Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Սելտային
![](banners/solaron_s.gif?v=2)
![Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Սելտային](/timthumb.php?src=/disc/11-03-24/84f27fe16009a36afd143a2cfeb5f23f.jpg&w=708)
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալն» ընդունել էր «Սելտային»։
Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Տանտերերից առաջին կեսում աչքի ընկավ Վինիսիուս Ժունիորը։ 79-րդ րոպեին մադրիդցիներից հաշիվը կրկնապատկեց Անտոնիո Ռյուդիգերը։ 89-րդ րոպեին հյուրերից ինքնագոլի հեղինակ դարձավ Կարլոս Դոմինգեսը։ 90+4-րդ րոպեին «Ռեալից» գոլի հեղինակ դարձավ Արդա Գյուլերը։
«Ռեալը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու 7 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։