Աֆրիկայի ազգերի գավաթ․ Կոտ դ’իվուարը եզրափակիչում հաղթեց Նիգերիային
![](banners/solaron_s.gif?v=2)
![Աֆրիկայի ազգերի գավաթ․ Կոտ դ’իվուարը եզրափակիչում հաղթեց Նիգերիային](/timthumb.php?src=/disc/12-02-24/e7454aceafbf0653fbbbc89404b9ed8a.jpg&w=708)
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում Կոտ դ’իվուարը մրցում էր Նիգերիայի հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցաշարն ընդունող երկրի՝ Կոտ դ’իվուարի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Առաջին կեսում Նիգերիայից հաշիվը բացեց Ուիլյամ Տրոստ-Էկոնգը։ 62-րդ րոպեին Ֆրանկ Կեսյեն հավասարեցրեց խաղի հաշիվը։
81-րդ րոպեին Սեբաստիան Հալերի խփած գոլը հաղթանակ պարգևեց Կոտ դ’իվուարի հավաքականին։