Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը․ «Փաստ»
![](banners/solaron_s.gif?v=2)
![Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը․ «Փաստ»](/timthumb.php?src=/disc/02-03-24/2f40e3b85fcdb54b509e1d5afd4748a0.jpg&w=708)
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի քանի օր առաջ լրացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծննդյան 70-ամյակը:
«Փաստի» դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, նրան շնորհավորել է նաև Նիկոլ Փաշինյանը:Ի դեպ, նշենք, որ վերջինս անցած տարի ևս շնորհավորել էր Էրդողանի ծննդյան օրը: Սակայն եթե 2023-ին շնորհավորանքն ուղարկվել էր, այսպես ասած, միջնորդավորված, ապա այս տարի՝ դիվանագիտական փոստով:
Ի դեպ, հավելենք, որ անցած տարի Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել և շնորհավորել էր Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանն էլ շնորհավորել էր Փաշինյանին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում