գրել է Տելեգրամ-ալիքը,- հաշվի առնելով Հայաստանի քաղաքական վեկտորի անորոշությունը՝ դժվար է ասել, թե այժմ ով կնշանակվի «հինգերորդ շարասյուն»։ Բայց ակնհայտորեն խոսքը սահմանադրական բարեփոխումների հակառակորդների մասին է»։ Այո, հավանաբար, շատ հնարավոր է, որ Սահմանադրության պատճառով է Հայաստանի վարչապետը նյարդայնանում։ Որովհետև դեռ փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահը կոշտ հայտարարություն արեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Իսկ Հայաստանի գործող սահմանադրությունն իսկապես ունի նախաբան՝ Անկախության հռչակագրին հղումով, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը։ Եվ դա խնդիր է։

Ի վերջո, երկրի հիմնարար օրենքի փոփոխությունները որոշվում են միայն հանրաքվեով։ Իսկ դա ոչ միայն նվաստացման նոր չափաբաժին է ողջ ժողովրդի համար, այլ նաև մեծ վտանգ, որ մարդիկ կարող են զանգվածաբար թքած ունենալ ամեն ինչի վրա և «դեմ» քվեարկել։ Եվ Փաշինյանն ու նրա շրջապատը, ըստ ամենայնի, պետք է ինչ-որ կերպ համոզեն հայերին «կողմ» քվեարկել Սահմանադրության փոփոխությանը, քանի որ, ըստ ամենայնի, նրանց պետք է հիմնովին սասանել երկրի հիմքերը։ Չէ՞ որ հենց հիմա է, ինչպես պնդում է հանրապետության վարչապետը, «Հայաստանում պետականություն է ձևավորվում»։ Իսկ այդ նոր կազմավորման համար «անհրաժեշտ է վերանայել Հայաստանի պետականության հիմքում ընկած բոլոր բանաձևերը»։

Հայաստանում ոմանք, սակայն, կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն իր՝ նոր Սահմանադրության գաղափարով հայերին առաջարկում է «ոչ թե Չորրորդ հանրապետության ձևավորում, այլ Երրորդ հանրապետության լուծարում»։ Եվ դա շատերի կողմից ընկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ցանկանում է մաքրել այն ամենը, ինչը խանգարում է իր անձնական, անվերապահ իշխանությանը։ Դե ինչ, այդպես էլ կարող է լինել։ Սակայն ամեն ինչ կարող է ավելի պարզ լինել: Նիկոլ Փաշինյանին շտապեցնում են նրանք, ովքեր իրականում Հայաստանի համար «պետականության», «անվտանգության» և «տարածաշրջանային հարաբերությունների» նոր հիմքեր են սահմանում։ Շատ հնարավոր է՝ որոշ ժամանակ անց Հայաստանն ինքը դադարի ճանաչել իրեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մաhացած 25 օրական երեխային տեղափոխել են հիվանդանոց. ողբերգական դեպք՝ Երևանում Կիրկորովը նշել է, թե ինչ մասնագիտության մասին էր երազում նախքան երգիչ դառնալը Ամերիկյան ընկերությունը հետազոտություններ է անցկացնում ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման շրջանակներում Որքան գումար է հատկացրել Էկոնոմիկայի նախարարությունը «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար Աչքի վնասվածքով «Մալայան» բժշկական կենտրոն տղամարդու են տեղափոխել «Ի՞նչն է ստեղծում գեղեցկություն»․ Անի Երանյանի լուսանկարների նոր շարքը Իրանի պատասխանն Իսրայելին տարբերվելու է նախորդ գործողություններից․ դեսպան Յանիկ Սիները՝ US Open 2024-ի հաղթող Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Ռուսաստան Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 9 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Հարթաշեն գյուղում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր Ընտրություններ՝ Մոսկվայում. ինչպե՞ս է քվեարկել Պուտինը Կենդանակերպի 3 նշան, ովքեր կհարստանան այս տարվա վերջին Դատարանը կրկին հետաձգել է Թրամփի գործով դատավճռի հրապարակումը Վանաձորից 49 կմ հյուսիս-արևմուտք 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին կնկարահանվեն «Օուշենի ընկերները» ֆրանշիզայի նոր ֆիլմում. Deadline Իրանը երկար ժամանակ է՝ մեզնից գազի մատակարարումներ է խնդրում. Պուտին Ածխաջրերի փոխարինումը ճարպերով կարող է բարձրացնել դիաբետի առաջացման հավանականությունը. DMS Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ» Խաղաղության պայմանագրի մեծացող փուչիկը. «Փաստ» ԵՄ անդամակցության «թատրոնը»՝ տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին. «Փաստ» Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ» «Հաջողությունների չենք հասնի, քանի դեռ Հայաստանում գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը». «Փաստ»
Ամենաընթերցվածները