Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող հայտարարությունները հանրության կողմից բավական բուռն արձագանքի արժանացան: Սա, ըստ էության, իշխանությունների համար կանխատեսելի էր, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, նրանք այս իրավիճակի հետ կապված պահեստային տարբերակներ են նախատեսել, ավելին՝ հընթացս նոր «մեթոդներ» են մտածում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին, ինչպես նաև մերձիշխանական որոշ սատելիտների հանձնարարել է այս փուլում ակտիվ մարզային այցեր իրականացնել և հանրությանը «բացատրել», թե իրականում ինչ են ցանկանում անել իրենք։ Մասնավորաբար, տվյալ դեպքում նախատեսվում է հանրային տարբեր հանդիպումների ընթացքում մարդկանց հետ զրույցներ ունենալ, քննարկումներ կազմակերպել, որտեղ իշխանականները պետք է հասկացնեն, որ այն, ինչ տեղի է ունենում, լրիվ «լեգիտիմ» գործընթաց է, որ այդ քայլով ՀՀ սահմաններից ոչ մի տարածք չի հանձնվում, որ այդ տարածքները երբեք Հայաստանինը չեն եղել և այլ հայտնի պնդումներ, որոնք վերջին մի քանի օրերին Փաշինյանը հանրային հարթակներից հնչեցնում է։

Ի դեպ, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Փաշինյանը հորդորել է նաև հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»։ Նշենք նաև, որ այս օրերին իշխանության որոշ «էմիսարներ» արդեն մարզերում են, ընդ որում՝ ոչ միայն Տավուշում, հանդիպումներ են ունենում: Սակայն այստեղ մի «բայց» կա. բանն այն է, որ «գործուղվածների» հանդիպումները հիմնականում զուտ «գալոչկայի» համար են, որպեսզի շեֆին «քանակ» զեկուցեն:

Քանի որ իրականում հանրությունը բավական բորբոքված է և շատ վատ է վերաբերվում իշխանության այս որոշմանն ու Նիկոլ Փաշինյանին և իր «թիմին», ուստի իշխանական ու մերձիշխանական քարոզիչների հանդիպումներն անցնում են բավական նեղ «կռուգներում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՆԱՍԱ-ի Juno տիեզերական սարքը Երկիր է փոխանցել Յուպիտերի ամենահստակ լուսանկարները Ռուսական ռուբլին աճում է Ջերմաստիճանը կրկին բարձրանում է. լավ լուր՝ եղանակից «Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը». «Փաստ» Բաստիոնային «ժողովրդավարություն»... սոսկ սեփական իշխանավարումը հավերժացնելու նպատակով. «Փաստ» «Փաստ» թերթը ութ տարեկան է. «Փաստ» Երկակի արժեհամակարգերի ու ստանդարտների ստվերը. «Փաստ» Վրացական և ուկրաինական սցենարները ցույց են տալիս, թե ինչ վտանգ են ներկայացնում արևմտյան փամփուշտների հետ սիրախաղերը. «Փաստ» Կարեն Հակոբյանի մասնակցությամբ որևէ քննչական և վարույթային գործողություն այդպես էլ չի կատարվել, չնայած ներկայացված միջնորդություններին. «Փաստ» Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ» Փաշինյանը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների նախնական հայտը 34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից Ովքեր են պետքարտուղարի պաշտոնում Թրամփի թեկնածուները. Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ Սամվել Գրիգորյանի հարսը վթարի է ենթարկվել Կանխվել է ծխախոտների ներկրման փորձ «Բախտի տերը» ֆիլմի նկարահանման հրապարակում Snoop Dogg-ի նմանակն է. Sharm Holding-ը լուսանկարներ է հրապարակել ՌԴ-ում բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, որն ըստ իրավապահների՝ Ուկրաինայի ԶՈւ կողմից մասնակցել է պատերազմին «Միսս Ռուսաստան 2015»-ը ձերբակալվել է թանկարժեք զարդերի մաքսանենգության կասկածանքով Ամերիկան կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը․ Պեսկով Դոլարի փոխարժեքը սկսեց աճել Մագադանում մայրը և 3 մանկահասակ երեխաները մահացել են հրդեհի հետևանքով Այս պահին զոհված զինծառայողների 10 ծնողներ օգտվում են փոխնակ մոր ծառայությունից. Հատկացվեց եւս 7.3 մլն դրամ «Քաղաքացու անվստահությունը պետության հանդեպ մեծանում է, նա այլևս չի հարգում նրա խոսքն ու առաջարկները և չի փորձում նրա հետ համագործակցել». «Փաստ»
Ամենաընթերցվածները