Ուշագրավ արդյունքներ հետխորհրդային երկրների ու Ռուսաստանի հարաբերությունների մասով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրեթե բոլոր երկրներում էլ հետազոտություններ են արվում հանրային կարծիքի և այլ երկրների հետ կապված վերաբերմունքի մասով։ Խնդիրն այն է, որ հանրային ու փորձագիտական մոտեցումները որոշակիորեն իրենց ազդեցությունն են ունենում նաև տարվող արտաքին քաղաքականության վրա։ Հիմա, առավել ևս, ինչպես այլ երկրներում, այդ թվում՝ Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում տարբեր հետազոտություններ են կատարվում՝ հանրային և փորձագիտական մոտեցումները և դրանց փոփոխությունը հասկանալու համար։ Նման հետազոտություն արդեն երրորդ տարին անընդմեջ Մոսկվայում անցկացնում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Եվ այս տարի ևս ուշագրավ տվյալներ են ամփոփվել՝ կապված հետխորհրդային երկրներում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական վերաբերմունքի վարկանիշների հետ:

Ուշագրավ է, որ այս տարի հետազոտություններին մասնակցել է ռուսաստանյան և արտասահմանյան ավելի քան 400 փորձագետ՝ կրկնակի ավելի շատ, քան անցած տարի: Իրականացվել է հետխորհրդային 16 երկրում տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական փաստաթղթերի, նշյալ երկրների ղեկավարների հայտարարությունների և լրատվամիջոցների մանրամասն վերլուծություն: Հասկանալի է վերլուծության կարևորությունը Ռուսաստանի համար. ռուսական կողմը հետխորհրդային տարածքը համարում է իր համար կենսական շահերի գոտի։ Եվ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի հետ բարեկամական կոմունիկացիոն ռեժիմի շարքին է դասվել տասը երկիր՝ Հարավային Օսիա, Բելառուս, Աբխազիա, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան և Հայաստան:

Վրաստանը գնահատվել է որպես համեմատաբար բարեկամական, իսկ հինգ երկիր գրանցել է բացասական ցուցանիշներ՝ Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Մոլդովա: «Բարեկամության» ցանկում առաջատարը Հարավային Օսիան է՝ 93,5 միավորով, իսկ Հայաստանը եզրափակում է տասնյակը՝ 46 միավորով: Մյուս կողմից էլ՝ ռուս փորձագետներին հետաքրքրում է, թե հետխորհրդային երկրներում ինչպիսի վերաբերմունք կա Ռուսաստանի նկատմամբ, և այս ուղղությամբ ևս ուսումնասիրություններ են կատարվում։ Դրանով է պայմանավորված, որ հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ նշվում էր, թե կոնկրետ ինչ հիմնական գործոններ են ազդում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների վրա, այդ թվում՝ բացասական իմաստով: Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման վրա առաջին հերթին ազդում է բևեռացման խորացումը, երբ գործ ունենք քաղաքական վերնախավերի՝ ապագա աշխարհակարգի արժեքների ըմբռնման հիմնարար տարբերությունների հետ։

Օրինակ՝ հետխորհրդային տարածքի որոշ երկրներ ինտեգրվել են արևմտյան մոդելին (Լատվիա, Լիտվա, Էստոնիա)։ Որոշ երկրներ գտնվում են անցումային վիճակում (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան)՝ հիմնականում կենտրոնանալով Արևմուտքի վրա։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկվում են որպես տատանվող երկրներ։ Երկրների հաղորդակցության ռեժիմների փոփոխության երկրորդ պատճառը դիտարկվում է քաղաքակրթական խոր տարանջատումը, քանի որ ներկա փուլում կրոնների, լեզուների, մշակույթների և արժեքների միջև մրցակցությունն աճում է։ Ընդ որում, մրցակցությունն ու ինտեգրման միտումները նկատվում են հետևյալ ուղղություններով. 1) ռուսական (ռուսական, խորհրդային) քաղաքակրթություն (Բելառուս, Մերձդնեստր, Հարավային Օսիա, մասամբ Աբխազիա, մասամբ Ղրղզստան). 2) թյուրքական քաղաքակրթություն (Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան); 3) արևմտյան քաղաքակրթություն (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, մասամբ Հայաստան):

Իսկ հաղորդակցության ռեժիմների դինամիկայի երրորդ պատճառն արդեն դիտարկվում է անդրսահմանային կլաստերավորման նոր պայմանների առաջացումը, որի հիմքը, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և ռուսների նկատմամբ վերաբերմունքն է։ Օրինակ՝ հակառուսական կլաստերը ստեղծվել է մերձբալթյան երկրների և Ուկրաինայի կողմից։ Իսկ կլաստերավորման մեկ այլ հիմք ապագայում կարող է ծառայել արդեն արհեստական բանականությունը: Հաղորդակցության ռեժիմների դինամիկայի հաջորդ պատճառը ռազմական ուժի գործոնի ուժեղացումն է։ Կախված ռազմաքաղաքական բլոկներում կամ հարաբերություններում ներգրավվածությունից՝ հետխորհրդային երկրները ձևավորում են իրենց սոցիալքաղաքական դիսկուրսը և հարաբերությունների կանոնները Ռուսաստանի և ռուսների հետ։ Այս գործոնի ազդեցությամբ էլ տեղի է ունենում տարածաշրջանային անվտանգության համակարգերի փոխակերպումը։ Թերևս նշված հիմնական գործոնների վերլուծությունը թույլ կտա հասկանալ, թե ինչ ուղղություններով կարող են զարգանալ հետխորհրդային երկրների ու Ռուսաստանի հարաբերությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իրավապահները մտել են Արմավիրի բանտ․ օրենքով գողերին, «զոն նայողներին», տարել են ԱԱԾ մեկուսարան (տեսանյութ) Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ» «Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ» Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ» Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ» Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ» Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ» Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ» «Факт»: Решение Трибунала национальной гордости – лакмусовая бумага Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ» Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ» Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Եթե ​​դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը 15 օրից կավարտվի. Բորել Մանկապարտեզների սննդի հետ խնդիր է առաջացել, պետք է ավելի խստացնել հսկողությունը. Ավինյան Երեկ մահացած զինծառայողը 21 տարեկան էր, Սյունիքի մարզի Ագարակ համայնքից «Աննկարագրելի մարդ, կին ու մամա». Սիրուշոյի շնորհավորանքը՝ Սյուզան Մարգարյանի ծննդյան տարեդարձին ԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտություն Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել. Մեսսին երկրորդ տեղում է Ադրբեջանում զինվորի մարմին է հայտնաբերվել Եթե ԱՄՆ-ը վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա. ՌԴ փոխարտգործնախարար Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Նոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել` թափել աղբը (տեսանյութ) Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար
Ամենաընթերցվածները