«Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու, դա մանիպուլյացիոն տեխնոլոգիա է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեծ Բրիտանիան կպաշտպանի Հայաստանին «ՌԴ-ի պատասխան միջոցների սպառնալիքներից»: Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարարը սա հայտարարել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու հայտարարության կոնտեքստում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը հիշեցնում է մեկ կարևոր հանգամանք՝ 2018 թ.-ին Հայաստանում իշխանության բերված ուժը, որն «օբյեկտ է, ոչ թե սուբյեկտ, այսինքն՝ խամաճիկային իշխանություն է», երեք խնդիր է լուծում:

«Արցախի հանձնում Ադրբեջանին, միջանցքի տրամադրում Արևմուտքին, որպեսզի նա կարողանա Թուրքիա-Նախիջևան միջանցքով և Ադրբեջանի միջոցով դուրս գա Կասպից ծով և Միջին Ասիա կամ Կենտրոնական Ասիա, և երրորդ՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների սառեցում: Առաջինն իրականացվեց, «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը հետաձգվեց, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը կատեգորիկ արգելեց այդ միջանցքի տրամադրումը: Մնացել է երրորդ կետը՝ ռազմաքաղաքական հարաբերությունների սառեցումը Ռուսաստանի հետ: Վերջինը տարբեր երկրներ փորձում են օգտագործել իրենց շահերից ելնելով: Մասնավորաբար՝ Մեծ Բրիտանիան հասկանում է, որ այստեղ կարելի է Ռուսաստանի դեմ գործողություն իրականացնել՝ օգտագործելով Հայաստանի իշխանությունների խամաճիկային կարգավիճակը, դրա համար նշում է՝ «քանի որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում, կարելի է նրան պաշտպանել Ռուսաստանի սպառնալիքներից, բայց եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա»: Սառեցումը բավարար չեն համարում, պահանջում են դուրս գալ ՀԱՊԿ-ից: Հայաստանը գործոն է տվյալ դեպքում Մեծ Բրիտանիայի ձեռքին Ռուսաստանի դեմ քայլ կատարելու համար: Այստեղ ոչ մի ուրիշ գործընթաց չկա»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Բադալյանը:

Ընդգծում է՝ ռուսական կողմն ինչպիսի սխալ քաղաքականություն իրականացնում էր, նույն կերպ էլ շարունակում է սխալ քաղաքականություն իրականացնել 2018 թ.-ից սկսած: «Իրենք վստահ էին, որ ով Հայաստանում գա իշխանության, լինելու է ռուսամետ, Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման կողմնակից, բայց սխալվեցին: Կարծում էին, որ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո առնվազն 20-30 հազար հայ չի գնա Արցախից, սա թույլ կտար խաղաղապահներին մնալ այնտեղ, բայց բոլորը դուրս եկան Արցախից, և փաստացի Լեռնային Ղարաբաղի տարածքում այլևս հայ չկա: Խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն, Ռուսաստանը դա հասկանում է, իրենց սխալ քաղաքականության արդյունքում էլի իրենք տուժեցին:

Եթե հայերը չվերադառնան, խաղաղապահները հեռանալու են, դա նշանակում է, որ Հարավային Կովկասում իրենց ռազմական ներկայությունն արդեն կախված է լինելու Հայաստանի վարչապետից, այսինքն՝ ՌԴ նախագահը պետք է զանգի Հայաստանի վարչապետին և խնդրի, որ Հայաստանը ՌԴ բազայի համար ժամկետ երկարաձգի, խնդիրներ չստեղծի և այլն:Ռուսաստանի սխալ քաղաքականությունը հիմա էլ է շարունակվում: Իրենց թվում է, որ եթե գնացին, Ադրբեջանը կհարձակվի, Հայաստանում ինչ-որ խնդիրներ կլինեն, անընդհատ փորձագետներ են գալիս, պահանջում «Զանգեզուրի միջանցքը», չհասկանալով, որ այն ընդհանրապես իրենց չի տրվելու: Անընդհատ սպառնալիքի լեզվով են խոսում, Վերին Լարսն են փակում, քանի որ իրենց մոտ այդ փափուկ ուժը չկա, բայց սա հակառակ ռեակցիան է տալիս»,-հավելում է քաղտեխնոլոգը:

