Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականшպատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան
![](banners/solaron_s.gif?v=2)
![Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականшպատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան](/timthumb.php?src=/disc/12-02-24/1ffc3368d27950495d1eac3ad9cbd1fb.jpg&w=708)
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան. խոսքն օկուպացված Արցախի տարածքների մասին է:
Սակայն գործակալությունը նշում է, որ տեղեկամատյանները ստույգ չեն և ընդգրկում են նախկին շփման գծի տարածքների տվյալները: Դրանք հիմնականում ընդգրկում են օկուպացված Քարվաճառի շրջանի Մռավ լեռնաշղթայի շուրջ ականապատված տարածքները։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյան աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:
Նշվել էր, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին: