Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար․ Մադոյանը հաղթանակով է մեկնարկել
![](banners/solaron_s.gif?v=2)
![Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար․ Մադոյանը հաղթանակով է մեկնարկել](/timthumb.php?src=/disc/06-03-24/c94c756a0ebb5f5e7888e85a26a69ea3.jpg&w=708)
71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկեց Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։
Հայ բռնցքամարտիկը մրցեց մոլդովացի Վասիլի Ցեբոտարիի հետ ու հաղթանակ տարավ, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մարտի 6-ին իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը։
Գարբոյանի մրցակիցը Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վինն է, իսկ Չալոյանը կփորձի հաղթահարել կանադացի Ալեքսիս Բարիերիի արգելքը։
Աղբյուր ArmSport.am