Անդրադառնում է տարբեր հարթակներում անցկացվող Հայաստան-Ադրբեջան բանակցություններին: «Ժամանակի ձգման գործընթացի հետ ենք առնչվում: Բացի Հայաստանից, բոլորն այս իրավիճակն օգտագործում են ինչ-որ օգուտ ունենալու համար: Հայաստանի խամաճիկային իշխանությունները մեր երկրի համար որևէ օգուտ չեն կարող քաղել այս գործընթացներից, նրանք օգտագործվում են իրենց ղեկավարների կողմից: Տարբեր երկրներ ժամանակ են ձգում հասկանալու՝ Ռուսաստանն Ուկրաինայում հաջողություններ ունի՞, թե՞ ոչ, և ի՞նչ ծավալի: Դրանից հետո արդեն պարզ կդառնա, թե ինչ է տեղի ունենալու»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս շրջանում ակտիվացել են նաև Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության մասին խոսակցությունները: «Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու, դա մանիպուլ յացիոն տեխնոլոգիա է: Հայաստանի իշխանությունները փորձում են դուրս գալ ռուսական ինտեգրացիոն համակարգերից: Որպեսզի դատարկություն չլինի, ընդամենը մանիպուլ յացիոն տեխնոլոգիաներ են կիրառում՝ նշելով, որ դիմելու են ԵՄ-ին և դառնան ԵՄ անդամության թեկնածու: Բերեմ օրինակ՝ Վրաստանն անկախության հենց հաջորդ օրվանից քայլեր էր ձեռնարկում ԵՄ-ին անդամագրվելու համար, այդ ուղղությամբ աշխատանքներ էր տանում, որոշ ժամանակ՝ ինտենսիվ, որոշ ժամանակ՝ ոչ: Անհրաժեշտ եղավ մոտավորապես 24 տարի, որ նա լինի անդամության թեկնածու, դա արվեց ռուսուկրաինական պատերազմում Վրաստանին սիրաշահելու համար: Եթե չլիներ այս սիրաշահելու գործընթացը, Վրաստանն ընդհանրապես կարող էր Արևմուտքից մի կողմ քաշվել՝ դառնալով չեզոք երկիր: Դա Արևմուտքին ձեռք չի տալիս, նա չկարողացավ Վրաստանին օգտագործել Ռուսաստանի դեմ՝ Վրաստանի խելացի ղեկավարության շնորհիվ:

Բնականաբար, չցանկանալով Վրաստանին տեսնել առնվազն չեզոք կամ ոչ եվրոպական տարածքում՝ նրանք որպես «կաշառք» Վրաստանին տվեցին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ: Դա չի նշանակում, որ Վրաստանը լինելու է ԵՄ անդամ, կարող է մի 30 տարի էլ սպասել, դրանից հետո կա՛մ կդառնա ԵՄ անդամ, կա՛մ ոչ: Կա նաև Թուրքիայի օրինակը, որը 60-70-ական թվականներից ուզում է դառնալ ԵՄ անդամ, մինչև հիմա չի դարձել և չի էլ դառնալու: Չեմ կարծում, որ եթե Հայաստանը դիմեց, այդքան ժամանակ ունի, որ մի 50 տարի հետո ԵՄ անդամ դառնա կամ ոչ, հարց է նաև՝ իսկ այդ ժամանակ ԵՄ-ն կլինի՞, թե՞ ոչ: Մյուս տարի ԵՄ-ն կլինի՞, դա էլ է մեծ հարց: Եթե Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, կարող է ԵՄ-ի քայքայման գործընթաց տեղի ունենալ: Այնպես որ, սա ընդամենը մանիպուլյացիոն գործընթաց է, որին չի կարելի լուրջ վերաբերվել: Հայաստանը ԵՄին ոչինչ չի տալու:

2017 թ.-ի նոյեմբերին ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը (ՍԵՊԱ), իրավական դաշտը հնարավորություն են տալիս ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունները զարգացնել այն աստիճան, որ ունես, եթե, իհարկե, ունես: ԵՄ ներկրվող ապրանքների ստանդարտները լրիվ ուրիշ են, դա նշանակում է, որ տնտեսության մեջ ահռելի փոփոխություն պետք է կատարես, իսկ դրա համար գումար չկա: Այս տեխնոլոգիան նպատակ ունի ցույց տալու, որ այստեղից դուրս ենք գալու, գնանք այնտեղ: Սա ուղղված է ոչ բարձր ինտելեկտ ունեցող ընտրազանգվածին, որին կարող է դուր գալ «ԵՄ անդամության թեկնածու», «վիզայի ազատականացում», առավել ևս՝ «ԵՄ անդամ» հեքիաթները: Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը նույնպես մանիպուլ յացիոն տեխնոլոգիա է, որովհետև դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ: Երկիրը պետք է ցույց տա, որ ցանկանում է շարժվել արևմտյան ինտեգրացիոն համակարգերով: Հայաստանն այդպիսի բան ցույց չի տալիս, Հայաստանը հակառուսական քաղաքականություն է վարում, Հայաստանը չի վարում Արևմուտքին ինտեգրվելու քաղաքականություն, դրանք տարբեր բաներ են»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Ադրբեջանն այս ընթացքում «ձեռքերը ծալած չի նստում», պահանջում է Հայաստանից իրեն վերադարձնել «օկուպացված չորս գյուղերը»: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասում է, թե խաղաղության գործընթացում կողմերը երկու կարևոր՝ սահմանների որոշման և տրանսպորտային գծերի հարցերում անհամաձայնություններ ունեն, իսկ հայ հասարակությունը շարունակում է ապրել հնարավոր պատերազմի տագնապով: «Եթե չլինեին Իրանի շատ բարձր մակարդակով հայտարարությունները, որ Ադրբեջանի զորքերի կողմից Սյունիքի մարզի վրա կատարված ագրեսիան կամ «Զանգեզուրի միջանցքի» բացումը հակասում են ԻԻՀ-ի շահերին, և նա միջոցներ ձեռք կառնի, Ադրբեջանը վաղուց հարձակվել էր, ամբողջ Սյունիքն ու Վայոց ձորը վերցրել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի չգոյությունը հակասում է Իրանի շահերին, դրա համար Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի վրա:

Այսինքն՝ հանգիստ ապրում ենք, որովհետև Իրանին է դա պետք: Տավուշում գտնվող գյուղերի մասով Ադրբեջանը պնդումներ է անում, ստացավ, ստացավ, չէ, ուրեմն չէ: Ժամանակ է ձգում՝ սպասելով, թե Ռուսաստանն Ուկրաինայում ինչ հաջողություններ կունենա: Այս ընթացքում ասաց՝ Սահմանադրություն փոխեք, գյուղերը տվեք: Խաղում է, չի բացառվում, որ չի փորձի ուժով այդ գյուղերը վերցնել: Կարող է փորձի և իրեն հաջողվի, կարող է և ոչ: Դա կներվի, քանի որ այդ գյուղն Իրանի համար այնքան էլ կարևոր չէ, իր համար կարևոր է, որ «Զանգեզուրի միջանցք» չլինի: «Անկլավները» Խորհրդային Հայաստանի ղեկավարության հիմար քաղաքականության արդյունքում են անկլավներ դարձել: Իրականում որևէ իրավական հիմք չկա դրանք Ադրբեջանին հանձնելու, չկա որևիցե որոշում, որ դրանք Ադրբեջանին են պատկանում: Բայց Ադրբեջանը տեսնում է, որ կա Հայաստանի ղեկավարություն, որն ամեն ինչ տալիս է, այդ դեպքում ինչո՞ւ չփորձել վերցնել»,-եզրափակում է Արմեն Բադալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Հայտնաբերվել է մոլորված երեխան․ ՆԳՆ փրկարար ծառայություն Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
Ամենաընթերցվածները